Թուրք-սիրիական սահմանին 4 մեքենա է պայթեցվել. կան զոհեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀունիսի 6-ի գիշերը Սիրիայի հյուսիսում գտնվող, Թուրքիային սահմանամերձ Ջերաբլուս քաղաքում 4 մեքենա է պայթեցվել: Այս մասին տեղեկացնում է EADaily լրատվականը` հղում տալով Al Mayadeen հեռուստաալիքին:
Հեռուստաալիքի տվյալներով՝ հարձակման են ենթարկվել այս քաղաքում տեղակայված, Թուրքիայի կողմից աջակցություն ստացող սիրիական ընդդիմադիր խմբավորումների շտաբերն ու զորանոցները:
Պայթյունների հետևանքով նրանց շարքերում կան զոհեր ու վիրավորներ: Դեռևս տեղեկություններ չկան այն մասին, թե ովքեր են իրականացրել այս զինված հարձակումը:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



