«Աէրոֆլոտը» կրճատել է դեպի Թուրքիա թռիչքների քանակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Աէրոֆլոտը» դադարեցրել է դեպի Թուրքիա տոմսերի վաճառքը, բացառությամբ շաբաթական երկու թռիչքի: Այս մասին լրագրողներին հայտնել է ավիափոխադրողի պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը:
«Ճանապարհորդությունը միշտ պլանավորվում է մեկ շաբաթ առաջ, երբեմն ամիսներ առաջ: Մենք դադարեցրել ենք վաճառքը և չեղյալ հայտարարել դեպի Թուրքիա բոլոր թռիչքները հունիս ամսվա համար, բացառությամբ շտաբի թույլատրած շաբաթական երկու թռիչքի»,-ասել է Դեմինը։
Ավիափոխադրողի ներկայացուցիչը պարզաբանել է նաև, որ հենց «այլ լուծումներ հայտնվեն», ավիաընկերությունը կկարողանա վերանայել ժամանակացույցը և ավելացնել թռիչքների քանակը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



