Գազայի վերականգնման համար տասնամյակներ կպահանջվեն. ԿԽՄԿ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿարմիր Խաչի միջազգային կոմիտեի փոխտնօրեն Ժիլ Կարբոնյեն հայտարարել է, որ հակամարտության սրումից հետո Գազայում նորմալ կյանքի վերադառնալը կտևի տարիներ, եթե ոչ տասնամյակներ:
«ԿԽՄԿ-ը բարձր է գնահատում 11 օր տևած ռազմական գործողություններից հետո կրակի դադարեցումը, որը ինչպես Գազայում, այնպես էլ Իսրայելում հանգեցրեց սարսափելի հետևանքների, խաղաղ բնակչության շրջանում զոհերի, ինչպես նաև ավերվածությունների այնպիսի մակարդակի, հատկապես Գազայում, և մենք տեսնում ենք, որ վերականգնման համար տարիներ, եթե ոչ տասնամյակներ կպահանջվեն»,-ասել է կազմակերպության փոխտնօրենը:
Կարբոնյեն նաև նշել է ԿԽՄԿ-ը Պաղեստինի Կարմիր մահիկի հետ միասին հրատապ օգնություն է տրամադրում կարիքավորներին:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



