Երևան, 03.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Բոլորս հոգնել ենք բոլորիցս. ավելի լավ է խորտակվե՞լ, թե՞ փրկվել․ «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հայաստանի քաղաքացիները հոգնել են Հայաստանից։ Գիտեմ՝ ցավոտ արձանագրում է, բայց իրականության աչքերին ուղիղ է պետք նայել: Տարբեր ժամանակաշրջաններում դա արտահայտվել է յուրովի։ 90-ականներին, երբ պատերազմ էր, ցուրտ էր ու մութ, երբ վայրի կապիտալիզմի կանոններով փոշիացվում էր ազգային հարստությունը, մարդկանց մի մասն ուղղակի հեռացավ երկրից, մի մասը հարստություն դիզեց, մի մասն էլ, ինչպես աղքատ կար, այդպես էլ մնաց։

Ի դեպ, ամենամեծ արտագաղթը հենց այդ ժամանակահատվածում է տեղի ունեցել, ամենաշատը հենց այդ ժամանակահատվածում են որոշ մարդիկ ոչ մի բանից կտրուկ հարստացել, և ամենաշատը հենց այդ ժամանակաշրջանում միջին բարեկեցությամբ ապրող մարդիկ աղքատացան։ Ինչևէ, 2000-ականներից հետո որոշակի կայունության և զարգացման ժամանակաշրջան էր, բայց հասարակության խորը շերտավորումը շարունակվեց, անվտանգային և տնտեսական ձեռքբերումներից զատ, ժողովուրդը նաև արդարության և իրավունքի գերակայության պահանջարկ ուներ, ինչն այդպես էլ և ոչ մի իշխանության ժամանակաշրջանում իրողություն չդարձավ։

Այդուհանդերձ, որքան էլ Հայաստանից (նկատի ունենք օրվա իշխանությունը) «նեղացած» մարդկանց քանակը երբևէ քիչ չի եղել, սակայն այն այսօր ֆանտաստիկ չափերի է հասնում։ Գործող իշխանությունները ռեկորդային կարճ ժամանակահատվածում կարողացան հասնել նրան, որ փոքր իսկ հնարավորության դեպքում Հայաստանը պատրաստ է լքել հասարակության կեսից ավելին։ Մարդիկ հոգնել են իշխանությունից, ընդդիմությունից, դատարաններից, պետական մարմիններից, հարևանից, գյուղապետից, իրարից, մեծ հաշվով՝ բոլորից։ Հանրային կյանքի ներդաշնակությունն ու հանրային համերաշխությունն ապահովող և ոչ մի գործիք այլևս չի աշխատում։ Մարդը չգիտի՝ ինքը սև է, թե սպիտակ, նախկին, թե ներկա, գել, թե գելխեղդ, ու առհասարակ՝ ՀՀ լիիրավ քաղաքացի է, թե ոչ։ Հայաստանից հոգնել է Սփյուռքը։ Գերազանցապես նրանց ուղարկած փողերով կառուցված Արցախը գրչի մեկ հարվածով զիջվեց թշնամուն։

Նրանց ուղարկած փողերով կառուցված Հայաստանը բռնել է կործանման ճանապարհը, և որ ամենաթարմն ու սարսափելին է՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամին նրանց կողմից հանգանակված տասնյակ միլիոնավոր դոլարները, որոնք բանակի ու զինվորի համար էին, չկան, չգիտենք՝ ուր են, չգիտենք՝ ինչի վրա է ծախսել Նիկոլի կառավարությունը։ Հայաստանից հոգնել են մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանը, Ֆրանսիան, մեր հարևան Իրանն ու Վրաստանը, միջազգային կառույցները։ Վերջին երեք տարիներին իշխանությունները հնարավորն ու անհնարինն արել են վարկաբեկելու և նեղացնելու բոլոր այն երկրներին ու կառույցներին, որոնք մշտապես մեր կողքին են եղել։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար դատելուց մինչ Վրաստանի կառավարությանը ծաղրելն, ինչ խոսք, թանկ գին արժեցավ Հայաստանի համար։

Վերը թվարկած սուբյեկտների հավատը, վստահությունը, ջանքերը դեռ կարող ենք հետ բերել արտաքին և ներքին ճիշտ, նպատակաուղղված և հավասարակշռված քաղաքականության արդյունքում, ապա ի՞նչ անել, երբ Հայաստանից «հոգնել» է սեփական երկրիդ իշխանությունը։ Ի՞նչ անել, երբ կառավարիչները ոչինչ չեն անում կայունության, համերաշխության և վաղվա օրվա նկատմամբ հույս ու հավատ բերելու համար։ Աբսուրդ է, բայց նաև փաստ, որ գիտակցաբար, կամովին նստել ենք խարխուլ մակույկը ու հանձնվել ենք ծովի ալիքներին։ Բոլորս այնքան նեղացած ու հոգնած ենք մեկս մյուսից, որ մտածում ենք՝ ավելի լավ է խորտակվենք, քան ձեռք ձեռի տանք ու փրկվենք։ Ինչպես ժողովուրդն է ասում, ո՞ւմ ենք «ինադ» անում՝ նախկինների՞ն, ներկաների՞ն, չինովնիկի՞ն, գեներալի՞ն, ռուսների՞ն, թուրքերի՞ն, ո՞ւմ։ Հասկացանք՝ հոգնել ենք ամեն ինչից ու ամենքից, բայց հոգնել ենք նաև հող ու ջրի՞ց, հայրենիքի՞ց, արևի տակ ապրելու անկյուն ունենալո՞ւց։

Հայ ազգը, որն ապրում է Հայաստանում, Արցախում ու Սփյուռքում, պարտք ունի այն տասնյակ հազարավոր տղերքի առաջ, որոնց արյան գնով այսօր կան հայկական երկու պետությունները։ Այդ պարտքը հետ տալու մի ձև կա՝ շտկել մեջքներս, ապրել ու արարել։ Մեր հայրենիքն ու ժողովրդին ֆիզիկական, բարոյական և հոգեբանական ոչնչացման տանող անձը, որը դժբախտ պատահականությամբ հայտնվեց իշխանության ղեկին, միևնույնն է, հեռանալու է, սակայն առավել քան կարևոր է, թե մենք, որպես ազգ, ինչքան արագ կինքնակազմակերպվենք, կֆիքսենք մեր ազգային նպատակներն ու իղձերը, կթերթենք մեր պատմության ամենաամոթալի ու ողբերգական էջերից մեկն ու առաջ կնայենք։

Անի Առաքելյան

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Արագածոտնում` «Տառերի պուրակ»-ի հարևանութամբ, բախվել են «Lexus»-ը ու «Nissan Altima»-ն․ կան վիրավnրներ Նորածին երեխան մահացել է օդանավակայանի զուգարանում, մայրն էլ հիվանդանոցում է մահացել․ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել Տերյան փողոցում վթարվել է խողովակ, ինչի հետևանքով ջուրն արտահոսել է արտաքին մակերես. ընթանում են վթարի վերացման աշխատանքներ. «Վեոլիա Ջուր» ընկերություն Ռուսաստանի ԱԳ նախարարությունը խորհուրդ է տվել օտարերկրյա քաղաքացիներին և դիվանագետներին լքել Կիեւը Կյանքից հեռացած 20-ամյա զինվորը Նոր Հաճնից է եղել Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում«12 կգ նիհարել է, բայց առողջությունը վատացել է». Սարիկ Անդրեասյանը առողջական խնդիրներ է ունեցել քաշի կորստի ներարկումներից հետոՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՄինչև ուր կհասնի ոսկու գինը․ ինչ սպասել առաջիկայումՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին Արգենտինան գործարկում է «ոսկե անձնագրի» ծրագիրը Կաշպիրովսկու ռեժիսորը հայտնել է նրա մահվան պատճառը Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով2027-ից թոշակները կբարձրանա՞ն․ հայտնի է՝ ովքե՞ր և որքան ավելի գումար կստանանՌուսական զորքը վերահսկողություն է հաստատել Խարկովի մարզի Նովայա Կազաչյայի նկատմամբ. ՌԴ ՊՆ Flydubai-ի չվերթի երկրորդ օդաչուն կացնով հարձակվել է հրամանատարի վրա․ ԱՄԷ-ի դատախազություն Ֆրանսիայում դպրոցականների ցույցերի ժամանակ ձերբակալվшծների թիվը հասել է 5 հազարի Ինչո՞ւ գինին ստացավ «Սև բժիշկ» անունը, և ի՞նչ է այն բուժում. «Փաստ»Ինչի՞ համար ենք ավելի շատ վճարում․ Հայաստանի և Վրաստանի դեղերի գների համեմատությունըՆեյրոնային ցանցը 217 տարի անց վերծանել է Նապոլեոնի ուղերձը Կարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար ՌԴ 20 քաղաքացիներ շարունակում են գտնվել կալանավnրված նավի վրա. Զախարովա ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (3 հոկտեմբերի). Սուզանավի վթար, հուժկու երկրաշարժ, զինված բախումներ. «Փաստ»Արտառոց դեպք Տավուշում․ ծնողի պնդմամբ՝ ուսուցիչը հարվածել է 13-ամյա աշակերտին, իսկ փոխտնօրենը՝ ապտակել ու անկյուն կանգնեցրել Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Հյուսիսային Կորեան հրթիռ է արձակել դեպի Ճապոնական ծով Իշխանություններն անցել են իրենց հին գործին. ժողովրդին ծաղրելու «նուրբ արվեստը». «Փաստ»Նոր մեկնարկ և նոր շունչ Գավառում. ընտրի´ր «Հայկական քվեին»ՊԵԿ-ը պարզաբանում է․ ՀՀ քաղաքացին դեղորայքը փորձել է ապօրինի տեղափոխել Վրաստանից Հայաստան Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը Ռուսական զորքը հարվшծել է Կիևի հյուսիսային ավտոտրանսպորտային կամրջին «Մհերս գնաց, ու իմ թիկունքը բաց մնաց». Մհեր Գրիգորյանն անմահացել է հոկտեմբերի 10-ին, տուն «վերադարձել»... 56 օր անց. «Փաստ»Ջրանջատումներ Գեղարքունիքի մի շարք համայնքներում Հարսանիքի մասնակիցը մեքենայից կրшկոցներ է արձակել. հայտնի է նրա ինքնությունը Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագnրծին Երբ մի խայտառակ դիպվածը վեր հանեց համակարգային լրջագույն խնդիրներ. «Փաստ»Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 3-ին․ ռուբլին կթանկանա՞Արձանագրենք, որ ՀՀ քաղաքացիները սեփական ուժերով են ապահովում անձնական և իրենց ընտանիքի անվտանգությունը. Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչ ցնորամիտ երազներ կարող են ունենալ ՔՊ որոշ կարկառուններ. Ավետիք ՉալաբյանՄենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. մենք կվարենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Սամվել ԿարապետյանՈսկեպարցին հորական տունը կարող է ժառանգել միայն սահմանազատման գործընթացից հետո. «Հրապարակ» «Հայաստանի ղեկավարությանը ներկայում վերապահված է սևագործ աշխատանքը՝ ապամոնտաժել գոյություն ունեցող ճարտարապետությունը». «Փաստ»Որքանո՞վ կավալենա կենսաթոշակների և սոցիալական նպաստների չափը թաղման նպաստի շահառուների շրջանակը նեղացնելու արդյունքում. մանրամասներ. «Փաստ»Նիկոլի հորինած խաղաղությունը հայերիս համար ինքնախաբեության փուչիկ է. Արտակ Զաքարյան Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի ռազմավարական նավթային պաշարների շուտափույթ համալրման մասին Հոկտեմբերի 5-ին, 6-ին, 7, 8, 9-ին գազ չի լինելու Ի՞նչ տվեց Հայաստանի՝ ՄՔԴ-ին միանալը. «Փաստ»«Բոլշևիկյան» մեթոդներ, «Էրդողանի ցուցում» և դիվանագիտական ձախողումներ. ի՞նչ է կատարվում Հայաստանում. «Փաստ»Դեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելի. «Փաստ»