Երևան, 16.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Կարեն Արայանը՝ ցուցահանդեսի, ճակատագրական դերասանուհու հետ հանդիպման մասին (լուսանկարներ)

ՖՈՏՈ

Aysor.am- գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը Կարեն Արայանն է, ում շատերը հիշում ու ճանաչում են 2011 թվականին դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված աղմկահարույց դեպքով: Երիտասարդն արդեն 8 ամիս է՝ ազատության մեջ է և պատրաստվում է իր՝ թվով 2-րդ ցուցահանդեսին:

-Կարեն, որքանով տեղեկացված եմ՝ պատրաստվում եք ցուցահանդեսի:

-Անկեղծ ասած՝ այս տարի էի նախատեսել, սակայն զբաղվածությունս շատ էր, մի պահ էլ երկրից բացակայեցի ու չհասցրեցի: Կարծում եմ, ամենաուշը ապրիլի 30-ին կլինի: Այս նկարները նկարել եմ դեռ կալանքի շրջանից, իմ հաշվարկով՝ 30 նկարներ կլինեն:

-Ի՞նչ թեմայի մեջ է լինելու ցուցահանդեսը:

-Այնպես ստացվեց, որ իմ առաջին ցուցահանդեսը կանանց թեմայով էր: Այս մեկն ավելի շատ «հակառեժիմային» թեմա ունի… Խոսքս քաղաքականության մասին չէ, այլ զուտ իմ տեսանկյունից անդրադարձել եմ այն ամենին, ինչ ապրել եմ: Սա ավելի շատ հոգու ազատության մասին է: Կտավին եմ հանձնել այն, ինչ ես եմ տեսնում, զգում, նկատում: Այս լեզվով արտահայտում եմ իմ մեջ կուտակվածը: Ցուցահանդեսի համար նախատեսված նկարներից ոչ մեկը չեմ հրապարակել, որպեսզի և՛ միտքը չգողացվի, և՛ հետաքրքրությունը չկորի: Բայց այսօր դրանցից 3-ը Ձեզ կտրամադրեմ:

-Շնորհակալ եմ: Դուք նաև նկարել եք հայ հայտնիների դիմանկարները: Ինչո՞վ էր պայմանավորված նման նախասիրությունը:

-Այո, բայց այդ դիմանկարները զուտ իմ հետաքրքրության համար եմ նկարել և ոչ թե ցուցահանդեսների: Ճիշտ է, մեծ սիրով եմ նկարել իմ բոլոր նկարները, բայց նպատակն այլ էր. ժամանակս էի լցնում ու այդ նկարները սիրով նվիրում հասցեատերերին:

-Նշեցիք, որ ցուցահանդեսը «հակառեժիմային» թեմա ունի, բայց, ամեն դեպքում, ի՞նչ խորագիր կունենա:

-Դեռ հստակ չեմ մտածել խորագրի մասին, բայց այն ևս ազատության հետ կկապեմ: Գուցեև կրի «Ազատ եղեք» խորագի՞րը: Չգիտեմ:

-Ո՞ր տարիքից եք սկսել նկարել:

-Ես մանկուց եմ նկարում, նույնիսկ չեմ հիշում, թե որ տարիքից: Ասեմ, որ ինքնուս նկարիչ եմ: Ճիշտ է, ընդունվեցի գեղարվեստի ակադեմիա, բայց «գլուխ գովել» չհամարեք՝ հասկացա, որ նոր բան չեմ սովորելու այնտեղ ու չշարունակեցի: Այս շնորհն ինձ փոխանցվել է գեներով՝ հայրական կողմից: Նաև, երբ սկսում ես որևէ ասպարեզում փորձել ուժերդ, ինչ-ինչ քայլեր անել՝ անկախ քեզանից անընդհատ մի նոր բան ես բացահայտում: Այնպես որ, տարիների հետ ձեռքս ավելի բացվեց:

-Բացի նկարելուց, այլ զբաղվածություն ունե՞ք այսօր:

-Հիմնական՝ ոչ:

-Կարեն, երեք ու կես տարի անազատության մեջ եք անցկացրել, այո՞:

– Գիտեք, ես անազատության մեջ երբեք չեմ եղել:

-Իսկ այդ երեք ու կես տարի՞ն:

-Դա ընդամենը տարածքազրկում էր: Չկա մեկն, ով կարող է ինձ ազատազրկել. իհարկե, կարող են տարածքազրկել, ժամանակազրկել, առողջազրկել, բայց ոչ ազատությունից զրկել: Դա իմն է, իմ մեջ է: Ազատություն ասելով չեմ հասկանում, թե ինչ է՝ 10 քայլ ավել ազատ տարածք ունեմ, նշանակում է ազատ եմ: Ո՛չ, դա ազատություն չի: Ազատությունն այն է, որ նույնիսկ այդ ձեռնաշղթաների մեջ քո ազատությունը չի սահմանափակվում, անխոցելի է… Այնպես որ, այդ ազատազրկում բառը ինձ չեմ վերագրում, չեմ համարում, որ ազատազրկված կյանքում եմ եղել:

-Ամեն դեպքում՝ սահմանափակ տարածքում եք եղել. ըստ հանցագործությունների ծանրության, արդյոք տարբերակված մոտեցում կա կալանավորների նկատմամբ:

-Գիտեք, մարդ կա իր ուսերին 3 հատ սպանություն ունի, մարդ էլ կա՝ վթարի արդյունքում է հայտնվել այնտեղ, բայց երկուսի նկատմամբ էլ հավասար վերաբերմունք կա: Վաղաժամկետ ազատվելու ժամանակ բոլորին պարտադիր նույն հարցն են տալիս՝ «Ուղղվե՞լ ես»: Ո՞վ կարող է ինձ ասել, այդ վթարի ենթարկվածի ինչը՞ պետք է ուղղվի: Եվ հետո, մարդը ձևավորվում է մինչև 15 տարեկան, որոշ դեպքերում՝ 20, ու այդպես էլ ամբողջ կյանքում մնում է… Մարդկանց հաճախ սարքում են «գիժ», հետո էլ ասում՝ դատենք: Դա նույնն է, որ դպրոցում ուսուցիչդ քեզ դասից հանում է, գուցեև վրադ ձեռք բարձրացնում՝ ասելով, որ դասդ չես սերտել, սա քեզ պատիժ, որ մյուս անգամ սովորես: Բայց դրանից ավելի ես ջղայնանում չէ՞, նորից չես սովորում ու ատում ես և՛ առարկան, և՛ դասավանդողին: Իսկ երբ նույնիսկ չսիրածդ առարկայի դասատուն քեզ ուղղակի սաստում է, ասում՝ «ամոթ քեզ», ամեն ինչ անում ես, որ լավ սովորես, հաջորդ անգամ ամոթով չմնաս: Նույնն է նաև այս դեպքում. ամեն ինչ փոխադարձ պետք է լինի, որպեսզի մարդը այս երկիրն ընկալի ոչ թե որպես պետություն, այլ՝ հայրենիք: Էլի իմ հողն ու ջուրն է, իմ ժողովուրդը, մանկությունս այստեղ է անցել, բայց արդեն վերաբերմունքդ փոխվում է, հիասթափվում ես, քեզ դավաճանված ես զգում:

-Ձեր խոսքերից կարելի՞ եզրակացնել, որ մտածում եք Հայաստանից հեռանալու մասին:

-Ճիշտն ասած՝ ունեմ նպատակ այստեղից գնալու, որովհետև այստեղ չեմ տեսնում ապագա, հույս, որ կարող ես ինչ-որ մի բան անել ու գնահատվել, «շառի» մեջ չընկնել: Կարծես անընդհատ լարված լինես, չես կարողանում թուլանաս ու կենտրոնանաս, կենկրետ քո գործով զբաղվես: Գնալ ցանկանալուս միակ պատճառը դա է, թե չէ ես ոչ մեկից պակաս չեմ սիրում իմ հայրենիքը, իմ Երևանը:

– Վերադառնալուց հետո զգացի՞ք փոփոխություններ Ձեր ներսում, մտածելակերպում, գուցե նաև շրջապատի մարդկանց՝ Ձեզ հետ հարաբերություններում, շփման մեջ:

-Որոշ փոփոխություններ իմ ներսում եղան, անկասկած: Ինչ վերաբերում է մարդկանց վերաբերմունքին, ապա միայն ինձ չճանաչողների մոտ կարող է նման փոփոխություն լինել: Իմ ընկերները, մտերիմներն ինչպե՞ս կարող են հիմնվել մեկ հոգու՝ դատավորի կարծիքի վրա ու ամեն ինչ դնել մի կողմ: Դա կնշանակի, որ իրենք իրենց արհամարհեն, իրենց՝ տարիների ընթացքում ձևավորված կարծիքն անտեսեն ու ուրիշի կարծիքով առաջնորդվեն: Փառք Աստծո, նման մարդիկ իմ ընկերների շրջապատում չկան, երևի բախտս բերել է (ժպտում է):

-Կարեն, գաղտնիք չէ, թե ինչ պատճառով էիք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Հետաքրքիր է, կանանց նկատմամբ Ձեր վերաբերմունքը փոխվե՞լ է այս ողջ պատմությունից հետո:

-Մի կինը չի կարող փոխել տղամարդու կարծիքն ու վերաբերմունքը մնացած բոլոր կանանց նկատմամբ: Այն, ինչ փոխվում է, առընչվում է միայն այդ մեկ հոգուն, բայց նրանով ոչինչ չի որոշվում. ինչպես միշտ՝ ինձ համար կինը մնում է կին:

-Զգուշավոր չե՞ք դարձել կանանց հետ շփման մեջ:

-Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա մի քիչ ավելի ամրապնդվել է: Չես ցանկանում հավատալ, որ կարող է նորից նման բան կրկնվել…

-Գիտեմ, որ խուսափում եք այս թեմայի շուրջ խոսելուց, բայց փորձենք չշրջանցել. ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպե՞լ եք Ձեր՝ անազատության մեջ հայտնվելու պատճառ դարձած անձին:

-(Մտածում է) չէ…

-Խուսափե՞լ եք հանդիպումից:

-Ուղղակի այնպես է ստացվել, որ չենք հանդիպել, ցանկություն էլ չեմ ունեցել հանդիպելու…

-Պարզաբանելու հարցեր չունեի՞ք:

-Այդ պարզաբանման նպատակը, իմաստը չեմ տեսնում: Ի՞նչ կփոխվի, ո՞վ դրանից իրեն ավելի լավ կզգա, ի՞նչ կորուստ կվերականգնվի. ո՛չ մի:

-Գիտեմ, որ բանտում գտնվելու ընթացքում ամուսնացել եք, ընտանիք եք կազմել:

-Արդեն՝ ոչ, ինչպես ամուսնացանք, այդպես էլ ամուսնալուծվեցինք: Բայց պատճառները կարևոր չեն, չեմ մանրամասնի:

-Միգուցե Ձեր ճաշակի հարցո՞ւմ են փոփոխություններ տեղի ունեցել այս ընթացքում:

-Դե, տարիքի հետ միշտ էլ ճաշակդ փոխվում է: Երբ հիշում ես մանկության տարիներին ո՞ւմ էիր համակրում ու հիմա՞ ում՝ հասկանում ես, թե ինչքան ես փոխվել: Բոլորի մոտ է այդպես: Բայց իմ ամուսնալուծության հետ ճաշակը կապ չունի, քանի որ հասուն տարիքում եմ ամուսնացել (ժպտւմ է): Ուղղակի այդպես էր պետք:

-Իսկ ՆՐԱՆ փնտրո՞ւմ եք:

-Հին ժողովրդական խոսք կա. «Սերն ու շառն իրար նման են, ինչքան լարում ես՝ էնքան փախնում է: Ինչքան դու ես փախնում՝ այդքան լարում է»: Այդ պատճառով ես չեմ «լարվում» իմ սիրո, երկրորդ կեսիս գտնելու ետևից: Հատկապես, որ այժմ ամբողջովին նվիրվել եմ իմ ցուցահանդեսին, շատ լուրջ եմ մոտենում այդ գործին: Այնպես չի, որ չեմ կարևորում ընտանիքը, երկրորդ կես գտնելը: Ուղղակի, դեռ ժամանակը չի, ըստ իս:

-Բռնկո՞ւն եք բնավորությամբ: Կարո՞ղ եք քայլեր անել պահի ազդեցության տակ, ինչի համար հետո կզղջաք:

-Իմ կյանքում նման բան մինչև այսօր չի եղել, բայց չեմ էլ բացառում, որ կարող է լինել: Բոլորս էլ միս ու արյունից ենք, չգիտենք, թե կյանքը մեզ ուր կամ ինչի կարող է հասցնել:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունն այսօր փակ կլինի Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել․ փոխարժեքն՝ այսօր Շնորհակալության աղոթքԿիևը գտնվում է աղետի եզրին․ Կլիչկո Արգենտինայում բողոքի ցույցեր են սկսվել նախագահ Խավիեր Միլեյի բարեփոխումների դեմ Գերմանիայում 2 ամսում 5 բանկ է կողոպտվել Մեդվեդևը բացատրել է, թե որքան կապրի Զելենսկին՝ Պուտինի մասին իր խոսքերից հետո Լիոնել Մեսսին չի պատրաստվում մասնակցել 2026թ. ֆուտբոլի աշխարհի առաջնությանըՁյուն կտեղա՞. ի՞նչ եղանակ է սպասվում փետրվարի 16-ից 20-ը Սանկտ Պետերբուրգից թռչող ինքնաթիռը հողմապակու ճաքով վայրէջք է կատարել «Շերեմետևոյում»Կանադացիների 40%-ը ցանկանում է միանալ Եվրամիությանը․ Կալլաս Ադրբեջանը կավելացնի բնական գազի արտահանումը Սերբիա Խոշոր ու շղթայական ավտովթար՝ Երևանում․ կա վիրավոր Ծանրամարտի Հայաստանի չեմպիոնները Ավստրալիայում 52-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել թանգարանից հին եգիպտական ցուցանմուշներ գողանալու համարԽաղաղության խորհրդի անդամ երկրները 5 մլրդ դոլար են հատկացրել Գազայի հումանիտար օգնության և վերականգնման համար. ԹրամփԳիտնականները ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի անսպասելի «արագացուցիչ» են հայտնաբերելՍերբիան և Ադրբեջանը Նիշի մերձակայքում գազային էլեկտրակայան կկառուցեն. Վուչիչ Նիգերիայի արևմուտքում ահաբեկիչները սպանել են 32 խաղաղ բնակչի Ե՞րբ է Բայրամյանը պատրաստվում ավարտել կարիերան Խոշոր ավտովթար Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր ԱՄՆ-ն գոհ է Սիրիայում իրադարձությունների ընթացքից. Մարկո Ռուբիո Թբիլիսիում ձերբակալել են 14 տարին չլրացած աղջիկներին ինտիմ հաղորդագրություններ ուղարկած տղամարդուՌուսաստանը ԵԱՏՄ երկրներից ավտոմեքենաների ներկրումը կհաշվարկի միասնական սակագնովԻնդոնեզիան պատրաստ է Գազայի հատվածում մինչև 8000 զինծառայող տեղակայել Պատրիարք Կիրիլն արգելել է ռուսներին աղոթել աշխատավարձի բարձրացման համար ԱՄՆ-ին պետք չէ, որ Եվրոպան լինի ԱՄՆ վասալը․ Ռուբիո ԱՄՆ ՊՆ-ն հայտնել է իրանական նավթ փոխադրելու համար Veronica III տանկերի կալանավորման մասինՈւկրաինան ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ուզում առնվազն 20 տարով. Զելենսկի Պատերազմ սանձազերծելու դեպքում Իրանը Թրամփին այնպիսի դաս կտա, որը նա չի մոռանա. Գեներալ ՄուսավիՖրանսիայի ռազմածովային ուժերը 2,4 տոննա կոկաինով նավ են առգրավել ՌԴ ԱԳՆ–ն հերքել է Ալիևի մեղադրանքները «Մայր Հայաստանն» ԱԺ ընտրություններին մասնակցելու է «Առաջարկ Հայաստանին» ծրագրով` ԲՀԿ-ի հետ. ԹևանյանԳործարկվել է 112 միասնական հեռախոսահամարը Եվրախորհրդարանը մերժել է բանաձևի փոփոխությունը, ըստ որի՝ միայն կանայք կարող են հղիանալԼույսը, մելատոնինն ու տաք ջուրը. մթության մեջ լողանալը կարող է օգնել ավելի արագ քնելունԺնևում հաջորդ շաբաթ կանցկացվեն ԱՄՆ–Իրան բանակցությունները Չելյաբինսկի եկեղեցում տղամարդը դանակով հարձակվել է ծխականների վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ քրեական հետապնդում հարուցած անձինք արդյո՞ք չեն մտածում այն մասին, թե ինչ մեղքի տակ են մտնում․ Հրայր ԻգնատյանԵՄ երկրները չեն կարողանա ստեղծել եվրոպական բանակ. Կալլաս Մեր Սուրբ Եկեղեցին անպարտելի է, քանզի մշտապես սատանային հաղթել է Քրիստոսով. Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմԶելենսկու հայտարարությունները վաղուց դարձել են հիվանդ մարդու զառшնցանք․ ԶախարովաՆոր խաղ է սկսվել. կտեսնեք հիմա մենք ինչ ենք անելու. Էդմոն ՄարուքյանՈ՞վ կներկայացնի Հայաստանը «Եվրատեսիլ 2026»-ին. ամենից հաճախ շոշափվող անունները Հորոսկոպ. Տարվա առաջին խավարումը, որը նշանավորում է նոր փուլի սկիզբըՁեռքով սրտիկ ցույց տալու փոխարեն մենք առաջարկում ենք իրատեսական ծրագրեր, որոնք կոնկրետ խնդիրներ են լուծելու. Ուժեղ ՀայաստանԵղիշե Մելիքյանը ներկա է եղել «Ինտեր»-«Յուվենտուս» հանդիպմանը (տեսանյութ) Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ալիևի առջև Փաշինյանի նվաստացումից հետո եկել է հզոր առաջնորդության ժամանակը․ «Ուժեղ Հայաստան» (տեսանյութ)