Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Որ խախտումների դեպքում վարորդները չեն տուգանվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
168.am–ը գրում է.
 
ԱԺ-ն առաջիկա արտահերթ նստաշրջանում կքննարկի օրենսդրական փաթեթը, որն առնչվում է ճանապարհային երթևեկության կարգավորման ոլորտին: Փաթեթով առաջարկվում է փոփոխություններ և լրացումներ կատարել մի շարք օրենքներում և օրենսգրքերում: Մեզ հետ զրույցում ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը պարզաբանեց, թե ինչ փոփոխություններ են առաջարկվում նախագծով:
 
Ո՞ր դեպքերում վարորդները կհամարվեն նախազգուշացված
Առանձնացվել են այն իրավախախտումները, որոնց դեպքում վարորդը չի տուգանվում, համարվում է նախազգուշացված: «Երբ ՀՀ նախագահի մոտ խորհրդակցություն տեղի ունեցավ, տրվեցին նաև հանձնարարականներ, այնուհետ վարչապետի հանձնարարականով աշխատանքային խումբ ձևավորվեց, մեր հիմնական խնդիրն իրականում օբյեկտիվ վիճակը հասկանալն էր: Մենք չէինք ցանկանում արհեստական ճանապարհով մեղմացնել կամ խստացնել կարգավորումները կամ էլ նախազգուշացումներ կիրառել:
 
Այս դեպքում մենք ելել ենք այն անհրաժեշտությունից, որ կան խախտումներ, որոնք ցանկացած վարորդ օբյեկտիվ պայմաններում կատարում է»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ թվարկելով այն խախտումները, որոնց դեպքում չափանիշներին բավարարելու պայմաններում վարորդները չեն տուգանվի: Վարորդը չի տուգանվի, եթե իրավախախտումը նվազ նշանակություն ունի, այսինքն՝ բխում է կոնկրետ իրադրությունից, որում վարչական իրավախախտում կատարած անձը ողջամտորեն՝ առանց հանրային վնաս հասցնելու դիտավորության է այն կատարել:
 
1. Տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային նշանների կամ ճանապարհային գծանշումների պահանջները չկատարելը (գործող Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով՝ խախտումն առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով)։
 
2. Տրանսպորտային միջոցների երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշումների պահանջները չկատարելը (նախատեսված է տուգանք` 10 հազար դրամի չափով)։
 
3. Վարորդների կողմից խաչմերուկների անցման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։
 
4. Վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերի անցման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 3000 դրամի չափով),
 
5. Վարորդների կողմից երթևեկությունը սկսելու կամ մանևր կատարելու, ինչպես նաև հետընթաց վարման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։
 
6. Վարորդների կողմից արտաքին լուսային սարքերից օգտվելու կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 3000 դրամի չափով)։
 
7. Ճանապարհային երթևեկության կանոններով նախատեսված դեպքերում տրանսպորտային միջոցի հեռահար լույսը մոտակայի չփոխարկելը կամ արգելված դեպքերում հեռահար լույսերով տրանսպորտային միջոցը վարելը (նախատեսված է տուգանք` 10.000 դրամի չափով)։
 
8. Վարորդների կողմից ձայնային ազդանշանի կիրառման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։
 
9. Վարորդների կողմից կանգառի և (կամ) կայանման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք` 5000 դրամի չափով)։
 
10. Վարորդների կողմից ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետի տարածքում կանգառ կատարելը կամ կայանելը կամ երթևեկելի մասի եզրին ոչ զուգահեռ կայանելը՝ միայն կանգառ կատարելու մասով (նախատեսված է տուգանք` 10 հազար դրամի չափով)։
 
11. Վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնները խախտելը (նախատեսված է տուգանք՝ 5000 դրամի չափով):
 
Առաջարկվում է սահմանել, որ վարորդների կողմից կանգառի կանոնները խախտելը նվազ նշանակություն ունի, եթե կանգառը կատարվել է միայն ուղևորների նստելու կամ իջնելու նպատակով, չի գերազանցում մեկ րոպե ժամանակահատվածը և չի ստեղծում խոչընդոտ երթևեկության այլ մասնակիցների համար: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ կարող է լինել նաև իրավիճակ, երբ կանգառը գերազանցել է մեկ րոպեն, սակայն խախտումն իր բնույթով նվազ վտանգավոր է: Այս դեպքում ևս վարորդը չի տուգանվի, կնախազգուշացվի: «Ուզում եմ հատուկ շեշտել՝ մենք ոչ թե հանում ենք տուգանքը, դնում նախազգուշացում, ինչը կնշանակեր, որ դրանք այլևս խախտումներ չեն, ոչ էլ ասում ենք, թե 2-3 նախազգուշացումից հետո 4-րդի դեպքում տուգանք կնշանակվի, ինչը ևս արհեստական մոտեցում կնշանակեր:
 
Մենք չափանիշ ենք սահմանում: Այդ չափանիշը կարևոր է և՛ վարչական մարմնի համար, և՛ քաղաքացու համար, որովհետև, եթե նա տեսնի, որ իրեն տուգանել են մի բանի համար, որը սկզբունքորեն այս չափանիշների տակ է մտնում, և իր նկատմամբ կարող էր նախազգուշացում կիրառվել, դա իր համար վիճարկման լրացուցիչ գործիք է: Որո՞նք են այդ չափանիշները՝ վարչական իրավախախտումը նվազ նշանակություն ունի, այսինքն՝ բխում է կոնկրետ իրադրությունից, որում վարչական իրավախախտում կատարող անձը ողջամտորեն՝ առանց հանրային վնաս հասցնելու դիտավորության է այն կատարել»,- ասաց Ա. Հովհաննիսյանը՝ նշելով, որ եթե նախազգուշացումների համար ընտրվեր վարչական ճանապարհ՝ ծանուցում և այլն, դա լրացուցիչ բեռ կլիներ վարչական մարմնի համար. «Երկրորդ հերթին՝ դա քաղաքացու համար իրավական հետևանքներ չի առաջացնում: Նա նախազգուշացված է, դա իր համար է, որ այսուհետ տեսնի՝ եթե նախկինում նույնպիսի խախտման համար 10 անգամ էր տուգանվում, հիմա կտուգանվի, օրինակ՝ 2 անգամ, և կտեսնի, որ 8 անգամ նախազգուշացվել է:
 
Դա իրեն նաև որոշակի զգոնության կդրդի: Այդ պատճառով մենք էլեկտրոնային տարբերակով ենք տեղադրելու կայքում: Հիմնական հարցադրումներից մեկը կարող է կապված լինել գյուղական հեռավոր համայնքների հետ: Քանի որ նախազգուշացումն իրավական հետևանքներ չի առաջացնում, խիստ ժամկետային սահմանափակումներն անհրաժեշտ չեն: Այսինքն՝ անձը կարող է իր թոռնուհուն, բարեկամուհուն խնդրել: Բնականաբար, ցանկացած տեղում էլ հասանելիություն հնարավոր է ապահովել»: Նա նշեց նաև, որ, եթե նմանատիպ խախտման դեպքում անձը տուգանվի, սակայն համարի, որ կարելի էր նախազգուշացում կիրառել, չափանիշները թույլ են տալիս վիճարկել կայացված որոշումը:
Տեղում վերացնելու հնարավորություն

Որոշ դեպքերի համար խրախուսական նորմեր են նախատեսվել: Ներկայումս պատասխանատվություն է նախատեսվում ուժի մեջ գտնվող տեխնիկական զննության կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու (նախատեսվում է տուգանք` 20.000 դրամի չափով), ուժի մեջ գտնվող հաշվառման կտրոնը տրանսպորտային միջոցի` օրենսդրությամբ սահմանված տեղում չփակցված վիճակով տրանսպորտային միջոց վարելու համար (առաջացնում է տուգանքի նշանակում` 5000 դրամի չափով): Առաջարկվող նախագծով՝ այս դեպքերում վարչական պատասխանատվություն չի կիրառվում, եթե մինչև լիազորված մարմնի (պաշտոնատար անձի) կողմից վարչական պատասխանատվության ենթարկվելու վերաբերյալ որոշում կայացնելը վարչական իրավախախտում կատարած անձը վերացրել է թույլ տված իրավախախտումը:
 
Խրախուսական նորմ է նախատեսվել նաև այն դեպքերի համար, երբ տրանսպորտային միջոցները վարում են առանց վարորդական վկայականի: Եթե վարորդն իրավախախտումը հայտնաբերելու պահից 24 ժամվա ընթացքում լիազորված մարմնին վարորդական վկայականը կամ այլ փաստաթուղթը ներկայացնի, ապա վարչական պատասխանատվություն չի կիրառվի, իսկ վարչական տույժ նշանակված լինելու դեպքում նա կազատվի այն կատարելու պարտականությունից։
 
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ ՎԻՎ օրենսգրքի 123-րդ հոդվածը պատասխանատվություն է նախատեսում ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու համար: Առաջարկվում է պատասխանատվություն նախատեսել նաև առջևի հողմապակին թաղանթապատելու համար: Միևնույն ժամանակ նույն հոդվածում առաջարկվում է նվազեցնել ապակիների լուսափաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցները վարելու համար սահմանված տուգանքի չափը. 50 հազար դրամի չափով տուգանքը կփոխարինվի 30 հազարով: Նախատեսվել է նաև խրախուսական նորմ՝ եթե իրավախախտում կատարած անձը տեղում վերացնում է խախտումը, ապա վարչական պատասխանատվություն չի կիրառվում:
 
Խստացվում է պատասխանատվությունը
Գործող ՎԻՎ օրենսգրքով՝ տրանսպորտային միջոցները ոչ սթափ վարելը, եթե վարորդը միայն ալկոհոլի ազդեցության տակ է, առաջացնում է տուգանքի նշանակում 100 հազար դրամի չափով. այդ իրավախախտման դեպքում ներկայացվող նախագծով առաջարկվում է նախատեսել 150 հազար դրամ տուգանք: Տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը, կամ եթե նրա մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, գործող օրենսդրությամբ առաջացնում է 150 հազար դրամի չափով տուգանքի նշանակում:
Առաջարկվում է այս իրավախախտման դեպքում տուգանքի չափը դարձնել 200 հազար դրամ: Սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը ներկայումս առաջացնում է տուգանքի նշանակում` 150 հազար դրամի չափով: Առաջարկվում է տուգանքի չափը սահմանել 200.000 դրամ:
 
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի արյան մեկ լիտրի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 1 գրամը կամ եթե նրա 1 լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը գերազանցում է 0.5 միլիգրամը, կամ սթափության վիճակը ստուգելու նպատակով զննություն անցնելուց խուսափելը ներկայումս առաջացնում է 200.000 դրամի չափով տուգանքի նշանակում: Առաջարկվում է գումարի չափը սահմանել 250.000 դրամ:
 
Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոցները ոչ սթափ վիճակում վարելը կամ ոչ սթափ վիճակում վարելը, եթե վարորդի ոչ սթափ վիճակում լինելը պայմանավորված է արյան կամ մեզի մեջ թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակությամբ, այդ արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը ներկայումս առաջացնում է տուգանքի նշանակում 350.000 դրամի չափով: Առաջարկվում է տուգանքի չափը սահմանել 400.000 դրամ: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանվում է նաև, թե որ դեպքում է անձը համարվում ոչ սթափ վիճակում գտնվող՝ եթե ստուգմամբ պարզվում է, որ նրա մեկ լիտր արյան մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը 0.4 գրամից կամ մեկ լիտր արտաշնչած օդի մեջ 0.2 միլիգրամից ավելի է, կամ եթե անձի արյան կամ մեզի մեջ առկա է թմրամիջոցի կամ հոգեմետ նյութի պարունակություն, կամ եթե ճանապարհատրանսպորտային պատահարից հետո, որին նա առնչություն ունի, կամ Ոստիկանության աշխատակցի կողմից կանգնեցնելուց հետո մինչև զննություն անցնելն ալկոհոլ է ընդունել:
 
meqenaner
 
Նախագծով առաջարկվում է` որպես քրեորեն հետապնդելի արարք դիտարկել տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո՝ 1 տարվա ընթացքում: Այս արարքի համար նախատեսվում է պատիժ ազատազրկում՝ առավելագույնը 1 տարի ժամկետով: Քրեորեն հետապնդելի արարք է դիտարկվում նաև տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելը:
 
Այս արարքի համար նախատեսվում է ազատազրկում՝ առավելագույնը 2 տարի ժամկետով: Ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարել կհամարվեն նաև այն դեպքերը, երբ անձը հրաժարվել է կամ որևէ կերպ խուսափել է սթափության վիճակի զննություն անցնելուց:
 
Միևնույն ժամանակ, քրեական պատասխանատվություն է նախատեսվել նաև հետևյալ դեպքերի համար. տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար կրկնակի վարչական տույժ նշանակելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, պատժվում է կալանքով՝ առավելագույնը 3 ամիս ժամկետով: Իսկ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը, որը կատարվել է նույն արարքի համար վարչական տույժ նշանակելուց հետո մեկ տարվա ընթացքում, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 1 տարի ժամկետով:
ՎԻՎ օրենսգրքի 123.5-րդ հոդվածում խստացվել է առանց հաշվառման համարանիշի, կեղծված կամ փոխարինված հաշվառման համարանիշով տրանսպորտային միջոցներ վարելու համար նախատեսված տուգանքի չափը: Այս արարքի համար նախատեսված 100 հազար դրամ չափով տուգանքը նախատեսվում է դարձնել 200 հազար դրամ: Այդ հոդվածում ավելացվել են նաև դրույթներ, որոնց համաձայն՝ եթե այս արարքները կրկին կատարվեն վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, ապա կտուգանվեն 400 հազար դրամով: Եթե այս արարքները վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում երրորդ և ավելի անգամ կատարվեն, ապա մեկ տարով կզրկվեն վարորդական իրավունքից:
 
Օտարերկրացիների կողմից կատարված խախտումներ
Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ սահմանվել է, որ ՀՀ-ում չհաշվառված տրանսպորտային միջոցներով կատարված իրավախախտումների գործերով վարույթն իրականացվում է ընդհանուր հիմունքներով: Իրավախախտումների համար պատասխանատվությունը կրում է տրանսպորտային միջոցը ՀՀ ներմուծող կամ արտահանող՝ տրանսպորտային միջոցով որպես վարորդ ՀՀ սահմանը հատող անձը:
 
Նրա խոսքով՝ եթե իրավախախտումը կատարվել է օտարերկրացի համարվող անձանց կողմից, ապա այդ իրավախախտման գործով կայացված վարչական ակտը հասցեատիրոջը հանձնվում է ՀՀ-ից դեպի այլ երկիր սահմանահատման ժամանակ (այդ թվում՝ առանց տրանսպորտային միջոցի)՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը, իսկ այն դեպքում, երբ վարչական ակտը կայացվել է ՀՀ-ից դեպի այլ երկիր սահմանահատումից հետո՝ ապա այլ երկրից դեպի ՀՀ հաջորդ սահմանահատման ժամանակ՝ մինչև սահմանահատման թույլտվություն տալը: Այս դեպքում վարչական ակտով իր վրա դրված պարտականություններն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չկատարելու դեպքում օտարերկրացուն ՀՀ մուտքի վիզայի տրամադրումը մերժվում է, տրամադրված մուտքի վիզան ուժը կորցրած է ճանաչվում, կամ մուտքը ՀՀ արգելվում է՝ վարչական ակտն անբողոքարկելի դառնալու օրվանից 1 տարի ժամկետով:
 
Վարչական իրավախախտումների հաշվարկման բալային համակարգ
Նախատեսվում է կիրառել վարչական իրավախախտումները հաշվարկելու բալային համակարգ: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ բալային համակարգը հաշվարկվում է սահմանված նվազագույն աշխատավարձը՝ 1000 դրամը 2 բալ հաշվարկելու միջոցով: Այս մոտեցումը, նրա խոսքով, կիրառելի կլինի խախտում կատարած տրանսպորտային միջոցների 0,5 տոկոսի նկատմամբ: Հաշվարկը կատարվելու է օրացուցային մեկ տարվա ընթացքում: Մեկ օրացուցային տարվա ընթացքում 600-ից ավելի բալ հավաքելու դեպքում անձը զրկվում է տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից՝ 6 ամիս ժամկետով: Եթե վարորդը ցանկանում է բալերը նվազեցնել, ապա պետք է վճարի տուգանքը կամ իրավախախտմանը հաջորդող 3 ամսվա ընթացքում պատասխանատվության չենթարկվի: Այդ դեպքում բալերը կիսով չափ նվազեցվում են: «Այսինքն՝ մենք ստիպում ենք կարգապահ լինել, որովհետև որևէ մեկին ձեռնտու չէ կամ անընդհատ վճարելը, կամ, ի վերջո, վարորդական իրավունքից զրկվելը: Սրա տակ ընկնում են այն վարորդները, որոնք անընդհատ խախտումներ են կատարում՝ լուրջ, շատ խախտումներ»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
 
Նեղացվել է ցանկը

Նեղացվել է ցանկը, որի դեպքում վարչական պատասխանատվություն չի կիրառվում: Ա. Հովհաննիսյանի խոսքով՝ ՎԻՎ օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասն առաջարկվում է շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ պաշտպանության, ազգային անվտանգության և ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների ծառայողները, զինծառայողները և զորահավաքների կանչված զինապարտները վարչական իրավախախտումների համար կրում են կարգապահական պատասխանատվություն:
«Մինչ այս պահը կար ընդհանուր հիմունքներով պատասխանատվություն, և բոլորի համար սկզբունք էր նախատեսված. եթե սկզբունքորեն պետական-ծառայողական գործառույթներն իրականացնելիս են եղել, չեն ենթարկվել վարչական պատասխանատվության, վարչական վարույթ չի իրականացվել: Մենք հստակ նշեցինք, որ որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար այդ մարմինները վարչական պատասխանատվություն են կրում ընդհանուր հիմունքներով:
 
Բայց որսի, ձկնորսության և ձկան պաշարների պահպանության կանոնները խախտելու, մաքսային կանոնները խախտելու, մաքսանենգության համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում: Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի օրենսդրության պահանջները խախտելու համար նշված անձանց նկատմամբ տուգանք չի կիրառվում, եթե իրավախախտումը կատարվել է ծառայողական տրանսպորտային միջոցներով: Այսինքն՝ հստակ տարանջատում է անցկացվել»:
 
Համաներման մասին

«Հիշում եք՝ մենք 2014թ. դեկտեմբերին Ազգային ժողովում արտահերթ նիստի ժամանակ քննարկեցինք օրինագծերի փաթեթ, որտեղ 2012թ. հունվարի 1-ից մինչև այդ օրենքի ուժի մեջ մտնելը, իսկ դա փաստացի նշանակում էր` մինչև 2015թ. հունվար կամ 2014թ. դեկտեմբեր, բոլոր խախտումների համար վճարել մայր գումարները և ազատվել եռապատկված, հնգապատկված գումարների վճարումից և կատարողական ծախսերից: Փորձը ցույց տվեց, որ ՀՀ քաղաքացիներն օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով (ոմանք գուցե ՀՀ-ում չէին գտնվել, ոմանք պարզապես անուշադրության հետևանքով) չէին վճարել այդ տուգանքները:
 
Արդյունքում` ստացվեց մի իրավիճակ, երբ քաղաքացիների որոշակի տոկոս պարզապես չկարողացավ օգտվել այդ հնարավորությունից: Դրա համար մենք այժմ մեր քաղաքացիներին 6 ամիս հնարավորություն ենք տալիս կրկին 2012թ. այս կողմ կատարված բոլոր խախտումների համար վճարել մայր գումարը:
 
Բայց ես ուզում եմ հատուկ շեշտադրում անել, որ սա ամենևին չի նշանակում, որ համաներում կիրառելը մեզ համար պետք է պրակտիկա, վարքագծի կանոն կամ ձև լինի, որովհետև այս դեպքում կարծես խտրականություն է առաջանում բարեխիղճ վարորդների նկատմամբ՝ նրանց նկատմամբ, ովքեր տուգանքները ժամանակին վճարել են կամ վճարել են ավելացված մասերը (մենք մեղմացրինք, 50 և 25 տոկոս դարձինք): Արդյունքում` մի իրավիճակ է ստացվում, երբ անբարեխղճորեն կարող են չվճարել, միևնույն է՝ նույն իրավիճակում են հայտնվում:
 
Դրա համար ես կարծում եմ՝ սա հնարավորություն է` լայնորեն լուսաբանման միջոցով հրավիրել, որպեսզի վճարեն տուգանքները, արդյունքում` մենք խուսափենք մեծ ծավալի վարչական ակտերի պրոբլեմատիկ իրավիճակից, և կարծում եմ՝ դրանից հետո արդեն համաներման անհրաժեշտություն չի լինի»,- ասաց Ա. Հովհաննիսյանը:
Պաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք ՉալաբյանՄասիսի ոստիկանները Հովտաշատում ապօրինի գործող ձկնաբուծարան են բացահայտել․ կան ձերբակալվածներԵվրոպայում ռումբի մասին ահազանգերն ազդել են բազմաթիվ չվերթերի վրաԸնդիմությունը պետք է կարողանա բացահայտել պետական քաղաքականության ռիսկերը․ Մհեր ԱվետիսյանԹրամփը հայտարարել է, որ մտադիր է Հեգսեթին պահել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Սոցիալական կրեդիտների նոր փոփոխություն․ բարձր աշխատավարձ ստացողների հնարավորությունը կնվազի Քննարկվել են Հայաստան-Մեքսիկա համագործակցության հեռանկարները Իրանի վրա hարձակվելու որոշումը կայացրել է ԱՄՆ-ը, դա Իսրայելի որոշումը չէր. ՄԱԿ-ում Իսրայելի մշտական ներկայացուցիչ «StomArt» կլինիկայի զարգացման նոր փուլը. Կոնվերս Բանկի գործընկերոջ պատմությունը Եվրոպայում ավելի քան 10 ինքնաթիռ հարկադիր վայրէջք է կատարել ականապատման սպառնալիքների պատճառով Հանրայինը սպասարկում է բացառապես իշխանության օրակարգը. Ավետիք ՉալաբյանԿիևին ծանր օրեր են սպասվում․ Թրամփը կուժեղացնի ճնշումը․ The Telegraph TRIPP-ը Հայաստանի և մեր ժողովրդի համար լուրջ վտանգներ է ստեղծելու. Արմեն ՄանվելյանԿառավարությունը հավանություն է տվել ԵՄ հարկային և մաքսային ծրագրերին մասնակցության համաձայնագրերի ստորագրմանը Տասնյակ հազարավոր ուսուցիչներ չեն օգտվելու սոցփաթեթից. Հրայր ԿամենդատյանԽոր Վիրապի «Նոյի այգու» դիմաց բшխվել են «Nissan Rogue»-ը և «ԳԱԶ 3110»-ը․ կա վիրավnր Մեր անկախությունն ու պետականությունն են ուզում ոչնչացնել. Մտավորականները հանդիպել են «Ուժեղ Հայաստանի» անդամների հետԿոշտ նախազգուշացում Հայաստանին․ Իրանը թույլ չի տա հատել իր «կարմիր գծերը» Գումար է հատկացվել դպրոցների, մանկապարտեզների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման համար Նոյեմբերի 8-ի հանրապետության մեծ մասում ձյուն կգա ԱՄՆ-ն աշխատում է Ուկրաինայում պատերազմից հետո անվտանգության ավելի լայն ճարտարապետության վրա. Քուշներ Նոր մանրամասներ` Ուշիի ողբերգական ավտովթարից տուժածների առողջական վիճակից Հիփոթեքի եկամտային հարկի վերադարձ․ պետությունը ևս 2 մլրդ դրամ է նախատեսում ԵՄ-ն Ուկրաինային հատկացրել է 4.36 միլիարդ եվրոյի օգնության նոր փաթեթ Ադրբեջանը 2027-ին պաշտպանության համար մոտ $2.5 մլրդ կհատկացնի ՈւՂԻՂ. Նարեկ Կարապետյանը հանդիպում է մտավորականների հետ Հանրապետականները սկսել են քննադատել Թրամփին և նրա քաղաքականությունը ընտրություններում պարտության համար 12 կուսակցությունների համատեղ հայտարարությունը դա լոկ քաղաքական ուժերի համաձայնության արդյունք չէ. Կարեն Քոչարյան Մարզերում կարկուտից տուժած բնակիչներին փոխհատուցում կտրամադրվի Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա ՍողոմոնյանԻ՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներինՓակուղում գտնվող իշխանության ճնշումները անօգուտ են. Մարիաննա Ղահարամանյան«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Հետախույզի օրվա առթիվՍամվել Կարապետյանին կալանավորեցին 1 ամսով. կալանքի միակ հիմքը քաղաքական հետապնդումն է. Արմեն Ֆերոյան Փաշինյանը ամեն խոսափող տեսնելիս դատարաններին հրահանգներ է տալիս. պատգամավոր Ինչո՞ւ առաջացավ նոր տեսակի գայլիկոն հնարելու անհրաժեշտությունը. «Փաստ»Յուրաքանչյուր երեխայի համար՝ 4 մլն դրամ․ բնակարանային աջակցության նոր ծրագիրը հաստատվեց Դատավորը կատարեց կոնկրետ քաղաքական ցուցում. Աղավնի Սուքիասյան ՀՀ-ում ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու. Աբրահամյան Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանին․ «Վայլդբերիզի» պահեստում հրդեհ է բռնկվել Պատմությունից դասեր քաղել նշանակում է ոչ թե ապրել անցյալով, այլ անցյալի փորձով ավելի պատասխանատու որոշումներ կայացնել. Մհեր ԱվետիսյանՓաշինյանը պատրաստվում է մեկնել Անթալիա՝ մասնակցելու նոյեմբերին կայանալիք COP-31-ին ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (5 նոյեմբերի). Հրդեհ դպրոցում, փլուզում հանքում. «Փաստ»Իրանի Անվտանգության խորհրդի քարտուղարը հայտարարել է Թրամփի քաղաքական պարտության մասին Ucom-ը և Գործատուների միությունը համագործակցության հուշագիր են ստորագրել