Երևան, 17.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ընկերներիդ ընտրիր ըստ կենդանակերպի նշանի. եթե խոյ ես, ապա քեզ համար լավագույն ընկերը...

ԼԱՅՖ
Blognews.am-ը գրում է.
 
Կենդանակերպի նշանը շատ բան կարող է պատմել քո մասին ու մեծ դեր խաղալ քո առօրյա կյանքում։ Քո նշանը կարող է պատմել նաև այն մասին, թե ինչպիսին ես ընկերական կամ սիրային հարաբերություններում։ 

Դե ինչ, եկեք տեսնենք, թե ըստ կենդանակերպի նշանի՝ ով է լավագույն ընկերը քեզ համար։
 
z1

Խոյ (մարտ 21- ապրիլ 19)

Եթե Խոյ ես, ապա սահմաններից դուրս մտածողությունը քեզ համար խորթ չէ։ Խոյերն իրենց բնույթով տարամետ մտածողներ են, կրեատիվ, զգացմունքային ու բռնկուն։
Խոյերը հայտնի են նաև իրենց ամբիցիաներով։ Ինչևէ, երբեմն այս ամբիցիաներն անհամբերության են վերածվում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են առանց կշռադատելու չափազանց արագ արձագանքել որոշ հարցերի։

Լավագույն ընկերը. Կշեռք

Խոյերը եռանդով են լցված, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է նրանց համար այնպիսի ընկեր գտնել, ով կկարողանա կառավարել նրանց։
Երբ դու կսկսես բռնկվել կամ ինչ-որ բանի շուրջ անհարկի չափից շատ բուռն արձագանք ցուցաբերել, քո Կշեռք ընկերը քեզ կսթափեցնի։

z2

Ցուլ (ապրիլ 20 –մայիս 20)

Ցուլերը հայտնի են իրենց կամակոր բնավորությամբ։ Եվ չնայած նրանց հաստատակամությունը կարող է խնդիրներ ստեղծել որոշ մարդկանց հետ հարաբերություններում, այն օգնում է նրանց լինել ամենադիմացկուն ու համառ աշխատողները։ Նպատակասլաց Ցուլերն առանձնանում են իրենց կամքի ուժով։
Լավագույն ընկերը. Ձուկ
Ամենախաղաղ ու ոչ կոնֆլիկտային նշաններից մեկը՝ Ձկները, հայտնի են որպես հավատարիմ ու անշահախնդիր ընկերներ։ Իրենց հանդարտ բնույթով Ձկները գլուխ գլխի չեն վիճի Ցլերի հետ իրենց ուժեղ և երբեմն էլ օրինաչափությունից դուրս կարծիքների շուրջ։
z3

Երկվորյակ (մայիս 21-  հունիս 20)

Երկվորյակները կրեատիվ, կարեկից մարդիկ են, ովքեր չեն երկմտում արձագանքելիս։ Չնայած նրանք փոփոխական են, սակայն բավականին ճկուն են և չեն կորցնում իրենց առաջացած խնդիրների պատճառով։
Լավագույն ընկերը. Ջրհոս
Այս երկու նշաններն էլ շփվող են և պարզ բաները կվայելեն միասին։ Երբ Երկվորյակները հայտնվեն իրենց հերթական «տրամադրության» մեջ, Ջրհոսները խնդիր չեն ունենավերականգնվելու համար նրանց ժամանակ ու հնարավորություն տալ։

z4

Խեցգետին (հունիս 21- հուլիսի 22)

Խեցգետինները տան մարդիկ են։ Նրանք չեն սիրում ուշադրության կետտրոնում լինել և, որպես կանոն, բավարարվում են կյանքում փոքրիկ բաներով, ինչպես ընտանիքն ու մի քանի լավ ընկերներն են։
Միայնության մեջ անցկացրած ժամանակը չափազանց կարևոր է Խեցգետինների համար, և երբ նրանք ստիպված են երկար ժամանակ առանց դրա մնալ, նրանք կարող են մռայլվել, սակայն ոչ մի անձնական բան չկա։ Սա պարզապես նրանց հանդարտ բնույթն է։
Լավագույն ընկերը. Աղեղնավոր
Քանի որ Խեցգետինները բնույթով ավելի ինտրովերտ են, նրանք գրեթե միշտ իրենց լավ կզգան Աղեղնավորի ընկերակցությամբ, քանզի վերջիններս նույնպես ավելի շատ սիրում են ինքնաճանաչողական մտածելակերպը։
Աղեղնավորները հայտնի են իրենց «փիլիսոփայական» բնույթով, ինչը կբորբոքի յուրաքանչյուր Խեցգետնի մտածողությունը։

z5

Առյուծ (հուլիս 23- օգոստոս 22)

Առյուծները կենդանակերպի ամենադոմինանտ նշաններից մեկն են։ Առյուծները բնականորեն ուղղված են իշխանություն և հարգանք ձեռք բերելուն և սովորաբար ալֆա տղամարդիկ ու կանայք են իրենց ընկերական շրջապատում։
Առյուծները սուր միտք ունեն ու սովորաբար բավականին խարիզմատիկ են ու սրամիտ իրենց կարծիքը բարձրաձայնելիս։
Լավագույն ընկերը. Այծեղջուր  
Մինչ Առյուծները չափազանց եսակենտրոն են և մշտապես ձգտում են շոուի աստղը լինել, Այծեղջյուրներն անձնվեր ընկերներ են, ովքեր կօգնեն հավասարակշռության մեջ պահել Առյուծի գոռոզ բնավորությունը։

z6

Կույս (օգոստոս 23- սեպտեմբեր 22)

Կույսերն առանձնանում են իրենց շարմով, խարիզմայով ու հրաշալի զրուցակից լինելու իրենց կարողությամբ։ Կույսերն իրենց բնույթով արդարամիտ են հատկապես մյուսներից ավելի թույլ մարդկանց նկատմամբ։
Լավագույն ընկերները. Խոյեր
Քանի որ Կույսերն արտասովոր զրույցների սիրահար են, նրանք անկասկած կվայելեն Խոյերի ընկերակցությունը, ովքեր կենդանակերպի ամենակրեատիվ նշաններից մեկն են համարվում։

z7

Կշեռք (սեպտեմբեր 23 – հոկտեմբեր 22)

Կշեռքները հավասարակշռության նշան են։ Նրանք հայտնի են գեղեցիկը գնահատելու իրենց ունակությամբ ու բարդ ճաշակով։
Լավագույն ընկերը. Առյուծ
Կշեռքի՝ գեղեցիկը գնահատելու բնույթը ստիպում է վայելել Առյուծների ընկերակցությունը. նշան, որն առանձնանում է իշխանության ու հավատարմության հակումով։

z8

Կարիճ (հոկտեմբեր 23- նոյեմբերի 21)

Կարիճները կենդանակերպի ամենախորհրդավոր նշաններից մեկն են։ Չնայած նրանք իրենց ոճով բավականին համարձակ ու ինքնավստահ են, սակայն սովորաբար չեն սիրում դա ցույց տալ աշխարհին։ Փոխարենը նրանք բավականին գաղտնի ապրելակերպ են վարում։ Սակայն Կարիճներին չթերագնահատեք, քանի որ նրանք սովորաբար միշտ պատրաստ են խոցել իրենց թունավոր խայթոցով։
Լավագույն ընկերը. Ջրհոս
Ինքնավստահ ու համարձակ լինելով հանդերձ՝ Կարիճները չեն սիրում իրենց շրջապատել այդպիսի մարդկանցով։ Այդ իսկ պատճառով նրանք ավելի լավ լեզու են գտնում Ջրհոսների հետ, ովքեր հայտնի են իրենց ինքնամփոփ ու համեստ պահվածքով։

z9

Աղեղնավոր (նոյեմբեր 22- դեկտեմբեր 21)

Աղեղնավորները հայտնի են աշխուժությամբ ու կենտրոնացվածությամբ։ Սովորաբար նրանք բավականին նպատակասլաց են ու կենտրոնացած կարիերայի աճի վրա ու քիչ ժամանակ ունեն դատարկ բաների ու թեթևամիտ մարդկանց վրա ծախսելու համար։
Նրանք սուր միտք ունեն և կարողանում են արագ վերականգնվել ձախողումից հետո, նույնիսկ երբ ամեն ինչ դեպի վատն է գնում։

Լավագույն ընկերը. Այծեղջյուր

Իրենց «ոչ մի հիմարություն» մտածելակերպի շնորհիվ նրանք ամենից լավ լեզու կգտնեն Այծեղջյուրների հետ, ովքեր մանրակրկտորեն սիրում են պլանավորել ու կարգ ու կանոն հաստատել։

z10

Այծեղջյուր (դեկտեմբեր 22 – հունվար 19)

Այծեղջյուրները հայտնի են իրենց բարձր մակարդակի մտածողությամբ ու ընդհանուր ինտելեկտով։ Նրանք համակարգված ու կազմակերպված պլանավորում են ամեն ինչ ու փորձում են «պահպանել կառույցը»։
Չնայած Այծեղջյուրները սովորաբար քննադատությունները հեշտ չեն տանում, նրանք կարեկցող են, անձնուրաց ընկերներ, ովքեր պատրաստ են իրենց խնդիրների հետ միասին տանել նաև մյուսների խնդիրները։
Լավագույն ընկեր. Աղեղնավոր
Իրենց համակարգված ապրելակերպի շնորհիվ Այծեղջուրները գնահատում են Աղեղնավորների եռանդուն ու արդյունավետ ապրելաոճը։ 

Այծեղջուրները խնդիր չունեն իրենց ընկերներին օգնելու հարցում, երբ վերջիններս պրոբլեմներ ունեն, այնպես որ՝ այս երկու նշաններն օգուտ կքաղեն միմյանց ընկերակցությունից։

z11

Ջրհոս (հունվար 20 – փետրվար 18)

Ջրհոսները բավականին ինքնամփոփ են։ Նրանք շատ ուշադրության կարիք չունեն իրենց բավարարված զգալու համար։
Ինչևէ, երբեմն Ջրհոսի այս բնավորությունը կարող է նրա թերություններից լինել ու ծուլության պատճառ դառնալ, եթե նա երկար ժամանակ ոգեշնչված չմնա։
Լավագույն ընկերը. Ցուլ
Քանի որ Ջրհոսներն այսքան անհոգ են, նրանք կվայելեն Ցուլերի ընկերակցությունը, ովքեր, չնայած իրենց կամակորությանը, բարեսիրտ ընկերներ են։

z12

Ձուկ (փետրվարի 19 – մարտ 20)

Ձկները նույնպես կենդանակերպի ամենաառեղծվածային նշաններից մեկն են։ Չնայած նրանք կարող են պարզ ու խոնարհ թվալ, սակայն նրանք հսկայական իմաստություն են կրում իրենց մեջ։
Նրանք շփվող են, անձնվեր ընկերներ, ում վրա միշտ կարելի է հույս դնել։ Նրանց միակ թերությունն այն է, որ նրանց բարեգործական բնույթը կարող է մյուսներին ստիպել չարաշահել ու օգտվել դրանից։
Լավագույն ընկերը. Կարիճ
Մինչ Ձկները հանդարտ ու անհոգ են, դա կարող է խնդիր դառնալ, երբ այս գծերը վերածվում են ինքնագոհության։
Իրենց Կարիճներով շրջապատելով՝ նրանք կերաշխավորեն, որ իրենց ոտքերը գետնին կպահեն, քանի որ Կարիճները, ովքեր չնայած երբեմն նույնպես հետ են քաշվում, ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս իրենց խեցուց։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը Mining Armenia Forum 2026-ինԱրտառոց դեպք՝ Երևանում․ 33-ամյա տղամարդուց 3 տարում ծանր հանցանքի մեջ մեղադրելով ու տարբեր պատրվակներով, շորթել են շուրջ 30 մլն դրամՎալերիկ Մովսիսյանը փոքր արծաթե մեդալ է նվաճելՈւժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համարՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է Mining Armenia Forum 2026_ինՋուր չի լինելու մինչեւ 22:00-ն Արցախը միշտ եղել է հայկական և դիմագրավել է թշնամուն. Ավետիք ՉալաբյանՀայաստանում ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանությունը պետական մշակութային քաղաքականության կարևոր ուղղություններից է․ Ժաննա Անդրեասյան Քաղաքական հետապնդումների բոլոր փաստերը պետք է ուղարկել ԵՄ ներկայացուցիչներին. Աննա ԿոստանյանՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Բոլորիդ սպասում ենք Գյումրու Վարդանանց հրապարակում. «Ուժեղ Հայաստան»Պուտինի հետ հանդիպումը կարող է տեղի ունենալ ԱՄՆ-ում՝ G20 գագաթնաժողովի ժամանակ․ Զելենսկի ՀՀ տնտեսության լոկոմոտիվը ապագայում դառնալու է հենց հանքարդյունաբերությունը. «ԶՊՄԿ»–ի գլխավոր տնօրեն Անկլավների փոխանակման վերաբերյալ նոր խոսույթ է շրջանառվում. ինչ է հայտնի«Ուժեղ Հայաստանը» Եվրոպան կմոտեցնի Հայաստանին` դարձնելով դեղորայքը ավելի մատչելի ու որակյալ. Նարեկ ԿարապետյանԵրեք անչափահասներ հրկիզել են «Ռիբոկ» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Վերացվել է Աշտարակ քաղաքում գործող լիմոնադի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը Կայուն զարգացման ցուցանիշների հավաստիությունն ու թափանցիկությունը՝ Mining Armenia Forum 2026-ի օրակարգումՍարուխանում հանդիպել են բնակիչներին․ քննարկվել են համայնքի խնդիրներն ու դրանց լուծման ուղիները. Աննա ԿոստանյանՀունաստանը մերժել է Ուկրաինայի՝ Patriot-ի մինչև 200 հատ PAC-2 հրթիռ տրամադրելու խնդրանքը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորում 2026. ուղիղ միացումԻշխանական պրոպագանդան փորձում է արդարացնել ադրբեջանցիների գործողությունները. Արմեն Մանվելյան6-ամյա աղջիկը գողացել է էլեկտրական սայլակ և բախվել ծառինՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից Mining Armenia Forum 2026․ քննարկվել է ESG չափանիշների դերը ներդրումային վստահության ամրապնդման գործումՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթը Մթերքի իրացման համար հարկավոր է ներդնել մի շարք գործառույթներ. Հրայր ԿամենդատյանՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակները Կիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականը Եթե պատասխանատու հանքարդյունաբերող ես, ապա պետք չէ սահմանափակվել միայն օրենսդրությամբ. ԶՊՄԿ փոխտնօրեն Ժաննա Անդրեասյանը և Խալեդ Էլ-Էնանիին վերահաստատել են Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը Իշխանությունները ոտնահարում են մեր ազգային արժեհամակարգը. Արեգ ՍավգուլյանՌԴ ԶՈւ-ն զանգվածային hարված է հասցրել Ուկրաինայի մետալուրգիական և էներգետիկ օբյեկտներին. ՌԴ ՊՆ Հայաստանում հանքարդյունաբերական նոր ընկերությունների թիվը կամաց-կամաց կավելանա․ Էնդրյու Թեյք Հրշեջները այրվող բնակարանից փրկել են երեք մեծահասակի և չորս երեխայիԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայր Շատ ներդրողների ու բանկերի համար առաջնայինը G տառն է. չեղավ, ոչ մի բան չեն անի. Արմեն Ստեփանյան (տեսանյութ) Ջուր չի լինելու մինչեւ 19:00-ն. հասցեներ Խորհրդային ժամանակների «ամենաժողովրդական արտադրանքներից» մեկը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (17 հոկտեմբերի). Գործարկվել է աշխարհի առաջին ավտոմատ համակարգով բջջային կապը. «Փաստ»Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Կհասնե՞ն Շիկահողի արջերը COP17-ինԻնչպե՞ս անել, որ գործակցությունն առավել արդյունավետ լինի. հանքարդյունաբերական խնդիրների քննարկում ԱԺ, տեղական և միջազգային մասնագետների հետԹրամփը պատմել է, թե ինչպես է Google-ը մերժել օվկիանոսն իր անունով կոչելու առաջարկը Հայաստանում 1 միլիոն 300 հազար մարդ կանգնած է ցավալի ընտրության առաջ՝ դեղորայք գնել, թե՞ հաց. «Ուժեղ Հայաստան»Այսօր հարթակ դուրս կգա Հայաստանի 4 ծանրորդ․ երիտասարդների և Մ23 ԵԱ-ի օրվա ժամանակացույցը Ճշմարտությունը Ամուլսարի մասին այլևս հնարավոր չէ կոծկել կամ լռության մատնել. Հրայր ԿամենդատյանՈւկրաինական պшտերազմը պետք է ավարտվի․ Թրամփ Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ»Հայաստանն ու Ղրղզստանը նոր էջ կբացեն երկկողմ հարաբերություններում․ պաշտոնական այցի շրջանակում կայացել է Նիկոլ Փաշինյանի և Սադիր ժապարովի հանդիպումը