Հարցը պետք է լուծվի անվտանգության երաշխիքների միջոցով․ Պուտին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանը կտրականապես դեմ է աշխարհում միջուկային զենքի տարածմանը: Այս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Մենք կտրականապես դեմ ենք զանգվածային ոչնչացման զենքի տարածմանն ամբողջ մոլորակի վրա: Բոլորն այդ մասին տեղյակ են, այդ թվում՝ Հյուսիսային Կորեայի մեր ընկերները»,-ասել է Պուտինը։
Նա նշել է, որ Հյուսիսային Կորեայում միջուկային զենքի խնդրի լուծումը պետք է կառուցել ոչ թե «խեղդելու մեթոդի միջոցով», այլ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որոնք կերաշխավորեն երկրի անվտանգությունը:
«Ձեռք բերելով տակտ և համբերություն ՝ մենք կկարողանանք արդյունքի հասնել», -ամփոփել է Ռուսաստանի նախագահը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



