Ալիևն իր ներքին խնդիրները լուծելու համար սահմանային սադրանքների ա դիմում
ԲԼՈԳԷդգար Խաչատրյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Էն մարդիկ ովքեր մեր տղերքի զոհվելու մեջ ուրիշ մեղավորներ են փնտրում ու չեն հավատում, որ դա Ալիևի վարջակազմի ձեռքի գործն ա պակաս ալիևներ չեն:
Քաղաքական դիվիդենտներ փնտրող ու անիմաստ խոսացողներից ո՞ր մեկը չգիտի, որ Ալիևն իր ներքին խնդիրները լուծելու համար սահմանային սադրանքների ա դիմում:
Այդ ալիևիկներից ո՞ր մեկը չգիտի, որ Ալիևը նախագահների հանդիպումից առաջ էսկալացիայի ա գնում, որ քննարկման սեղանին Ստատուս Քվոն վերացնելու հարց դնի, իսկ այդ հարցը նրա և նրա թիմի կարծիքով կարող է դնել միայն այն կողմը ով սահմանում ուժեղ է:
Հերիք ա քաղաքական պոռնկությամբ զբաղվեք: Հարգե՛ք տղերքի հիշատակը: Ձեր Պուտինն էլ Օբաման էլ մնացածն էլ, էսօր այ սենց խոսացողների կյանքը իրենց կյանքով պահել են 3 առյուծներ:
Խոնարհվում եմ տղերքի ու նրանց ընտանիքների առջև: Շնորհակալ եմ, որ իմ ընտանիքը պաշտպանեցիք: