Հարստացված ալյուրը են սպառում 2 մլրդ մարդ
ԲԼՈԳՄարինա Ներսեսյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Անապահով մարդիկ հիմնականում հույսը դնում են միապաղաղ սննդակարգի վրա, օգտագործելով հիմնականում հացամթերք, ընդեղեն և պալարապտուղներ: Միկրոսննդատարրերի քանակությունը սրանց մեջ քիչ է;
Վիտամինների պակասը ունենում է բացասական հետևանքներ: Այն առաջացնում է բազմաթիվ հիվանդություններ, վնաս է հատկապես հղի կանանց, իսկ ահա անեմիայով տառապողների 50 %-ի հիվանդության պատճառը երկաթի դեֆիցիտն է:
Սննդակարգի բացերը լրացնելու համար առաջարկվում է կիրառել ալյուրի հարստացման գործընթացը:
Միկրոսսնդակարգի քանակության պակասը հանգեցնում է նաև սակավարյունության: Այն դիտարկվում է որպես հանրային առողջապահության հիմնախնդիր, երբ նրա տարածվածության ցուցանիշը գերազանցում է 5%-ը: Հայաստանում, ինչպես և զարգացող երկրների մեծ մասում, սակավարյունության տարածվածությունը զգալիորեն գերազանցում է 10%-ը: Այդ ամենը ևս մեկ անգամ փաստում է ալյուրի հարստացման գործընթացի անհրաժեշտության մասին:
Այն կիրառում ունի ավելի քան 84 երկներում և այս պահին սպառում ունի մոտ 2 մլրդ բնակչության կողմից: