Yerevan, 20.March.2026,
00
:
00
BREAKING


Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների. Անժելա Սարգսյանը՝ նոր կերպարների, ճանապարհորդության և ծննդյան տարեդարձի մասին

LIFE

Aysor.am-ը գրում է.

Կատակերգական ժանրն այսօր, կարծեք թե, ամենապահանջված է կինոշուկայում: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ ռեժիսոր Քաջայր Հակոբյանը սկսել է նոր՝ «Փորձաշրջան» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները, որում նկարահանվել են Անժելա Սարգսյանը, Թամարա Պետրոսյանը, Արտաշես Մխիթարյանը, Գրիշա Աղախանյանը, Արսեն Հակոբյանը և այլք: Պրեմիերան նախատեսվում է փետրվար ամսին: «Սա սիրային կատակերգություն է: Շատ լավ, հետաքրքիր խումբ է հավաքված, նկարահանումներն անցնում են ուրախ մթնոլորտում: Ես և Գրիշա Աղախանյանը մարմնավորում ենք ամուսինների, ովքեր սեփական տուրիստական գործակալություն ունեն: Խաղում եմ ամուսնու վրա իշխող, կողակցին ճնշող կնոջ՝ Ռուզաննային: Փակագծերն ամբողջությամբ չեմ ցանկանում բացել, մնացածը կտեսնեք էկրաններին»,-Aysor.am-ի հետ զրույցում նշեց Անժելա Սարգսյանը:

Մեր զրուցակիցը նկարահանվել է նաև Գոռ Վարդանյանի «Հրեշների գայլը» ֆիլմում՝ այս անգամ մարմնավորելով կիսադժբախտ կնոջ կերպար: «Իմ մարմնավորած Յանան տիպիկ հայ կնոջ կերպար է, ով հասարակության կարծիքի և ծնողի զոհ է դարձել: Իհարկե, իր հիմարության պատճառով է մեծամասամբ նման ճակատագրի արժանացել. ամուսնացել է մի մարդու հետ, ում չի սիրել: Բայց ավելացնեմ, որ հերոսուհիս խելացի կին է, դրական կերպար: Ասեմ, որ իմ կյանքում առաջին անգամ եմ նման նկարահանման հրապարակում գտնվել. կարգուկանոն էր տիրում, բոլորն իրենց հստակ ժամը, ձևը գիտեին»,-ժպիտով ավելացրեց նա:

Ի դեպ, դերասանուհին այս ֆիլմում իր ներդրումն ունի նաև սցենարական աշխատանքում: «Իմ և կանացի մի քանի տեսարաններ ինքս եմ Գոռի հետ գրել, քանի որ կանացի տեսարաններն ինձ այնքան էլ չէին գոհացնում: Որպես տղամարդ՝ սցենարիստները ճիշտ էին մտածել, բայց կնոջ տեսանկյունից ամեն ինչ մի քիչ այլ է: Շատ մեծ բավականություն ստացա սցենարի վրա աշխատելիս: Ընդհանրապես, գտնում եմ, որ սցենարի վրա պետք է աշխատեն և՛ կին, և՛ տղամարդ, որպեսզի ավելի համոզիչ լինեն երկու սեռերի կերպարները: Ինձ համար շատ հետաքրքիր էր իմ այս կերպարը ներկայացնել, քանի որ ինքս եմ նրան ստեղծել, ծնել ու սնել՝ ոչ միայն էկրաններին, այլև թղթի վրա»:

Ա. Սարգսյանը ևս մեկ գեղարվեստական՝ «Ֆիլմ դրախտում» ֆիլմում նկարահանվել է նախորդ տարի, սակայն ինչ-ինչ պատճառով ֆիլմի նկարահանումները կիսատ մնացին և կավարտվեն 2016 թվականի սկզբներին:

Ի դեպ, դերասանուհին այսօր նաև հոբելյար է՝ նշում է ծննդյան 33-րդ ամյակը: Aysor.am-ը շնորհավորելով նրան՝ հետաքրքրվեց, թե ինչպե՞ս է օրն անցկացնում: Պարզվեց՝ աշխատանքային մթնոլորտում, վաղը առավոտյան էլ մեկնելու է Հայաստանից, դստեր՝ Եվայի երազանքների ետևից: «Ես և Եվաս մեկնում ենք ԱՄՆ՝ այնտեղ նշելու Նոր տարին, Սուրբ ծնունդը, աղջկաս և իմ ծնունդը: Մինչև հունվարի կեսերն այնտեղ կանցկացնենք: Հունվարի 6-ին նաև դստրիկիս ծնունդն է՝ դառնում է 10 տարեկան ու իրեն տանելու եմ Դիսնեյ լենդ: Սա իր երազանքն է, իր ուզած ծնունդն է լինելու»-ուրախությամբ նշեց դրասանուհի-մայրիկը:

2015 թվականը սկսելով գործնական գերզբաղվածությամբ՝ այդպես էլ ավարտում է. նկարահանվում է նաև «Կենտրոն» հեռուստաընկներությամբ շուտով սկսվող նոր սերիալում. ««Բախտաբեր» սերիալի հիմնական կազմն է ներգրավված այս սերիալում, նկարահանումները նույն թիմն է իրականացնում: Իհարկե, մի քանի դերասաններ կավելանան մեզ: Ես ստեղծագործական խմբին կմիանամ ԱՄՆ-ից վերադառնալուց հետո: Գարնանն էլ ներկայացման պրեմիերա ունեմ, բայց այդ մասին ավելի ուշ»,-խորհորդավորությունը պահեց Անժելա Սարգսյանը:

Դերասանուհու էջում տեղադրվել են նկարներ, որոնցում վերջինս, կարծեք, թե փորձել է նմանվել Մերիլին Մոնրոյին: Մեր այն դիտարկմանը, թե արդյոք կերպարային են՝ պատասխանեց. «Այդ նմանության պատճառը իմ կարճ ու բաց գույնի մազերն են: Հիմա հարդարելու շատ տարբերակներ չունեմ, ու երբ գանգրացնում եմ՝ հավանաբար, նմանեցնում են: Այնպես որ, միտումնավոր ոչինչ չկա»:

Նելլի Մարգարյան

 

The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee Parallels Between the “Real Armenia Ideology” and Soviet and Turkish Approaches to the Diaspora New Offer - Up to AMD 5 Million - Consolidate your Loans and Switch to AraratBankNew Promotion at Yerevan Mall Ahead of March 8: Idram&IDBankUBPay and MoneyTO Launch Money Transfers from Armenia to the UK In Celebration of the Spring Holidays Ucom Offers Unity Packages on Special Terms Ameriabank Becomes the First Armenian Company in the List of the 100 Largest Companies on the London Stock Exchange as a Member of Lion Finance GroupIDBank Expands Travel Benefits of Premium CardsFree Calls and SMS Messages from Ucom for Subscribers in the Middle EastLove Is… Card by Unibank – An Iconic Design and a Romantic Trip for Two to Paris Customer Appreciation Day at IDBank’s Echmiadzin BranchUcom Fellowship Incubation Program Participants Visit Ucom Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, California