Մի շարք ապրանքների գնանկում տոներին ընդառաջ
ԲԼՈԳԱրմեն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներով, Հայաստանում բազմաթիվ ապրանքների գներ այս տարվա նոյեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զգալիորեն նվազել են:
Մասնավորապես, 9.4 տոկոսով նվազել են բանջարեղենի և կարտոֆիլի գները: Ծաղկակաղամբը էժանացել է 42 տոկոսով, կաղամբը ՝ 11.3, իսկ բողկը` 4 տոկոսով:
Այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մանդարինն էժանացել է 29.7 տոկոսով, ընկույզի միջուկը՝ 26.8, արքայանարինջը՝ 25.5, նարինջը` 13.6, կիտրոնը՝ 9.6, նուռը՝ 4.1, ադամաթուզը՝ 0.8 տոկոսով:
Մսամթերքի գները նույնպես նվազել են: Շուկայում 1.2 տոկոս գնանկում է գրանցվել: Մասնավորապես խոզի, ոչխարի և տավարի մսի գները նվազել են համապատասխանաբար 7.4, 2.1 և 1.3 տոկոսով:
Շարունակելով հետևել ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյլաներին, կտեսնենք, որ այս տարվա նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, հանրապետությունում արձանագրվել է ոգելից խմիչքի և ծխախոտի 0.2, ձկնամթերքի 0.1, հրուշակեղենի 0.1 տոկոս գնանկում: