Երևան, 24.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Իմ երկիրը սիրում եմ պարտված, հաղթանակած, տխուր, աղքատ, հարուստ․ սա իմ ազգն է».Անաիս Սարդարյանի «Կամավոր» ներկայացման հետաքրքիր դրվագներն ու հայտնի հյուրերը

ԼԱՅՖ

Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի ֆոյեից բեմ բարձրանալու համար դերասանուհի Անաիս Սարդարյանից ամիսներ պահանջվեցին: Պատերազմի առաջին օրերից ի վեր թատրոնը մոտ երկու ամիս Անաիսի և նրա կամավորական թիմի համար երկրորդ տուն էր դարձել․ միասին օգնություն էին հավաքագրում, հոգնում, հուզվում և վերապրում յուրաքանչյուր արցախցու պատմությունը լսելիս:

Այդ օրերին դերասանուհու թիմի անդամները պատմում էին, որ նա ցավում էր յուրաքանչյուր կորստի համար, ուրախանում՝ յուրաքանչյուր արցախցու ծննդի լուրը լսելիս: Պատերազմի ավարտից ամիսներ անց Անաիսը որոշել է իր վերապրած ու լսած պատմությունները հավաքագրել ու լսելի դարձնել ավելի լայն զանգվածի համար: Tert.am Life-ը ներկա է եղել դերասանուհու «Կամավոր» կոչվող ներկայացման առաջնախաղին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել նրա հետ:

Ներկայացման ընթացքում Անաիսը հուզվեց ու հուզեց, ծիծաղեց ու ծիծաղեցրեց ներկաներին պատմելով, օրինակ, թե ինչպես են օգնություն տրամադրողներից Նարինեն և Գրիգորը, գրեթե, բաժանվել, քանի որ ինքը մարդկանց անունները լավ չի հիշում և Գրիգորի հետ խոսելիս պատմել էր Նարինեի ու Սարգսի մասին, մինչդեռ իրականում նկատի ուներ հենց Գրիգորին:) Դերասանուհին կատակեց, որ մարդկանց անունները չհիշելն իր մոտ ժառանգական է, մայրը մինչև հիմա իրենց տարիների հարևանի անունը սխալ է ասում:

Դերասանուհու խոսքով՝ ներկայացման անվան շուրջ երկար չեն մտածել, պատմություններն իրական էին, անվանումը՝ ևս: Ներկայացումը սկսվում է թատրոնի ֆոյեի համար սովորական դարձած իրավիճակով. Անաիսը վազվզում է, հրահանգներ տալիս թիմի անդամներին, հանկարծ մի ձայն հուշում է, որ պատերազմն ավարտվել է, դերասանուհին կարող է հանգստանալ: Հետո նա սկսում է պատմել անհավանական թվացող պատմություններ, որոնք, նրա հավաստմամբ, իրական են:  

Ներկայացման ընթացքում Անաիսը ոչ միայն վերապրեց 2020 թվականի պատերազմը, այլև հետ գնաց 90-ականներ, վերհիշեց, թե ինչպես էր ժամանակին «դարձել» իրենց տան հեռակառավարման վահանակը, որովհետև այն ժամանակ հեռուստացույցի ալիքները փոխելու համար պետք էր հասցել սարքի մոտ:

Ըստ Անաիսի՝ ներկայացումից առաջ հուզված էր, բայց ոչ թե երկար դադարից հետո կրկին բեմ բարձրանալու, այլ իր վերապրածը բարձրաձայնելու համար:

«Փորձերի ժամանակ հուզվել եմ, վերապրել պատմությունները, կարծում եմ՝ ներկայացումը երկար չեմ խաղա, ֆիզիկապես չեմ կարող: Իսկապես, սա ներկայացում չէ, պատմություններ են, որոնք հավաքվել էին իմ մեջ, որոնց մասին պետք է բարձրաձայնեի: Տիկնիկային թատրոնի փոխտնօրեն Արտաշես Բաբայանը որոշեց, որ այս ամենը պետք է ներկայացում դառնա, մտքերս հավաքագրել է Լևոն Բեգլարյանը: Այս ներկայացման սցենարը չէր կարող կողքից ինչ-որ մեկը գրել, Լևոնն ինքն էլ պատերազմի ընթացքում կամավոր է եղել, օգնություն տեղափոխել Արցախ,- ասաց նա և հավելեց, որ ներկայացման մեջ խոսում է իր կյանքի լավագույն օրերի մասին, որովհետև մեր ազգին երբեք այնքան միասնական չէր տեսել, որքան պատերազմի օրերին,- Ներկայացումս մարդկանց միասնականության մասին է, որոնք հիմա չարացել են, միմյանց չեն սիրում: Երբեմն, մտածում եմ՝ երանի պատերազմը չլիներ, հետո մտածում եմ՝ եթե չլիներ, իմ ազգին չէի ճանաչի: Մենք այդ օրերին ապացուցեցինք, որ լավագույնն ենք, հիմա թուլացել ենք, չարացել, ինչը ևս նորմալ է, բայց պետք է փորձենք հաղթահարել»:

