Ալիևը կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ«Զանգեզուրի միջանցքը նոր հնարավորություններ կբացի Հարավային Կովկասի բոլոր երկրների համար»,֊ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Չնայած Լեռնային Ղարաբաղում ավերածությունների ահռելի մասշտաբներին՝ Ադրբեջանը պատրաստ է դիմագրավել խնդիրներին, պլանավորել ապագան՝ որպես Հարավային Կովկասին ինտեգրված մաս։ Հուսով ենք, որ կգա ժամանակը, երբ մենք կկարողանանք խոսել Հարավային Կովկասում ակտիվ համագործակցության և ինտեգրման մասին», - ասել է Ալիևը:
«Ադրբեջանը դրա համար արդեն հատկացրել է տեխնիկակա և ֆինանսական ռեսուրսներ: Եվ երբ Զանգեզուրի միջանցքը բացվի, դա նոր հնարավորություններ կբացի տարածաշրջանի բոլոր երկրների համար», - շեշտել է նա՝ ավելացնելով, որ Ադրբեջանը բաց է համագործակցության և ընդհանուր ապագա պլանավորելու համար:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



