Մաս 5. Խաչիկ Ասրյանի՝ Ռազմական և Սոցիալական Հայաստան կառուցելու Ազգային Ծրագրի գլխավոր դրույթները (շարունակելի)
ԲԼՈԳԴադարեցնել Հայաստանի համայնքների խոշորացման ապազգային և արատավոր ծրագիրը՝ վերադառնալով նախկին կառուցվածքին և զարկ տալ գյուղապահպանության ու գյուղատնտեսության զարգացմանը։
Վերականգնել Հայաստանի բոլոր համայնքների նախկին կառուցվածքը՝ հատկապես պահպանելով և կարևորելով գյուղը, գյուղական բոլոր համայնքների դերն ու նշանակությունը գյուղատնտեսության զարգացման գործում, և ամեն օր՝ 24-ժամյա ռեժիմով, Հայաստանում զարգացնել գյուղատնտեսության բոլոր ճյուղերը:
Ընդունել գյուղատնտեսության զարգացման պետական ռազմավարական ծրագիր՝ հիմքում դնելով Հայաստանի Հանրապետության պարենային անվտանգության ապահովման անհրաժեշտությունը:
Մինչև 2021 թվականի դեկտեմբերի 30-ը Հայաստանի գյուղական բոլոր համայնքների ընտանիքների գյուղատնտեսական բոլոր վարկերը զրոյացնել: Գյուղատնտեսական բոլոր տեսակի վարկերի վճարումը Հայաստանում գործող բանկերին պարտավոր է կատարել Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Ավելին, այս որոշման մեջ հստակ նշել, որ Հայաստանի գյուղական բոլոր համայնքներում բնակվող ընտանիքների կողմից մասնավորի և, կամ պետության առջև կուտակված ոռոգման ջրի և հողի հարկի պարտքերը զրոյացվում են:
Շարունակելի …
(Նախորդ հոդվածը՝ https://www.facebook.com/asryankhachik1970/posts/1397181700615433):
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության Նախագահ՝ Խաչիկ Ասրյան
1
Հայտնի է 37-ամյա զինծառայողի մահվան պատճառը
2
Ինչպես կփոխվի ռուբլու գինը․ կթանկանա՞, թե՞ կշարունակի նվազել
3
Ձկնորսական ցանցի մեջ խճճված դստերը փրկելիս մահացել են հայրը, մայրը և քույրը
4
Երաժիշտ Դմիտրի Օհանյանին կտրվшծ դաստակով մահացած են հայտնաբերել Սանկտ Պետերբուրգի լճակներից մեկում (...
5
Անսպասելի շրջադարձ իշխանության համար



