3 մարդու մահ պատճառելու մեջ կասկածվող՝ Շատվանի գյուղապետի որդին կալանավորվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԴեկտեմբերի 11-ին Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհին տեղի ունեցած վթարի հետեւանքով երեք անձի մահ պատճառելու մեջ կասկածվող՝ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղի գյուղապետի որդին՝ 40-ամյա Տիգրան Աբրահամյանը կալանավորվել է երկամսյա ժամկետով: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 18-ի սահմաններում, Սեւան-Մարտունի-Գետափ ճանապարհի 11.8-րդ կմ-ին իրար են բախվել «Մերսեդես Բենց S 500» եւ «Ֆորդ Ֆիեստա» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով «Ֆորդ Ֆիեստա»-ում գտնվող երկու տղամարդը եւ կինը մահացել են:
Դեպքի առթիվ Սեւանի քննչական բաժնում հարուցվել է քր. գործ՝ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 3-րդ մասի եւ 244 հոդվածի հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Սարսափելի վթար Արագածոտնում․ 1 զոհ, 11 վիրավոր



