Զիդանն առաջարկներ ունի մի քանի ակումբներից
ՍՊՈՐՏՄադրիդի «Ռեալի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը դիտարկում է իսպանական Պրիմերայի ակումբներից մեկը գլխավորելու հնարավորությունը, հաղորդում է AS-ը։ 42-ամյա Զիդանը վերջերս է ստացել մարզչական PRO արտոնագիր։
Ֆրանսիայի եւ «Ռեալի» նախկին աստղը գլխավոր մարզիչի պաշտոն զբաղեցնելու առաջարկներ ունի մի քանի իսպանական ակումբներից։
Իտալացի Կարլո Անչելոտիի հեռանալուց հետո Զիդանը համարվում էր «Ռեալի» գլխավոր մարզիչի թեկնածուներից մեկը, սակայն Արքայական ակումբի ղեկավարությունը ռիսկի չդիմեց։
Սպասվում է, որ իտալական «Նապոլիից» հեռացած Ռաֆայել Բենիտեսն արդեն հունիսի 2-ին կգլխավորի «Ռեալը»։ Իսպանացի մասնագետը հունիսի 1-ին ժամանել է «Ռեալի» մարզաբազա։
1
9-րդ դասարանի աշակերտը մահացել է դպրոցի զուգարանում՝ դասամիջոցի ժամանակ
2
Կինը մահացել է Եգիպտոսում հինգաստղանի հյուրանոցում ճաշելուց հետո
3
Զոհ ու վիրավորներ կան․ ողբերգական ավտովթար՝ Արմավիրի մարզում
4
Վթարային անջատումներ. ո՞ր հասցեներում ջուր չի լինի փետրվարի 8/9-ին
q
5
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու



