Երևան, 03.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Զգում է իրեն՝ ինչպես տանը. Թուրքիան բռնազավթում է օտար տարածքները. «ՌԻԱ Նովոստի»

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը հոդված է հրապարակել, որում անդրադարձել է հարևան երկրներում, մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի ռազմական ներկայությանն ու ակտիվությանը:

Հոդվածում, մասնավորապես, ասվում է, որ Դամասկոսը գործնականում չի վերահսկում Սիրիայի հյուսիսը և հյուսիս-արևելքը: Անկարան այնտեղ հիվանդանոցներ ու դպրոցներ է կառուցում, նույնականացման քարտեր է բաժանում և շրջանառության մեջ է դնում թուրքական լիրան: Քրդական տարածքներում վերաբնակեցնում են թուրքմեններին և սուննի արաբներին: Գործակալությունը փորձել է պարզել՝ արդյոք սա սպառնում է ՍԱՀ-ի ինքնիշխանությանը, և ինչ ազդեցություն կարող է ունենալ Ռուսաստանն իրավիճակի վրա:

Անօրինական մուտքեր

«Սիրիայի ԱԳՆ-ն դատապարտում է թուրքական ռեժիմի գործողությունները, որն ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքներում քաղաքացիական կարգավիճակի գրանցման մեխանիզմ է ստեղծել: Անձը հաստատող սիրիական վկայականները և ընտանեկան փաստաթղթերը չեղյալ են հայտարարվում և փոխարինվում են անօրինականներով` թուրքականներով: Սա թյուրքացման քաղաքականության գագաթնակետն է»,-գրում է սիրիական տեղեկատվական գործակալությունը:

Դամասկոսը նաև դատապարտել է նաև Ֆրանսիայից և Նիդերլանդներից պատվիրակությունների անօրինական մուտքը երկիր: Նրանք գտնվում էին «Սիրիայի ժողովրդավարական ուժեր» կոչվող արաբաքրդական ուժերի կողմից վերահսկվող տարածքներում: ԱԳՆ-ն սա անվանել է «ագրեսիա Սիրիայի դեմ» և «միջազգային իրավունքի կոպիտ խախտում»:

 Սողացող թյուրքացում

Բոլորովին այլ իրավիճակ է Թուրքիային սահմանակից հյուսիսում: Անկարան այստեղ ռազմական գործողություններ է անցկացրել քրդերի դեմ. «Ձիթենու ճյուղ» գործողությունը՝ 2018-ի հունվարից մարտ ամիսներին, և «Եփրատի վահան» գործողությունը՝ 2016-ի օգոստոսից մինչև 2017-ի մարտ ընկած ժամանակահատվածում: Այս տարածքներում, ինչպես նաև Իդլիբի դեէսկալացման գոտում, շարունակում են մնալ սիրիական ընդդիմության թուրքամետ ուժերը:

Առաջին տարին չէ, որ արևմտյան և արաբական լրատվամիջոցները խոսում են տարածաշրջանի թյուրքացման մասին. բնակավայրերին տալիս են թուրքական անվանումներ, լիրան դուրս է մղում սիրիական ֆունտը: Փոխվում է նաև ժողովրդագրական պատկերը. քրդական շրջաններում վերաբնակեցվում են թուրքմեններն ու սուննի արաբները: Ավանդույթի համաձայն՝ Թուրքիան մեղմ ուժ է կիրառում:

Բազմաթիվ պահանջներ

Մոսկվան և Անկարան բազմաթիվ պահանջներ են կուտակել այն մասին, թե ինչպես են կյանքի կոչվում անցյալ տարվա մարտին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների կողմից Սիրիայի վերաբերյալ ձեռք բերված համաձայնագրերը: Կողմերը պարբերաբար արձանագրում են հրադադարի ռեժիմի խախտումներ և տարբեր տվյալներ են տրամադրում վիրավորների մասին: Գարնանը համաձայնագիրն ընդհանրապես կանգնած էր չեղարկման եզրին:

Անկարան մեղադրել է սիրիացի զինվորականներին և անձամբ նախագահ Բաշար ալ-Ասադին Իդլիբի լարվածության նվազեցման գոտուն հարվածներ հասցնելու և «անմեղ մարդկանց մահվան» համար: Սիրիական ընդդիմությունը հայտարարել է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի գրոհի մասին «Բաբ ալ-Հավա» անցակետում: Բացի այդ, Թուրքիայի օդուժը մեկուկես տարվա ընթացքում առաջին անգամ հարձակվել է Ռաքքա նահանգի վրա:

Լավ ական` վատ խաղի ժամանակ

Խնդիրն այն է, որ Թուրքիան Սիրիայում գործում է՝ ինչպես տանը, չնայած որ թուրքական զորքերի ներկայությունը Սիրիայի հյուսիսում անօրինական է, դա տեղի չի ունենում ո՛չ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ, ո՛չ էլ Դամասկոսի հրավերով, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Պրիմակովի անվան համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ազգային հետազոտական ինստիտուտի ավագ գիտաշխատող Վլադիմիր Ավատկովը:

«Իրականում, այդպիսի հիբրիդային տեխնոլոգիաներով Անկարան փորձում է ընդլայնել իր ազդեցության ոլորտը նեոօսմանիզմի, թուրքական ոճով իսլամիզմի և նույնիսկ նեո-պանթյուրքիզմի շրջանակում: Թուրքերը հղում են կատարում այն բանին, որ տեղի շատ բնակիչներ թուրքմեններ են, այսինքն ՝ թուրքեր, որոնք այնտեղ են մնացել Օսմանյան կայսրության ժամանակներից: Իրականում, դրանով Թուրքիան վարում է հարձակողական, ագրեսիվ քաղաքականություն. սա բնորոշ է ոչ միայն սիրիական ուղղությանը»,-ասում է քաղաքագետը:

Առաջիկա օրերին գազանջատումներ են սպասվումԱռաջիկա օրերին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԸնկերությունն ապօրինի արդյունահանել է լեռնային զանգված․ պետությանը պատճառված 6․6 մլն դրամի վնասը վերականգնվել էԹրամփը հայտնել է՝ երբ է մտադիր հանդիպել ՊուտինինՍեպտեմբերի 4-ը Փրկարարի օրն էՌուսաստանը որևէ պատճառ չի տեսնում հայկական երկաթուղու կոնցեսիան վաճառելու համար․ ՕվերչուկԼամբադա կամուրջը կհիմնանորոգվի. մի շարք հատվածներ փակ կլինենԲնակարանային գողության մեջ կասկածվողները ձերբակալվել են հանցափաստով․ բացահայտումՆա իսպանական ֆուտբոլի Մեսսին է․ Իսպանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչԹրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվել է մեկ դոլարանոց մետաղադրամի վրաՎթար է. ջուր չի լինելուՄեկնարկում է Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը ՉեխիաԹրամփն առաջարկել է Հորմուզի նեղուցը վերանվանել «Թրամփի նեղուց»Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Աննա ՅայլոյանԼեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակումը տեղի է ունեցել միջազգային իրավունքով. Հասմիկ ՂազարյանՆորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրելԳերմանիայի կողմից հակառուսական գործողությունները կստանան կոշտ պատասխան․ ՌԴ ԱԳՆԽոշոր ու ողբերգական ավտովթար Արագածոտնի մարզում․ նախնական տվյալներով՝ կա 5 զոհ և 7 վիրավորՀաստատվել է «Tour of Armenia» հեծանվավազքի տարբերանշանը, գործարկվել է պաշտոնական կայքը«Հայ Վիրտուոզներ»-ի կրթաթոշակառուները՝ Աշխարհի երիտասարդական նվագախմբերի IV միջազգային փառատոնի բեմումՈրպես անհետ կորած որոնվում է 32–ամյա Տիգրան Մխիթարյանը«Համահայկական ճակատ» կուսակցության շնորհավորական ուղերձը` Արցախի անկախության օրվանԻրանում ամերիկյան հարձակումների հետևանքով զոհվել է 19 մարդԳորիսում, Կապանում և Մեղրիում քննարկվել է TRIPP-ի իրականացման ընթացքը Երևանը չի քննարկել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի հանձնման հարցը Մոսկվայի հետ, որևէ պաշտոնական հարցում չի արվել. Օվերչուկ Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է սեպտեմբերի 27-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույն բուհերից մեկումԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասինՄի´ թողեք, որ օրացույցը սահմանափակի Ձեր ամառային ծրագրերը Ինչ եղանակ կլինի ամբողջ սեպտեմբերինԵվրոպական հանձնաժողովը դիտարկում է Կիևի՝ ՀՕՊ hրթիռների համար մի քանի միլիարդ եվրոյի հայտը. Ֆոն դեր Լայեն ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակվում են. Գրենլանդիայի ԱԳ նախարար Ռուսաստանից Հայաստան կիրականացվի հերթական մատակարարումը Ադրբեջանի տարածքով ԵՄ խորհուրդը սատարեց Հայաստանին առևտրային աջակցության միջոցառումները Արման Ծառուկյանը նպատակադրվել է նոր ռեկորդ սահմանել UFC-ում Հայտնի է` երբ պատրաստ կլինի Իրան– Հայաստան–Վրաստան էներգետիկ ցանցը «Լամբադա» տրանսպորտային հանգույցի հիմնանորոգմամբ պայմանավորված մի շարք փողոցներ փակ կլինեն Թուրքիան պատրաստ է անել հնարավոր ամեն ինչ Ուկրաինայում hակամարտության խաղաղ կարգավորման համար․ Էրդողան Լավ լուր կենսաթոշակառուների համարՌԴ ԶՈւ-ն hարվածել է Կիևի մարզում գտնվող Fire point լոգիստիկ կենտրոնին Հայաստանի քաղաքացիները մանդատ չեն տվել վարչախմբին՝ փակելու Արցախի հարցը․ Մենուա ՍողոմոնյանԵկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը խոնարհվում է անմահների առջևԵրկու լցանավ պшյթել են шկանների վրա Հորմուզի նեղուցում․ ԻՀՊԿ Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կբարձրանա Սևանա լիճը վերջին 64 տարվա ամենաբարձր մակարդակում է Ադրբեջանական զինապահեստում պայթյուն է որոտացել 50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա ՀովսեփյանՊետք է հեռու պահել դատավորներին Փաշինյանից. Ցոլակ Ակոպյան «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման անդամներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն