Բայդենը «կոշտ ազդակ» կփոխանցի Պուտինին. NBC
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՉորեքշաբթի Պուտինի հետ նախատեսված հանդիպման ժամանակ Սպիտակ տան առանցքային նպատակն է «կոշտ ազդակ» փոխանցել Ռուսաստանի առաջնորդին: Այդ մասին գրում է NBC News-ը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրին:
Բայդենը մտադիր է հասկացնել Պուտինին, որ Ռուսաստանը չպետք է ակնկալի նույն բարեկամական հարաբերությունները, ինչպես ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր, պնդում է հեռուստաալիքի զրուցակիցը: Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը հանդիպելու են հունիսի 16-ին: Գագաթաժողովը կներառի աշխատանքային քննարկում եւ եւս մեկ հանդիպում պակաս խոշոր ձեւաչափով: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ժնեւում բանակցություններից հետո երկու երկրների առաջնորդները առանձին մամուլի ասուլիսներ կանցկացնեն: Սպիտակ տանը հայտարարել են, որ այդպիսի ձեւաչափը համարում են «առավել համապատասխան»:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



