Սոչիում այսօրվա զոհերն ու մարդասպանը հայեր են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍոչիում այսօրվա սպանության զոհերն են 35-ամյա Անդրանիկ Մաթևոսյանը և 36-ամյա Ալբերտ Աղազյանը։ Այս մասին հայտնում է «Baza»-ն։
Հիշեցնենք, որ Սոչիում փոխհրաձգության ժամանակ երկու դատական կարգադրիչ է սպանվել։ 61-ամյա Վարդան Կոչյանը, ով նույնպես հայ է, կրակ է բացել կարգադրիչների վրա:
Նախնական տեղեկություններով, դատական կարգադրիչները գնացել են նրա տուն, որը դատարանի որոշմամբ պետք է քանդվի: Տանտերը սկսել է կրակել, արդյունքում 3 կարգադրիչներից երկուսը մահացել են, երրորդը կարողացել է հեռանալ:
Տղամարդն արդեն ձերբակալված է:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