Անաիսն ընդգծեց, որ ուզում է ներկայացումը խաղալ նաև արտերկրում: «Եթե նման հնարավորություն ունենամ, կգնամ, հերթով կթակեմ մարդկանց դռները, որպեսզի ինձ լսելուց հետո Հայաստան վերադառնան: Հիմա ամենահեշտը Հայաստանից հեռանալն է, երբ ինձ ասում են՝ բարդ է, հայրենիքը թողնում են, գնում, ասում եմ՝ սխալվում են, բարդը մնալն է, պայքարելը: Գնում են նրանք, ովքեր չեն պայքարել, չեմ լսել դեպք, երբ վիրավոր զինվորը գնա Հայաստանից: Ես հասկանում եմ, որ բարդ իրավիճակ է, բայց նույնիսկ նման իրավիճակում գնալն ամենահեշտն է: Մեր երկիրը դատարկված տեսնելը թշնամու երազանքն է: Ամեն օր ամուսնուս ասում եմ՝ ինչ լավ կլինի, որ գյուղում ապրելու հնարավորություն ունենանք, մարդիկ նայեն, տեսնեն՝ Անաիսը բակն է մշակում, կարողանում է իր գոյությունը պահպանել: Մենք կենտրոնացել ենք Երևանի, սրճարանների, լույսերի վրա, բայց պատերազմը ցույց տվեց, որ ամեն ինչ սուտ է: Այնքան կցանկանայի, որ իմ հայրենասիրությունից շատերն ունենային, որովհետև իմ երկիրը սիրում եմ պարտված, հաղթանակած, տխուր, աղքատ, հարուստ ժամանակ, սա իմ ազգն է, մենք միայն իրար ունենք»,- ասաց նա ու հավելեց,  որ մորական կողմից արցախցի է:

Դերասանուհին ընդգծեց, որ այս ներկայացումն իր համար վերադարձ չէ բեմ: «Բեմից դուրս գալու որոշումս հստակ է, ինձ այս ասպարեզում չեմ տեսնում: Տղաս արդեն մեծանում է, ես ուզում եմ շատ ժամանակ տրամադրել նրան, իսկ դերասանուհիները չեն կարողանում ճիշտ ժամանակ գտնել, բարդ մասնագիտություն է: Երկու ամիս է՝ փորձերի եմ, այդ ժամանակը երեխայիցս եմ խլել»,- եզրափակեց նա:

 Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել«Հաղթանակ» կամրջի տակ 40-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել Ռոստովի մարզում նավթաբազայի վարչական շենքերն են վնասվել ԱԹՍ-ի բեկորների ընկնելու հետևանքով Ի՞նչ է սպասվում ՔՊ-ի հետ դաշինք կազմած համայնքապետերին. «Փաստ»Ոչ իրավաչափությունը՝ որպես «ուղիղ ճանապարհ». «Փաստ»Խաղաղության «աղավնիներն» ու անվերջանալի պահանջները. ինչո՞ւ է Բաքուն արհամարհում Երևանի «սիրո դրսևորումները». «Փաստ»Հայաստանի դեղագործական շուկան. մեծ փողեր, նեղ շրջան և պետական վերահսկողության ձախողումները. «Փաստ»Օրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվները. «Փաստ»Էրդողանը Փաշինյանին հրավիրել է COP31 առաջնորդների գագաթնաժողովին, որը տեղի կունենա ԹուրքիայումՋերմաստիճանը կնվազի՞. ի՞նչ եղանակ է սպասվում՝ սեպտեմբերի 24-ից 28-ըՍիրիայի նախագահը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարել է, որ Գոլանի բարձունքները կմնան որպես Սիրիայի տարածք«Վեոլիա Ջուր»-ը հայտարարություն է տարածելՆրանք հնարավորություն չունեն պայքարելու մեր տարածքների համար․ Սամվել ԿարապետյանՓաշինյանի՝ Տիգրանաշենը հանձնելու երազանքը չի իրականանա. Սամվել ԿարապետյանՎթարային ջրանջատում Երևանում, Արմավիրի, Արարատի և Կոտայքի մարզերումՈղբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմինՈրոշ ընդդիմադիրներ սև գործ արեցին, օգնեցին Փաշինյանին մնալ, նրանց հետ համախմբում չի լինելուԿուտակային կենսաթոշակը հնարավոր կլինի վաղաժամ ստանալ որոշ հիվանդությունների դեպքում․ ցանկը փոխվում էԷլիդա Քոչարյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրԹուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել էՕրակարգի էվոլյուցիան. ո՞վ և ինչպե՞ս է Հայաստանում ձևավորում հակառուսական նարատիվներըԵրևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր«Եկեղեցուն հասցված հարվածը հարված է հայկական ինքնությանը». Մասնագետները քննարկում են ազգային ժառանգությանը սպառնացող վտանգներըՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակմանՀայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականինՄենք նոր արմատներ ենք գցելու այն հողում, որից փորձելու են մեզ արմատախիլ անել․ Գոհար ՄելոյանՊետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության. Վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազի բողոքըՏիգրանաշենի զարգացում լինելու է. Գառնիկ ԴավթյանՄԹ-ում RAF ուսումնական ինքնաթիռ է վթարի ենթարկվելԲյուջեն կատարվել է 17.7 մլրդ դրամ հավելուրդով«ՖՈԼԻԱ» ներկայացումը՝ Երևանում «Թէատրոն» փառատոնի շրջանակումԵրևանում բախվել են «Infinity»-ն ու «Hongqi»-ն․ կա տուժածՆյու Յորքում մեկնարկել է Լավրովի և Ռուբիոյի հանդիպումըԲռնցքամարտիկ Էլիդա Քոչարյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է դարձել ՊԵԿ-ը իրազեկում է տարածել խաղային գործունեության լիցենզիա չունեցող անձանց կողմից արգելված բառերի օգտագործման վերաբերյալ Փաշինյանը կրկնում է այն նույն քայլերը, որոնց համար մեղադրում էր նախորդ իշխանությանը. Աննա ԿոստանյանՆոր «բոյևիկ»՝ Երևանում․ կրակված պարկուճներ, բիտաներ, արնանման հետքեր․ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)Չկա որևէ ակտ, որով ապացուցվում է Տիգրանաշենի անկլավ լինելը. Ավետիք ՉալաբյանՀորմուզի նեղուցում առևտրային նավը ենթարկվել է hարձակման Խոշոր վթար՝ Գեղարքունիքում, բախվել են «BMW» և «BYD» | Առաջինի վարորդը դիմել է փախուստիՌուսաստանն ու Հայաստանը մտնելու են բավականին երկար և միգուցե նույնիսկ ցավոտ բանակցային գործընթացի մեջ. Անդրեյ Կորտունով Լեհաստանը հայտնել է Ռուսաստանի կողմից երկրի օդային տարածքի ենթադրյալ խախտման մասին Արդյո՞ք կարող եք հրաժարվել պատվաստանյութերից. ի՞նչ է սահմանում օրենքը Թրամփը կխախտի գրեթե 60 տարի պահպանվող արարողակարգը՝ հանուն Սի Ծինփինի. FT Հորմուզի նեղուցում անկայունության պատճառը ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններն են. Արաղչի ԵՄ-ի հետաքրքրությունը Հայաստանի հետ հարաբերությունների զարգացման հարցում միտումնավոր ցուցադրական բնույթ է կրում. ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Իշխանություններն ամեն քայլ ձեռնարկում են Հայաստանը Սփյուռքից առանձնացնելու համար. Արմեն ՄանվելյանՔաջարանից դեպի համաշխարհային շուկա․ ԶՊՄԿ-ի տնտեսական նշանակությունըՍերգեյ Մուրադյանը վնասվածք է ստացել և չի մասնակցի Հայաստանի ազգային հավաքականի առաջիկա խաղերին ԽՍՀՄ կազմում Հայաստանն ուներ լավ զարգացած տնտեսություն. Հրայր Կամենդատյան