ՀԱԿ-ն ընդդեմ «ֆիկտիվ օպոզիցիայի»
ԲԼՈԳԱրման Ալավերդյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Սահմանադրական փոփոխությունների հանրաքեի պաշտոնական արդյունքները անընդունելի են ՀԱԿ-ի համար, ավելին՝ ՀԱԿ-ը համարում է, որ հանրաքվեի ժամանակ «ոչ»-ը հաղթել է ու ըստ այդմ ներկայացնում է իր հանրաքեի իր պատկերացրած թվերը:
Հետաքրքրական է այն հանգամանքը, որ հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով հանդես եկող ուժերից միայն ՀԱԿ-ն է, որ նախընտրական քարոզարշավի ժամանակ, այնպես էլ հետընտրական պրոցեսներում ռեալ քայլեր է ձեռնարկում: Այսպես օրինակ՝ չնայած, որ հանրաքվեն արդեն հետևում է մնացել, ՀԱԿ-ը ստորագրահավաք է սկսել պատգամավորների շրջանում՝ հանրաքվեի արդյունքները Սահմանադրական դատարանում վիճարկելու համար։ Որոշվել է, որ ստորագրահավաքը կշարունակվի մինչև դեկտեմբերի 18-ը, նրանց առնվազն 27 պատգամավորի ստորագրություն է հարկավոր։
Պարզ է, որ ՀԱԿ-ը ի վիճակի չէ հավաքել 27 պատգամավորի ստորագրություն, սակայն խնդիրն այն է, թե ովքեր կմիանան ՀԱԿ-ի այս նախաձեռնությանը: Ի վերջո այն ուժերը, որոնք չեն միանա ՀԱԿ-ի այս պայքարին, ապա կարող են վարկաբեկվել. ՀԱԿ-ը կարող է հասարակությանը ի ցույց դնել, թե այդ ուժերը ոչ թե ռեալ ընդդիմադիրներ են, այլև ֆիկտիվ օպոզիցիա, քանի որ չեն պայքարում իշխանությունների դեմ: Իսկ թե ինչ ուժեր և անհատներ կմիանան ՀԱԿ-ի նախաձեռտնությանը, կախված է նաև այն հանգամանքից, թե ի վերջո ում հետ է հակված համագործակցելու ՀԱԿ-ը: