Չինաստանում սպորտային մարաթոնի ժամանակ վատ եղանակի պատճառով 20 մարդ է մահացել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉինաստանի հյուսիսային Գանսու նահանգում սպորտային մարաթոնի ընթացքում 20 մարդ է մահացել: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով «Սինխուա» գործակալությանը:
100 կմ-անոց մրցույթը մեկնարկել է շաբաթ առավոտյան Բային քաղաքի մերձակայքում: Մրցավազքի ընթացքում եղանակը վատթարացել է: Ժամը 03:00-ին (շաբաթ օրը Երևանի ժամանակով ժամը 23:00-ին) փրկարարական ջոկատները հաստատել են 16, իսկ հետագայում նաև 4 մարդու մահը:
Շաբաթ կեսօրին կարկուտ և մրրիկ է սկսվել, որը խանգարել է մարաթոնի մասնակիցներին, նշվում է, որ նրանց մարմնի ջերմաստիճանը նվազել է:
Գործակալության տվյալներով՝ մարաթոնի 172 մասնակիցներից 151-ը տարհանվել են, 5 մարդ թեթև վնասվածքներով, հոսպիտալացվել է, նրանց վիճակը գնահատվում է կայուն:
Մարաթնը դադարեցվել է:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



