Ереван, 13.Июль.2026,
00
:
00
ВАЖНО


Ընկերներիդ ընտրիր ըստ կենդանակերպի նշանի. եթե խոյ ես, ապա քեզ համար լավագույն ընկերը...

ЛАЙФ
Blognews.am-ը գրում է.
 
Կենդանակերպի նշանը շատ բան կարող է պատմել քո մասին ու մեծ դեր խաղալ քո առօրյա կյանքում։ Քո նշանը կարող է պատմել նաև այն մասին, թե ինչպիսին ես ընկերական կամ սիրային հարաբերություններում։ 

Դե ինչ, եկեք տեսնենք, թե ըստ կենդանակերպի նշանի՝ ով է լավագույն ընկերը քեզ համար։
 
z1

Խոյ (մարտ 21- ապրիլ 19)

Եթե Խոյ ես, ապա սահմաններից դուրս մտածողությունը քեզ համար խորթ չէ։ Խոյերն իրենց բնույթով տարամետ մտածողներ են, կրեատիվ, զգացմունքային ու բռնկուն։
Խոյերը հայտնի են նաև իրենց ամբիցիաներով։ Ինչևէ, երբեմն այս ամբիցիաներն անհամբերության են վերածվում, ինչը նշանակում է, որ նրանք կարող են առանց կշռադատելու չափազանց արագ արձագանքել որոշ հարցերի։

Լավագույն ընկերը. Կշեռք

Խոյերը եռանդով են լցված, այդ իսկ պատճառով չափազանց կարևոր է նրանց համար այնպիսի ընկեր գտնել, ով կկարողանա կառավարել նրանց։
Երբ դու կսկսես բռնկվել կամ ինչ-որ բանի շուրջ անհարկի չափից շատ բուռն արձագանք ցուցաբերել, քո Կշեռք ընկերը քեզ կսթափեցնի։

z2

Ցուլ (ապրիլ 20 –մայիս 20)

Ցուլերը հայտնի են իրենց կամակոր բնավորությամբ։ Եվ չնայած նրանց հաստատակամությունը կարող է խնդիրներ ստեղծել որոշ մարդկանց հետ հարաբերություններում, այն օգնում է նրանց լինել ամենադիմացկուն ու համառ աշխատողները։ Նպատակասլաց Ցուլերն առանձնանում են իրենց կամքի ուժով։
Լավագույն ընկերը. Ձուկ
Ամենախաղաղ ու ոչ կոնֆլիկտային նշաններից մեկը՝ Ձկները, հայտնի են որպես հավատարիմ ու անշահախնդիր ընկերներ։ Իրենց հանդարտ բնույթով Ձկները գլուխ գլխի չեն վիճի Ցլերի հետ իրենց ուժեղ և երբեմն էլ օրինաչափությունից դուրս կարծիքների շուրջ։
z3

Երկվորյակ (մայիս 21-  հունիս 20)

Երկվորյակները կրեատիվ, կարեկից մարդիկ են, ովքեր չեն երկմտում արձագանքելիս։ Չնայած նրանք փոփոխական են, սակայն բավականին ճկուն են և չեն կորցնում իրենց առաջացած խնդիրների պատճառով։
Լավագույն ընկերը. Ջրհոս
Այս երկու նշաններն էլ շփվող են և պարզ բաները կվայելեն միասին։ Երբ Երկվորյակները հայտնվեն իրենց հերթական «տրամադրության» մեջ, Ջրհոսները խնդիր չեն ունենավերականգնվելու համար նրանց ժամանակ ու հնարավորություն տալ։

z4

Խեցգետին (հունիս 21- հուլիսի 22)

Խեցգետինները տան մարդիկ են։ Նրանք չեն սիրում ուշադրության կետտրոնում լինել և, որպես կանոն, բավարարվում են կյանքում փոքրիկ բաներով, ինչպես ընտանիքն ու մի քանի լավ ընկերներն են։
Միայնության մեջ անցկացրած ժամանակը չափազանց կարևոր է Խեցգետինների համար, և երբ նրանք ստիպված են երկար ժամանակ առանց դրա մնալ, նրանք կարող են մռայլվել, սակայն ոչ մի անձնական բան չկա։ Սա պարզապես նրանց հանդարտ բնույթն է։
Լավագույն ընկերը. Աղեղնավոր
Քանի որ Խեցգետինները բնույթով ավելի ինտրովերտ են, նրանք գրեթե միշտ իրենց լավ կզգան Աղեղնավորի ընկերակցությամբ, քանզի վերջիններս նույնպես ավելի շատ սիրում են ինքնաճանաչողական մտածելակերպը։
Աղեղնավորները հայտնի են իրենց «փիլիսոփայական» բնույթով, ինչը կբորբոքի յուրաքանչյուր Խեցգետնի մտածողությունը։

z5

Առյուծ (հուլիս 23- օգոստոս 22)

Առյուծները կենդանակերպի ամենադոմինանտ նշաններից մեկն են։ Առյուծները բնականորեն ուղղված են իշխանություն և հարգանք ձեռք բերելուն և սովորաբար ալֆա տղամարդիկ ու կանայք են իրենց ընկերական շրջապատում։
Առյուծները սուր միտք ունեն ու սովորաբար բավականին խարիզմատիկ են ու սրամիտ իրենց կարծիքը բարձրաձայնելիս։
Լավագույն ընկերը. Այծեղջուր  
Մինչ Առյուծները չափազանց եսակենտրոն են և մշտապես ձգտում են շոուի աստղը լինել, Այծեղջյուրներն անձնվեր ընկերներ են, ովքեր կօգնեն հավասարակշռության մեջ պահել Առյուծի գոռոզ բնավորությունը։

z6

Կույս (օգոստոս 23- սեպտեմբեր 22)

Կույսերն առանձնանում են իրենց շարմով, խարիզմայով ու հրաշալի զրուցակից լինելու իրենց կարողությամբ։ Կույսերն իրենց բնույթով արդարամիտ են հատկապես մյուսներից ավելի թույլ մարդկանց նկատմամբ։
Լավագույն ընկերները. Խոյեր
Քանի որ Կույսերն արտասովոր զրույցների սիրահար են, նրանք անկասկած կվայելեն Խոյերի ընկերակցությունը, ովքեր կենդանակերպի ամենակրեատիվ նշաններից մեկն են համարվում։

z7

Կշեռք (սեպտեմբեր 23 – հոկտեմբեր 22)

Կշեռքները հավասարակշռության նշան են։ Նրանք հայտնի են գեղեցիկը գնահատելու իրենց ունակությամբ ու բարդ ճաշակով։
Լավագույն ընկերը. Առյուծ
Կշեռքի՝ գեղեցիկը գնահատելու բնույթը ստիպում է վայելել Առյուծների ընկերակցությունը. նշան, որն առանձնանում է իշխանության ու հավատարմության հակումով։

z8

Կարիճ (հոկտեմբեր 23- նոյեմբերի 21)

Կարիճները կենդանակերպի ամենախորհրդավոր նշաններից մեկն են։ Չնայած նրանք իրենց ոճով բավականին համարձակ ու ինքնավստահ են, սակայն սովորաբար չեն սիրում դա ցույց տալ աշխարհին։ Փոխարենը նրանք բավականին գաղտնի ապրելակերպ են վարում։ Սակայն Կարիճներին չթերագնահատեք, քանի որ նրանք սովորաբար միշտ պատրաստ են խոցել իրենց թունավոր խայթոցով։
Լավագույն ընկերը. Ջրհոս
Ինքնավստահ ու համարձակ լինելով հանդերձ՝ Կարիճները չեն սիրում իրենց շրջապատել այդպիսի մարդկանցով։ Այդ իսկ պատճառով նրանք ավելի լավ լեզու են գտնում Ջրհոսների հետ, ովքեր հայտնի են իրենց ինքնամփոփ ու համեստ պահվածքով։

z9

Աղեղնավոր (նոյեմբեր 22- դեկտեմբեր 21)

Աղեղնավորները հայտնի են աշխուժությամբ ու կենտրոնացվածությամբ։ Սովորաբար նրանք բավականին նպատակասլաց են ու կենտրոնացած կարիերայի աճի վրա ու քիչ ժամանակ ունեն դատարկ բաների ու թեթևամիտ մարդկանց վրա ծախսելու համար։
Նրանք սուր միտք ունեն և կարողանում են արագ վերականգնվել ձախողումից հետո, նույնիսկ երբ ամեն ինչ դեպի վատն է գնում։

Լավագույն ընկերը. Այծեղջյուր

Իրենց «ոչ մի հիմարություն» մտածելակերպի շնորհիվ նրանք ամենից լավ լեզու կգտնեն Այծեղջյուրների հետ, ովքեր մանրակրկտորեն սիրում են պլանավորել ու կարգ ու կանոն հաստատել։

z10

Այծեղջյուր (դեկտեմբեր 22 – հունվար 19)

Այծեղջյուրները հայտնի են իրենց բարձր մակարդակի մտածողությամբ ու ընդհանուր ինտելեկտով։ Նրանք համակարգված ու կազմակերպված պլանավորում են ամեն ինչ ու փորձում են «պահպանել կառույցը»։
Չնայած Այծեղջյուրները սովորաբար քննադատությունները հեշտ չեն տանում, նրանք կարեկցող են, անձնուրաց ընկերներ, ովքեր պատրաստ են իրենց խնդիրների հետ միասին տանել նաև մյուսների խնդիրները։
Լավագույն ընկեր. Աղեղնավոր
Իրենց համակարգված ապրելակերպի շնորհիվ Այծեղջուրները գնահատում են Աղեղնավորների եռանդուն ու արդյունավետ ապրելաոճը։ 

Այծեղջուրները խնդիր չունեն իրենց ընկերներին օգնելու հարցում, երբ վերջիններս պրոբլեմներ ունեն, այնպես որ՝ այս երկու նշաններն օգուտ կքաղեն միմյանց ընկերակցությունից։

z11

Ջրհոս (հունվար 20 – փետրվար 18)

Ջրհոսները բավականին ինքնամփոփ են։ Նրանք շատ ուշադրության կարիք չունեն իրենց բավարարված զգալու համար։
Ինչևէ, երբեմն Ջրհոսի այս բնավորությունը կարող է նրա թերություններից լինել ու ծուլության պատճառ դառնալ, եթե նա երկար ժամանակ ոգեշնչված չմնա։
Լավագույն ընկերը. Ցուլ
Քանի որ Ջրհոսներն այսքան անհոգ են, նրանք կվայելեն Ցուլերի ընկերակցությունը, ովքեր, չնայած իրենց կամակորությանը, բարեսիրտ ընկերներ են։

z12

Ձուկ (փետրվարի 19 – մարտ 20)

Ձկները նույնպես կենդանակերպի ամենաառեղծվածային նշաններից մեկն են։ Չնայած նրանք կարող են պարզ ու խոնարհ թվալ, սակայն նրանք հսկայական իմաստություն են կրում իրենց մեջ։
Նրանք շփվող են, անձնվեր ընկերներ, ում վրա միշտ կարելի է հույս դնել։ Նրանց միակ թերությունն այն է, որ նրանց բարեգործական բնույթը կարող է մյուսներին ստիպել չարաշահել ու օգտվել դրանից։
Լավագույն ընկերը. Կարիճ
Մինչ Ձկները հանդարտ ու անհոգ են, դա կարող է խնդիր դառնալ, երբ այս գծերը վերածվում են ինքնագոհության։
Իրենց Կարիճներով շրջապատելով՝ նրանք կերաշխավորեն, որ իրենց ոտքերը գետնին կպահեն, քանի որ Կարիճները, ովքեր չնայած երբեմն նույնպես հետ են քաշվում, ժամանակ առ ժամանակ դուրս են գալիս իրենց խեցուց։
День благодарности клиентам в Ванадзоре: IDBankПашинян замотивирован уничтожить Армению․ Аршак Карапетян«Мой лес Армения» — бенефициар инициативы «Сила одного драма» в июлеСтаньте акционером Юнибанка и воспользуйтесь выгодным инвестиционным предложением IDBank предупреждает о мошеннических звонках от имени пенсионных фондовНебольшой французский уголок в Раздане при сотрудничестве с Конверс МСБ Предателя Пашиняна нужно скинуть с трона. Аршак Карапетян В отношении Арегназ Манукян возбуждено публичное уголовное преследование, она задержанаЗачем Пашинян полетел в Россию?․ Аршак КарапетянГлава МИД Иордании: Подписание мирного соглашения между Арменией и Азербайджаном близкоРост цен на продукты в Армении ускорился до 8,6%: ЕАБРIdram - главный партнер ежегодной конференции «На пути к осознанному воспитанию детей 2026» Трамп: США больше не намерены вести торговлю с ИспаниейАртем Оганов получил международную госпремию Китая в области науки и техники — лично от Си ЦзиньпиняПри поддержке Юнибанка состоялся выпускной вечер Политехнического университета «Арарат‑Армения» начала квалификацию Лиги чемпионов с победы над «Ригой»Пакистанский самолет пропал с радаров над Аравийским моремВопрос об аресте Чалабяна дошел до Европейского парламента: «Паст»Почему стало модно «отчитывать» оппозицию, и чего на самом деле ожидает общество? «Паст»Ложная дилемма мандатов: почему тема парламентского бойкота оппозиции - пустая повестка дня? «Паст»Правовой терроризм как начало падения власти: пример Гагика Царукяна и горькие уроки истории: «Паст»Размик Марукян стал обладателем бронзовой медали XV Международного конкурса артистов балета«Росатом» готов построить новые АЭС, чтобы избежать энергодефицита в Армении: Алексей ЛихачёвАрмения заинтересована в полноценном участии в ЕАЭС: ПашинянОт финансовых приключений к большим победам: завершился 4-й финансовый онлайн-турнир Junius На автодороге Ереван-Севан произошел камнепад«Сила одного драма» и Симфонический оркестр подвели итоги лесного проекта, реализованного в Ширакской области Оппозиция Грузии отказалась от мандатов и получила обратный эффект: Нарек КарапетянРоссийская теннисистка Алина Чараева будет представлять Армению Politico: страны НАТО усиливают обороноспособность на случай войны с РоссиейКаждый пятый ребёнок меняет воспоминания: что происходит с памятью о детской травмеПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня Конституции АрменииСообщение Информационного центра движения «Всеармянский фронт»Лучше поздно, чем никогда: срок приема продлен: «Паст»Экологическая «революция» в Сюнике: как удалось избавить деревни от заботы о дровах? «Паст»«Азербайджанские товары очень быстро занимают наше место на российском рынке»: «Паст»Нет мандата, «выданного народом»: «Паст»Молдавские уроки: почему правительство Армении не уходит? «Паст»Иран исключил европейские страны из участия в церемонии прощания с ХаменеиЧасы Надаля, Bugatti Chiron и турмалин в 200 карат: Sotheby’s открыл охоту за сокровищами в Абу-ДабиРубинян: В случае избрания председателем парламента Армении я больше не буду спецпосланником на переговорах с ТурциейРоналду - самый возрастной автор гола в плей-офф ЧМMehr сообщило о прибытии останков Али Хаменеи в ТегеранАзербайджан готовится к участию в миротворческих миссиях ООН и НАТОТрехдневный курс по финансовой грамотности в AI Camp фонда FAST: Idram&IDBankКофе, перерыв и до 10% idcoin-ов. Idram&IDBank Газ подорожает, а сельхозпродукция станет дороже золота. «Паст»Летняя жара, Ереван без воды и «священная» ценность рукопожатия с Макроном. Катастрофические провалы «Веолия Джур» и двойные стандарты власти. «Паст»Ucom представляет новый региональный пакет uMix 5000: 3 услуги всего за 5000 драмов в месяц В ответ на правовую борьбу — политическая расправа и арест. «Паст»