Yerevan, 12.April.2026,
00
:
00
BREAKING


Կարեն Արայանը՝ ցուցահանդեսի, ճակատագրական դերասանուհու հետ հանդիպման մասին (լուսանկարներ)

PHOTO

Aysor.am- գրում է.

Aysor.am-ի զրուցակիցը Կարեն Արայանն է, ում շատերը հիշում ու ճանաչում են 2011 թվականին դերասանուհի Անժելա Սարգսյանի հետ կապված աղմկահարույց դեպքով: Երիտասարդն արդեն 8 ամիս է՝ ազատության մեջ է և պատրաստվում է իր՝ թվով 2-րդ ցուցահանդեսին:

-Կարեն, որքանով տեղեկացված եմ՝ պատրաստվում եք ցուցահանդեսի:

-Անկեղծ ասած՝ այս տարի էի նախատեսել, սակայն զբաղվածությունս շատ էր, մի պահ էլ երկրից բացակայեցի ու չհասցրեցի: Կարծում եմ, ամենաուշը ապրիլի 30-ին կլինի: Այս նկարները նկարել եմ դեռ կալանքի շրջանից, իմ հաշվարկով՝ 30 նկարներ կլինեն:

-Ի՞նչ թեմայի մեջ է լինելու ցուցահանդեսը:

-Այնպես ստացվեց, որ իմ առաջին ցուցահանդեսը կանանց թեմայով էր: Այս մեկն ավելի շատ «հակառեժիմային» թեմա ունի… Խոսքս քաղաքականության մասին չէ, այլ զուտ իմ տեսանկյունից անդրադարձել եմ այն ամենին, ինչ ապրել եմ: Սա ավելի շատ հոգու ազատության մասին է: Կտավին եմ հանձնել այն, ինչ ես եմ տեսնում, զգում, նկատում: Այս լեզվով արտահայտում եմ իմ մեջ կուտակվածը: Ցուցահանդեսի համար նախատեսված նկարներից ոչ մեկը չեմ հրապարակել, որպեսզի և՛ միտքը չգողացվի, և՛ հետաքրքրությունը չկորի: Բայց այսօր դրանցից 3-ը Ձեզ կտրամադրեմ:

-Շնորհակալ եմ: Դուք նաև նկարել եք հայ հայտնիների դիմանկարները: Ինչո՞վ էր պայմանավորված նման նախասիրությունը:

-Այո, բայց այդ դիմանկարները զուտ իմ հետաքրքրության համար եմ նկարել և ոչ թե ցուցահանդեսների: Ճիշտ է, մեծ սիրով եմ նկարել իմ բոլոր նկարները, բայց նպատակն այլ էր. ժամանակս էի լցնում ու այդ նկարները սիրով նվիրում հասցեատերերին:

-Նշեցիք, որ ցուցահանդեսը «հակառեժիմային» թեմա ունի, բայց, ամեն դեպքում, ի՞նչ խորագիր կունենա:

-Դեռ հստակ չեմ մտածել խորագրի մասին, բայց այն ևս ազատության հետ կկապեմ: Գուցեև կրի «Ազատ եղեք» խորագի՞րը: Չգիտեմ:

-Ո՞ր տարիքից եք սկսել նկարել:

-Ես մանկուց եմ նկարում, նույնիսկ չեմ հիշում, թե որ տարիքից: Ասեմ, որ ինքնուս նկարիչ եմ: Ճիշտ է, ընդունվեցի գեղարվեստի ակադեմիա, բայց «գլուխ գովել» չհամարեք՝ հասկացա, որ նոր բան չեմ սովորելու այնտեղ ու չշարունակեցի: Այս շնորհն ինձ փոխանցվել է գեներով՝ հայրական կողմից: Նաև, երբ սկսում ես որևէ ասպարեզում փորձել ուժերդ, ինչ-ինչ քայլեր անել՝ անկախ քեզանից անընդհատ մի նոր բան ես բացահայտում: Այնպես որ, տարիների հետ ձեռքս ավելի բացվեց:

-Բացի նկարելուց, այլ զբաղվածություն ունե՞ք այսօր:

-Հիմնական՝ ոչ:

-Կարեն, երեք ու կես տարի անազատության մեջ եք անցկացրել, այո՞:

– Գիտեք, ես անազատության մեջ երբեք չեմ եղել:

-Իսկ այդ երեք ու կես տարի՞ն:

-Դա ընդամենը տարածքազրկում էր: Չկա մեկն, ով կարող է ինձ ազատազրկել. իհարկե, կարող են տարածքազրկել, ժամանակազրկել, առողջազրկել, բայց ոչ ազատությունից զրկել: Դա իմն է, իմ մեջ է: Ազատություն ասելով չեմ հասկանում, թե ինչ է՝ 10 քայլ ավել ազատ տարածք ունեմ, նշանակում է ազատ եմ: Ո՛չ, դա ազատություն չի: Ազատությունն այն է, որ նույնիսկ այդ ձեռնաշղթաների մեջ քո ազատությունը չի սահմանափակվում, անխոցելի է… Այնպես որ, այդ ազատազրկում բառը ինձ չեմ վերագրում, չեմ համարում, որ ազատազրկված կյանքում եմ եղել:

-Ամեն դեպքում՝ սահմանափակ տարածքում եք եղել. ըստ հանցագործությունների ծանրության, արդյոք տարբերակված մոտեցում կա կալանավորների նկատմամբ:

-Գիտեք, մարդ կա իր ուսերին 3 հատ սպանություն ունի, մարդ էլ կա՝ վթարի արդյունքում է հայտնվել այնտեղ, բայց երկուսի նկատմամբ էլ հավասար վերաբերմունք կա: Վաղաժամկետ ազատվելու ժամանակ բոլորին պարտադիր նույն հարցն են տալիս՝ «Ուղղվե՞լ ես»: Ո՞վ կարող է ինձ ասել, այդ վթարի ենթարկվածի ինչը՞ պետք է ուղղվի: Եվ հետո, մարդը ձևավորվում է մինչև 15 տարեկան, որոշ դեպքերում՝ 20, ու այդպես էլ ամբողջ կյանքում մնում է… Մարդկանց հաճախ սարքում են «գիժ», հետո էլ ասում՝ դատենք: Դա նույնն է, որ դպրոցում ուսուցիչդ քեզ դասից հանում է, գուցեև վրադ ձեռք բարձրացնում՝ ասելով, որ դասդ չես սերտել, սա քեզ պատիժ, որ մյուս անգամ սովորես: Բայց դրանից ավելի ես ջղայնանում չէ՞, նորից չես սովորում ու ատում ես և՛ առարկան, և՛ դասավանդողին: Իսկ երբ նույնիսկ չսիրածդ առարկայի դասատուն քեզ ուղղակի սաստում է, ասում՝ «ամոթ քեզ», ամեն ինչ անում ես, որ լավ սովորես, հաջորդ անգամ ամոթով չմնաս: Նույնն է նաև այս դեպքում. ամեն ինչ փոխադարձ պետք է լինի, որպեսզի մարդը այս երկիրն ընկալի ոչ թե որպես պետություն, այլ՝ հայրենիք: Էլի իմ հողն ու ջուրն է, իմ ժողովուրդը, մանկությունս այստեղ է անցել, բայց արդեն վերաբերմունքդ փոխվում է, հիասթափվում ես, քեզ դավաճանված ես զգում:

-Ձեր խոսքերից կարելի՞ եզրակացնել, որ մտածում եք Հայաստանից հեռանալու մասին:

-Ճիշտն ասած՝ ունեմ նպատակ այստեղից գնալու, որովհետև այստեղ չեմ տեսնում ապագա, հույս, որ կարող ես ինչ-որ մի բան անել ու գնահատվել, «շառի» մեջ չընկնել: Կարծես անընդհատ լարված լինես, չես կարողանում թուլանաս ու կենտրոնանաս, կենկրետ քո գործով զբաղվես: Գնալ ցանկանալուս միակ պատճառը դա է, թե չէ ես ոչ մեկից պակաս չեմ սիրում իմ հայրենիքը, իմ Երևանը:

– Վերադառնալուց հետո զգացի՞ք փոփոխություններ Ձեր ներսում, մտածելակերպում, գուցե նաև շրջապատի մարդկանց՝ Ձեզ հետ հարաբերություններում, շփման մեջ:

-Որոշ փոփոխություններ իմ ներսում եղան, անկասկած: Ինչ վերաբերում է մարդկանց վերաբերմունքին, ապա միայն ինձ չճանաչողների մոտ կարող է նման փոփոխություն լինել: Իմ ընկերները, մտերիմներն ինչպե՞ս կարող են հիմնվել մեկ հոգու՝ դատավորի կարծիքի վրա ու ամեն ինչ դնել մի կողմ: Դա կնշանակի, որ իրենք իրենց արհամարհեն, իրենց՝ տարիների ընթացքում ձևավորված կարծիքն անտեսեն ու ուրիշի կարծիքով առաջնորդվեն: Փառք Աստծո, նման մարդիկ իմ ընկերների շրջապատում չկան, երևի բախտս բերել է (ժպտում է):

-Կարեն, գաղտնիք չէ, թե ինչ պատճառով էիք հայտնվել քրեակատարողական հիմնարկում: Հետաքրքիր է, կանանց նկատմամբ Ձեր վերաբերմունքը փոխվե՞լ է այս ողջ պատմությունից հետո:

-Մի կինը չի կարող փոխել տղամարդու կարծիքն ու վերաբերմունքը մնացած բոլոր կանանց նկատմամբ: Այն, ինչ փոխվում է, առընչվում է միայն այդ մեկ հոգուն, բայց նրանով ոչինչ չի որոշվում. ինչպես միշտ՝ ինձ համար կինը մնում է կին:

-Զգուշավոր չե՞ք դարձել կանանց հետ շփման մեջ:

-Զգուշավորությունը միշտ կա, ուղղակի հիմա մի քիչ ավելի ամրապնդվել է: Չես ցանկանում հավատալ, որ կարող է նորից նման բան կրկնվել…

-Գիտեմ, որ խուսափում եք այս թեմայի շուրջ խոսելուց, բայց փորձենք չշրջանցել. ազատության մեջ հայտնվելուց հետո հանդիպե՞լ եք Ձեր՝ անազատության մեջ հայտնվելու պատճառ դարձած անձին:

-(Մտածում է) չէ…

-Խուսափե՞լ եք հանդիպումից:

-Ուղղակի այնպես է ստացվել, որ չենք հանդիպել, ցանկություն էլ չեմ ունեցել հանդիպելու…

-Պարզաբանելու հարցեր չունեի՞ք:

-Այդ պարզաբանման նպատակը, իմաստը չեմ տեսնում: Ի՞նչ կփոխվի, ո՞վ դրանից իրեն ավելի լավ կզգա, ի՞նչ կորուստ կվերականգնվի. ո՛չ մի:

-Գիտեմ, որ բանտում գտնվելու ընթացքում ամուսնացել եք, ընտանիք եք կազմել:

-Արդեն՝ ոչ, ինչպես ամուսնացանք, այդպես էլ ամուսնալուծվեցինք: Բայց պատճառները կարևոր չեն, չեմ մանրամասնի:

-Միգուցե Ձեր ճաշակի հարցո՞ւմ են փոփոխություններ տեղի ունեցել այս ընթացքում:

-Դե, տարիքի հետ միշտ էլ ճաշակդ փոխվում է: Երբ հիշում ես մանկության տարիներին ո՞ւմ էիր համակրում ու հիմա՞ ում՝ հասկանում ես, թե ինչքան ես փոխվել: Բոլորի մոտ է այդպես: Բայց իմ ամուսնալուծության հետ ճաշակը կապ չունի, քանի որ հասուն տարիքում եմ ամուսնացել (ժպտւմ է): Ուղղակի այդպես էր պետք:

-Իսկ ՆՐԱՆ փնտրո՞ւմ եք:

-Հին ժողովրդական խոսք կա. «Սերն ու շառն իրար նման են, ինչքան լարում ես՝ էնքան փախնում է: Ինչքան դու ես փախնում՝ այդքան լարում է»: Այդ պատճառով ես չեմ «լարվում» իմ սիրո, երկրորդ կեսիս գտնելու ետևից: Հատկապես, որ այժմ ամբողջովին նվիրվել եմ իմ ցուցահանդեսին, շատ լուրջ եմ մոտենում այդ գործին: Այնպես չի, որ չեմ կարևորում ընտանիքը, երկրորդ կես գտնելը: Ուղղակի, դեռ ժամանակը չի, ըստ իս:

-Բռնկո՞ւն եք բնավորությամբ: Կարո՞ղ եք քայլեր անել պահի ազդեցության տակ, ինչի համար հետո կզղջաք:

-Իմ կյանքում նման բան մինչև այսօր չի եղել, բայց չեմ էլ բացառում, որ կարող է լինել: Բոլորս էլ միս ու արյունից ենք, չգիտենք, թե կյանքը մեզ ուր կամ ինչի կարող է հասցնել:

The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure Funding