Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից

ԲԼՈԳ

Կից նկարում Սիրիայի Արաբական Հանրապետության Ալ Բաբ քաղաքի սովորական դպրոցներից մեկի ամենասովորական դասարաններից է, որտեղ սովորում են ամենասովորական սիրիացի երեխաներ։ Մի քանի օր առաջ նրանց էր այցելել նկարում պատկերված պաշտոնյան՝ Թուրքիայի Սողութ քաղաքի քաղաքապետ Իսմեթ Սևերը։ Վերջինս Թուրքիայում իշխող կոալիցիոն դաշինքի անդամ հանդիսացող «Ազգայնական շարժում» կուսակցության (MHP) անդամ է։

Երբեմնի հայաշատ Հալեպից ընդամենը 40կմ հեռավորության վրա գտնվող սիրիական Ալ Բաբը, որը բոլոր միջազգային սահմանագծումներով, քարտեզներով ու պայմանագրերով Սիրիայի անբաժանելի մասն է, 2016 թվականից ի վեր նվաճվել է Թուրքիայի Զինված ուժերի կողմից։ Եւ ինչպես Սիրիայի հյուսիսի այլ բնակավայրեր, այժմ Ալ Բաբն ամբողջությամբ թուրքական քաղաք է՝ թե փաստացի իշխանությամբ (քաղաքի ղեկավարումը կատարվում է թուրքական բանակի կողմից), թե սոցիալ-մշակութային իրականությամբ՝ դպրոցներից մինչև առևտուր։ Ուստի տարօրինակ չէ, որ Սիրիայի սուվերեն տարածքում թուրք քաղաքական գործիչը ոչ միայն կարող է ազատ շրջել դպրոցով, այլև երեխաներին սովորեցնել թուրքական ազգայնամոլական շարժման՝ «Գորշ գայլերի» խորհրդանիշը, որն իրենց ձեռքերով ցույց են տալիս աշակերտները՝ Թուրքիայի քարտեզի և դրոշակների ֆոնին։

Ինչպես հայտնի է, մի քանի օրից մեր Շուշի են այցելելու Սիրիայի տարածքի վերոնշյալ նվաճման հեղինակ Ռ.Թ. Էրդողանը և Ի. Ալիևը, որտեղ այս պահին կառուցվում է MHP կուսակցության դպրոցը։ Հայկական Արցախի մեծագույն մասն գրավելու արդյունքում այդ դպրոցի բացումից հետո էլ այնտեղ սովորող ադրբեջանցի աշակերտները շարունակելու են դաստիարակվել այն ոգով, որ ողջ տարածաշրջանը թուրքական տարածք է, որը պետք է շարունակել նվաճել։

Մեր փառապանծ հաղթանակի օրվան ընդառաջ ես չեմ ուզում դնել Շուշվա նկարները, փոխարենը նախընտրեցի պատմել ձեզ այն սարսափելի իրողությունը, որը կա այս պահին և որը դեռ զարգանալու է, քանի դեռ չի ստանում պատճաշ հակահարված մեր կողմից։

Առաջիկայում ես կներկայացնեմ նաև մի մանրամասն ուսումնասիրություն Թուրքիայի կողմից 2010-2020թթ. ընթացքում Սիրիայի և Իրաքի տարածքների աստիճանական նվաճման մասին։ Գուցե այդժամ ավելի լավ պատկերացնեք, թե իրականում ինչպիսի ապագա են նախապատրաստում մեզ համար Հայաստանում գործող փաստացի թուրքամետ օկուպացիոն իշխանությունները։

Թուրքագետ Վարուժան Գեղամյան

 

 
Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ»Տղամարդը սպանել է իր սիրեցյալին և նրա մնացորդները թաքցրել սառնարանումՊուտինը մի շարք հանձնարարականներ է տվել Մալաթիայի թաղապետարանի մոտ բախվել են «Toyota» և «Mercedes». Shamshyan Ալբանիան՝ որպես ինքնահաստատման գերգաղափար ու ծրագիր. Ալիևը մարտահրավեր է նետում նաև Վրաստանին ու Թուրքիային. «Փաստ»Կոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Ընդդիմադիր ուժերը պետք է շատ հստակ իմանան՝ նույն մեթոդներով, նույն գործելաոճով և նույն կանոններով իշխանության օրակարգով շարժվելը ծուղակ է․ Տիգրան Աբրահամյան Ես խաղեր չեմ խաղում Թրամփի հետ․ սա է տարբերությունը իմ և Պուտինի միջև․ Զելենսկի Հորմուզում երկու գերլցանավ պшյթել են ականների վրա․ ԻՀՊԿ «Աշխույժ, աշխատասեր, կատակասեր տղա էր, ժպիտը դեմքից անպակաս էր». Նարեկ Շաքարյանն անմահացել է հոկտեմբերի 25-ին Թաղավարդում. «Փաստ»Ոսկու գինը նվազել է Վթար. ջուր չի լինի մինչեւ 18:00-ն Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ»«Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ»Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ Կարապետյան