Երևան, 03.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Սա հետևանք է շատ վատ պլանավորման». փորձագետը՝ դպրոցներում ուսուցիչների պակասի մասին․ «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է

Պարբերաբար ստանում ենք տեղեկություններ, որ մարզային մի շարք դպրոցներում չկան որոշ առարկաների ուսուցիչներ։ Որոշ դեպքերում անգամ երեխաներն ավարտում են դպրոցը՝ առանց տվյալ առարկան ուսումնասիրելու: «Փաստ» օրաթերթը դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ խնդրելով պատասխանել՝ կա՞ն կոնկրետ հաշվարկներ, թե մարզային դպրոցներում որ առարկաների ուսուցիչների պակաս կա։ Նախորդ համարում ներկայացրել էինք հարցման պատասխանի մի մասը: Մասնավորաբար, նախարարությունից պատասխանել են, որ 2021 թ. հունվար ամսվա դրությամբ հանրապետության 9 մարզի 101 դպրոցում կան առարկաներ, որոնք չեն դասավանդվում ուսուցիչների բացակայության պատճառով։

«Չդասավանդվող առարկաների թիվը 18 է, իսկ նախնական հաշվարկներով առկա է շուրջ 695 ուսուցչի կարիք»,- նշված է մեզ ուղարկված պատասխանում: Միևնույն ժամանակ նախարարությունը հավելել էր, որ այս թվերն անընդհատ փոփոխվում են: Տրամադրել էին նաև տվյալներ, թե այս պահին որ առարկայից քանի ուսուցչի պակաս կա: Ամենաշատը ուսուցիչների պակաս կա Կերպարվեստ (86), Երգ, պար, երաժշտություն (80), Հայ եկեղեցու պատմություն (79), Ինֆորմատիկա (72), Տեխնոլոգիա (65), Շախմատ (61) առարկաների պարագայում: Ուսուցիչների պակաս կա նաև Քիմիա (49), Կենսաբանություն (36), Աշխարհագրություն (36), Ֆիզիկա (35) առարկաների դեպքում, իսկ ամենաքիչը ուսուցիչների պակաս կա Մայրենի (1), Մաթեմատիկա (5) և Ռուսաց լեզու (7) առարկաների պարագայում: Նախարարությունից հետաքրքրվել էինք նաև, թե ինչ քայլեր են ձեռնարկվում հանրակրթական դպրոցներում դասավանդող ուսուցիչների պակասի խնդրին լուծում տալու համար, հատկապես հիմա, երբ ներկայացվել են կրթական նոր չափորոշիչները:

Հարցմանն ի պատասխան նշել են, որ ՀՀ մարզային դպրոցներում ուսուցիչների բացակայությամբ պայմանավորված՝ ԿԳՄՍ նախարարությունը և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ իրականացնում են դպրոցներում էլեկտրոնային ուսուցման կարողությունների զարգացման ծրագիր, որի նպատակն է ապահովել սովորողների կրթության շարունակականության և որակի ապահովման գործընթացը: «Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել հանրակրթական դպրոցների ուսուցիչների մենթորական աջակցության և սովորողների հեռավար ուսուցման գործընթաց, մասնավորապես՝ մրցութային կարգով և մենթորության ձևաչափով նպաստել մարդկային կարողությունների զարգացմանը՝ 1 դպրոց-1 մենթոր սկզբունքով։ Արդյունքում՝ դպրոցներում կձևավորվեն էլեկտրոնային դասավանդման կարողություններ, որից հետո այդ դպրոցները կդասավանդեն բացակայող ուսուցիչների առարկաներն այլ դպրոցներում»,-նշված է նախարարության պատասխանում:

Կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը, անդրադառնալով հանրակրթական դպրոցներում ուսուցիչների պակասի խնդրին, նշում է՝ սա հետևանք է շատ վատ պլանավորման: «Մեր լիազոր մարմինն ամեն տարի պլանավորում է իրականացնում և տեղեր բաշխում բուհերում, թե որ մասնագիտությամբ ինչքան ուսուցիչներ պատրաստեն: Պարզվում է, որ դա, ըստ էության, արվում է ձևական: Հետագայում որևէ մեկը չի հետևում ուսանողների հետագծին, որոնք ընդունվում են բուհեր, համապատասխան մասնագիտություններով սովորում են կամ չեն սովորում, դրանից հետո ստացվում է, որ դպրոցներում ուսուցիչների թափուր տեղեր ենք ունենում: Սա նշանակում է, որ նոր սերունդը պատշաճ կրթություն չի ստանում, երևույթներն իրենց անունով կոչենք՝ անգրագետ է մնում: Առաջին հերթին պետք է մանրամասն պլանավորել այս գործընթացը: Այս պարագայում կանեի նաև երկրորդ առաջարկը: Խորհրդային Միության տարիներին շատ ճիշտ էր կիրառվում բուհերում նպատակային տեղերի գաղափարը:

Երբ համայնքը, այս պարագայում մարզը տեսնում էր, թե որ դպրոցում ինչ մասնագետի կարիք ունի և համապատասխան ուղղորդմամբ իրենց մարզի ապագա մասնագետներին ուղարկում էին բուհեր, որտեղ նրանք ձեռք էին բերում մասնագիտություն՝ պայմանով, որ պետք է վերադառնան և այսքան տարի դասավանդեն մարզային դպրոցներում: Երրորդ՝ եթե հիմա սկսենք գործընթացը, չսպասելով չորս տարի, կարելի է ներգրավել հարակից մասնագիտություններ ունեցող մարդկանց՝ դպրոցներում ուսուցիչների տեղերը թափուր չթողնելու համար: Դա շատ կարևոր է: Վերջին շրջանում շատ կոպիտ ձևով այն ուսուցիչներին, որոնք իրենց մասնագիտությամբ չէին դասավանդում կամ չունեին, օրինակ՝ մանկավարժի որակավորում, հեռացնում էին դպրոցներից: Դրա հետևանքը եղավ այն, որ այսօր մեծ թվով ուսուցիչների պակաս ունենք: Հիմա կարելի է գոնե այդ հարցը լուծել, եթե թույլ տրվի նրանց առանց մանկավարժի որակավորման, բայց կարճաժամկետ վերապատրաստումներ կազմակերպելու պայմանով, դպրոցների ազատ դասաժամերը զբաղեցնել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է կրթության փորձագետը:

Ինչ վերաբերում է դպրոցների մենթորական աջակցությանը և սովորողների հեռավար ուսուցման կազմակերպմանը, մեր զրուցակիցն ընդգծում է՝ իր մոտ տպավորություն է, թե անընդհատ ձևականություններ ենք անում և ուզում ենք առաջ գնալ առանց բովանդակության: «Սա ուղղակի անթույլատրելի է: Այս մեկ տարվա ընթացքում հասկացանք, որ, այսպես կոչված, հեռավար, իսկ իրականում օնլայն հանդիպումները՝ տարբեր մեթոդներով, ցաք ու ցրիվ, չկանոնակարգված, քաոսային դասերը որևէ օգուտ չեն տալիս: Չենք ասում, որ այդպիսի մեթոդներ չպետք է կիրառել, հակառակը՝ դրանք հարստացնում են ուսուցման գործընթացը, բարձրացնում որակը, եթե դու բնականոն ուսուցմանը զուգահեռ կիրառում ես այդպիսի մեթոդներ: Բայց սա չի կարող փոխարինել դասընթացներին, հատկապես բնագիտության պարագայում, ուստի արդյունք ակնկալել էլ չենք կարող: Չպետք է ձևականություններ անել, պետք է ուղղակի նորմալ կազմակերպել կրթական ողջ գործընթացը»,-եզրափակում է Ատոմ Մխիթարյանը:

Լուսինե Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. ԿոբախիձեՌուսաստանում վաղվանից խստացվում են ներգաղթյալներին ներկայացվող պահանջներըՁյուն կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 3-ից 7-ինԵմենում հուսիթների հրթիռային հարվածի հետևանքով առնվազն 20 խաղաղ բնակիչ զոհվել էԱնթիլիասում տեղի է ունեցել եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների գլխավոր քարտուղարների համաժողովըՎերին Լարսի անցակետում Վրաստան մուտք գործելուն է սպասում է ավելի քան 800 բեռնատարԹրամփը չի բացառել Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը5,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել ԹուրքիայումՎիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներԺողովրդի այոն չի կարելի այլ կերպ մեկնաբանել․ Մհեր Ավետիսյան«Օրենքով սահմանված կարգով օգնելու ենք բոլորին, որպեսզի նրանց իրավունքները պաշտպանված լինեն»․ Արեգա ՀովսեփյանԱյգավանում երեք ավտոմեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել․ կան վիրավորներՍահմանադրության նոր տեքստի հրապարակմանը ընդառաջ․ ի՞նչ թակարդ է պատրաստվում ընդդիմության համար. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» ցույց է տալիս, թե ինչպես կարելի է հանրային աջակցություն ունենալով` օրակարգային հարցեր թելադրել. Ավետիք ՉալաբյանՄենք իրար վիրավորելով չենք լուծելու Հայաստանի անվտանգության հարցը․ Մհեր ԱվետիսյանԱռանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան90-ամյա ճապոնացի բոդիբիլդերը մրցել է երիտասարդ մարզիկների հետՀայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ ՀայաստանԶինված միջադեպ և փոխհրաձգություն իրանա-ադրբեջանական սահմանինՈւրախ եմ այս արդյունքով ու իմ անցած ճանապարհով․ Վազգեն ԹևանյանԵրբ է մեկնարկում նոյեմբեր ամսվա կենսաթոշակների վճարման գործընթացըԻրանցիները լքել են Դոհայի բանակցությունները, օրակարգում ԱՄՆ-ի հետ գործարքի վերաբերյալ առաջարկն էր Ի՞նչ է իշխանությունը թաքցնում ժողովրդից TRIPP համաձայնագրի վերաբերյալ. Արամ ՎարդևանյանՈսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Հորմուզի նեղուցում ինը օրվա ընթացքում 11 լցանավ է այրվել Չինաստանը և Օմանը ԱՄՆ-ին և Իրանին hրադադարի կոչ են արել Վարորդները փորձել են կաշառել պարեկներին. երկուսն էլ ձերբակալվել են «Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա Թրամփը խոստացել է լքել նախագահական պաշտոնը իր ժամկետի ավարտին Պետությունը որևէ մեկի սեփականությունը չէ. Մհեր ԱվետիսյանԹբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը Այսօր փաստացի Մհեր Գրիգորյանը հերքեց Փաշինյանի և ՔՊ-ի այն թեզը, թե Թրիփը նախագիծ է ու չի կարող տարածական չափում ունենալ. Մարիաննա ՂահրամանյանՄեկնարկել է Հայաստան — Կիպրոս հանդիպման տոմսերի վաճառքը ԱՄՆ-ում Հելոուինի հանգստյան օրերին հրաձգությունների հետևանքով ավելի քան 200 մարդ է տուժել 2026թ. ոչ մարտական պայմաններում մահացած զինծառայողների թիվը հասել է 43-ի. «Ինֆոքոմ» «Քաղաք՝ քաղաքի ներսում». եզակի կոնցեպտով համալիր՝ Դիլիջանում Մեկնարկել է. Կենսաթոշակառուների համար կարևոր տեղեկություն է հրապարակվել Քննարկվել են Հայաստանի և Կանադայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր Իրանը հայտարարել է հակամարտության բոլոր կողմերի հետ բանակցելու պատրաստակամության մասին Վրաստանի նպատակն է ամրապնդել տնտեսական և մարդասիրական կապերը Ռուսաստանի հետ. Կոբախիձե Գազի թանկացման հետ կապված՝ ունենք հաշվարկներ. ԿԲ նախագահ Ազդակները ծայրաստիճան տագնապ են հարուցում. Զախարովա Ապագայում Ուկրաինայի տարածքով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման վերականգնման մասին խոսելն առայժմ հազիվ թե հնարավոր լինի. Պեսկով Կարմիր գույնը ռուսների «ԴՆԹ -ի մեջ է». փորձագետ Սոցփաթեթների դադարեցման ծրագիրը ժողովրդի համար մի շարք դժվարություններ է ստեղծելու. Հրայր ԿամենդատյանԱստված մի արասցե՝ հասնեք այն օրվան, ապրեք հանգիստ. Շոյգու Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքիցԳազի սակագինը հունվարի 1-ից բարձրանալու է, և դրա հետևանքները ծանր են լինելու. Արմեն ՄանվելյանՀայաստանում հասցեների հաշվառման կարգը կարող է փոխվել