Ֆինանսների նախարարությունն առաջարկում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ կառավարության քննարկման է ներկայացվել «Դրամարկղային գործառնությունների մաuին» Հայաuտանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ: Դրանով առաջարկվում է հանել կանխիկ դրամով վճարումների ընդունման սահմանափակումները բոլոր այն դեպքերում, երբ վճարումներն ընդունվում են օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների դիմաց և այդ գնումների մաով տնտեսավարող սուբյեկտները օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս են գրում ԱԱՀ-ի վերադարձի հաշիվ: Համապատասխան նախագիծն ընդգրկված է գործադիրի դեկտեմբերի 17-ի նիստի օրակարգում:
«Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է խթանել ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կատարվող գնումների ծավալների աճը: Գործող օրենսդրության համաձայն, անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից միանվագ գործարքների դիմաց ընդունվող վճարումը չի կարող գերազանցել 3.0 մլն. դրամ: Խնդիրը կայանում է նրանում, որ վերոնշյալ սահմանափակումը խոչընդոտում է ՀՀ տարածքում օտարերկրյա քաղաքացիների կողմից կանխիկ դրամով գնումներ կատալուն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշված է նախագծի հիմնավորման մեջ:



