Մարուքյանը դիմել էր նախագահին' Կոմանդոսին ՀՀ ազգային հերոսի կոչում տալու համար
ԲԼՈԳԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Սիրելի՛ հայրենակիցներ,
Ինչպես հիշում եք, ապրիլի 01-ին՝ Կոմանդոսի մահվան հաջորդ օրը, առաջարկությամբ դիմել էի վարչապետին, որպեսզի վերջինս, սահմանված կարգի համաձայն, միջնորդությամբ դիմի Հանրապետության նախագահին՝ լեգենդար հրամանատար գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանին հայրենիքի պաշտպանության, Հայաստանի Հանրապետությանը մատուցած համազգային նշանակություն ունեցող բացառիկ ծառայությունների համար շնորհելու Հայաստանի ազգային հերոսի բարձրագույն կոչումը՝ հետմահու պարգևատրելով նրան Հայրենիքի շքանշանով։
Այսօր ուրախությամբ տեղեկացանք, որ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստրագրել Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի ստեղծման և կայացման, հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում մատուցած բացառիկ ծառայությունների համար գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանին (Արկադի Տեր-Թադևոսյան, Կոմանդոս) հետմահու Հայրենիքի շքանշանով պարգևատրելու մասին:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



