Լավրովն ու Չավուշօղլուն այսօր Անթալիայում կքննարկեն ԼՂ-ում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը չորեքշաբթի Անթալիայում բանակցություններ կվարի թուրք պաշտոնակցի` Մևլութ Չավուշօղլուի հետ, որոնց ընթացքում կքննարկի Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հետագա քայլերը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Իրավիճակը Հարավային Կովկասում ևս մեկ կարևոր թեմա կդառնա ՌԴ-ի և Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցություններում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Մեկնաբանելով Շուշիում Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված հռչակագիրը` ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսկվան ճիշտ չի համարում խառնել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանն ուղղված հարցերը տարածաշրջանի պետությունների արտաքին կապերի հետ:
1
Ո՞րն է եղել Ռոբերտ Աբաջյանի մոր մահվան պատճառը
2
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
3
Հարսին գտել են uպանված․ կասկածում են նրա սկեսուրին․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
4
Փոփոխություններ նույնականացման քարտի վերաբերյալ․ նախագիծ
5
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն



