Սյունիքում իշխանությունը պարտվելու է. Սուրեն Սուրենյանց
ԲԼՈԳ«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Իմ քայլի» սյունեցի պատգամավորը վստահ է, որ Սյունիքում իրենք ունենալու են ձայների մեծամասնություն։
Նման պնդումը խոսում է դրա հեղինակի ադեկվատության կորստի մասին։ Մյուս կողմից, եթե գործ ունենք քաղաքական ցինիզմի հետ, ապա նման պնդման պարագայում կարող ենք հակառակ պնդումն անել՝ առ այն, որ Սյունիքում ընտրությունները զանգվածաբար կեղծվելու են։
Անշուշտ, չեմ պնդի, որ Փաշինյանի սյունիքյան այցի ժամանակ նրա դեմ կազմակերպված բողոքներն ամբողջովին ինքնաբուխ էին, մյուս կողմից՝ ես չտեսա նաև այն հարյուրավոր, հազարավոր սյունեցիներին, որոնք պատրաստ էին դուրս գալ փողոց՝ «սադրիչներից» իրենց «սիրելի» վարչապետին պաշտպանելու համար։
Սյունիքում իշխանությունը պարտվելու է։ Ու պատճառն ամենևին այն չէ, որ սյունեցիները համակրում են որևէ այլ ուժի, պարզապես Փաշինյանի թիմի քաղաքականության ծնած անվտանգային ռիսկերն այս մարզում տեսանելի են ակնհայտորեն։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



