Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների. Անժելա Սարգսյանը՝ նոր կերպարների, ճանապարհորդության և ծննդյան տարեդարձի մասին

ԼԱՅՖ

Aysor.am-ը գրում է.

Կատակերգական ժանրն այսօր, կարծեք թե, ամենապահանջված է կինոշուկայում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Քաջայր Հակոբյանը սկսել է նոր՝ «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որում նկարահանվել են Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Գրիշա Աղախանյանը, Արսեն Հակոբյանը և այլք: Պրեմիերան նախատեսվում է փետրվար ամսին: «Սա սիրային կատակերգություն է: Շատ լավ, հետաքրքիր խումբ է հավաքված, նկարահանումներն անցնում են ուրախ մթնոլորտում: Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների, ովքեր սեփական տուրիստական գործակալություն ունեն: Խաղում եմ ամուսնու վրա իշխող, կողակցին ճնշող կնոջ՝ Ռուզաննային: Փակագծերն ամբողջությամբ չեմ ցանկանում բացել, մնացածը կտեսնեք էկրաններին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Սարգսյանը:

Մեր զրուցակիցը նկարահանվել է նաև Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմում՝ այս անգամ մարմնավորելով կիսադժբախտ կնոջ կերպար: «Իմ մարմնավորած Յանան տիպիկ հայ կնոջ կերպար է, ով հասարակության կարծիքի և ծնողի զոհ է դարձել: Իհարկե, իր հիմարության պատճառով է մեծամասամբ նման ճակատագրի արժանացել. ամուսնացել է մի մարդու հետ, ում չի սիրել: Բայց ավելացնեմ, որ հերոսուհիս խելացի կին է, դրական կերպար: Ասեմ, որ իմ կյանքում առաջին անգամ եմ նման նկարահանման հրապարակում գտնվել. կարգուկանոն էր տիրում, բոլորն իրենց հստակ ժամը, ձևը գիտեին»,-ժպիտով ավելացրեց նա:

Ի դեպ, դերասանուհին այս ֆիլմում իր ներդրումն ունի նաև սցենարական աշխատանքում: «Իմ և կանացի մի քանի տեսարաններ ինքս եմ Գոռի հետ գրել, քանի որ կանացի տեսարաններն ինձ այնքան էլ չէին գոհացնում: Որպես տղամարդ՝ սցենարիստները ճիշտ էին մտածել, բայց կնոջ տեսանկյունից ամեն ինչ մի քիչ այլ է: Շատ մեծ բավականություն ստացա սցենարի վրա աշխատելիս: Ընդհանրապես, գտնում եմ, որ սցենարի վրա պետք է աշխատեն և՛ կին, և՛ տղամարդ, որպեսզի ավելի համոզիչ լինեն երկու սեռերի կերպարները: Ինձ համար շատ հետաքրքիր էր իմ այս կերպարը ներկայացնել, քանի որ ինքս եմ նրան ստեղծել, ծնել ու սնել՝ ոչ միայն էկրաններին, այլև թղթի վրա»:

Ա. Սարգսյանը ևս մեկ գեղարվեստական՝ «Ֆիլմ դրախտում» ֆիլմում նկարահանվել է նախորդ տարի, սակայն ինչ-ինչ պատճառով ֆիլմի նկարահանումները կիսատ մնացին և կավարտվեն 2016 թվականի սկզբներին:

Ի դեպ, դերասանուհին այսօր նաև հոբելյար է՝ նշում է ծննդյան 33-րդ ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով նրան՝ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է օրն անցկացնում: Պարզվեց՝ աշխատանքային մթնոլորտում, վաղը առավոտյան էլ մեկնելու է Հայաստանից, դստեր՝ Եվայի երազանքների ետևից: «Ես և Եվաս մեկնում ենք ԱՄՆ՝ այնտեղ նշելու Նոր տարին, Սուրբ ծնունդը, աղջկաս և իմ ծնունդը: Մինչև հունվարի կեսերն այնտեղ կանցկացնենք: Հունվարի 6-ին նաև դստրիկիս ծնունդն է՝ դառնում է 10 տարեկան ու իրեն տանելու եմ Դիսնեյ լենդ: Սա իր երազանքն է, իր ուզած ծնունդն է լինելու»-ուրախությամբ նշեց դրասանուհի-մայրիկը:

2015 թվականը սկսելով գործնական գերզբաղվածությամբ՝ այդպես էլ ավարտում է. նկարահանվում է նաև «Կենտրոն» հեռուստաընկներությամբ շուտով սկսվող նոր սերիալում. ««Բախտաբեր» սերիալի հիմնական կազմն է ներգրավված այս սերիալում, նկարահանումները նույն թիմն է իրականացնում: Իհարկե, մի քանի դերասաններ կավելանան մեզ: Ես ստեղծագործական խմբին կմիանամ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո: Գարնանն էլ ներկայացման պրեմիերա ունեմ, բայց այդ մասին ավելի ուշ»,-խորհորդավորությունը պահեց Անժելա Սարգսյանը:

Դերասանուհու էջում տեղադրվել են նկարներ, որոնցում վերջինս, կարծեք, թե փորձել է նմանվել Մերիլին Մոնրոյին: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք կերպարային են՝ պատասխանեց. «Այդ նմանության պատճառը իմ կարճ ու բաց գույնի մազերն են: Հիմա հարդարելու շատ տարբերակներ չունեմ, ու երբ գանգրացնում եմ՝ հավանաբար, նմանեցնում են: Այնպես որ, միտումնավոր ոչինչ չկա»:

Նելլի Մարգարյան

 

Հոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն ՄարուքյանIDBank-ը COP17-ում կներկայացնի բնապահպանական և նորարարական նախաձեռնություններՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր