340 միլիոն դրամ «Վանաձոր-Քիմպրոմ»-ի աշխատողներին
ԲԼՈԳՎաչագան Գևորգյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տևական ժամանկ է ինչ «Վանաձոր-Քիմպրոմ» ընկերության աշխատողները չեն կարողանում ստանալ իրենց աշխատավարձերը:
Ինչպես հայտնի է, հանրապետության նախագահի հանձնարարությամբ, էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը ընկերության ղեկավարության հետ համատեղ դեռևս երկու ամիս առաջ սկսեց միջոցներ ձեռնարկել ընկերության աշխատողների աշխատավարձերի պարտքերը մարելու ուղղությամբ։
Մինչ այդ, ձեռնարկության մնացորդային ապրանքների միջոցների վաճառքից ստացված գումարով մարվեց քիմպրոմցիների երկու ամսվա աշխատավարձը: Ընդանուր առմամբ գործադիր մարմինը աջակցելու է շուրջ 340 մլն դրամով։
Սպասվում է , որ այսօր այդ գործընթացը կավարտվի այսօր: Բացի դրանից, գործարանում այս պահին կատարվում են ուսումնասիրություններ, որոնք կներկայացվեն մոտ ապագայում :