Անդրիասը, Րաֆֆին և… ֆլամինգոն
ԲԼՈԳԿարեն Մկոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Տղերք, սպորտի նախարարի մամուլի ասուլիսին ավելի շատ մարդ է լինում, քան Ձեր «հաղթական», «համապետական», «հեղափոխական» հանրահավաքին… սրանով կարծում եմ ամեն ինչ ասված է:
Ազատության հրապարակում տեղի ունեցող պրոցեսները աստիճանաբար վերածվում են մանկական սրճարանի զվարճանքների ու խնդիրը ոչ թե նրանում է, որ նրանք ավելի վատն են, քան իշխանությունները, այլ նրանում, որ ասելիքի բացակայությունն ու օր-օրի նոսրացող շարքերը ստիպում են բեմահարթակի հերոսներին ավելի ու ավելի շատ հեռանալ այն ամենից, ինչի մասին խոսվում 20-25 օր առաջ:
Ժիրոն ավետում էր, որ հեղափոխությունը սկսել է (բայց ոչ մեկ տեղյակ չի), Րաֆֆին ժամանակ տալիս իշխանությունների՝ ինքնակամ հեռանալու (շատ բարեգութ է, աղոթքները տեղ են հասել), իսկ հրաշալի եռյակի մյուս «պասաժիռը»՝ Ֆլամինգոն արդեն իրեն թույլ է տալիս երազելու իշխանական կերակրատաշից օգտվելու երազանքների մասին:
Մի բան էլ. հեղափոխություն եղել է իսկապես, բայց միայն բեմահարթակում կանգնածների ֆանտազիաներում: