Իրանի ռազմածովային ուժերը կհամալրեն տեղական արտադրության նորագույն ռազմանավը, ականակիրն ու ավիակիրը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանական ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին հայտարարել է, որ իր ուժերն առաջիկա մի քանի ամսում տեղական արտադրության նոր սարքավորում կըստանան, այդ թվում՝ ռազմանավ, ականակիր և ավիակիր, ինչպես նաև հետախուզական նավ:
Ինչպես փոխանցում է «Թասնիմ» գործակալությունը, հրամանակատարի խոսքով՝ Իրանի պաշտպանության նախարարությունը պատրաստվում է նավատորմը զինել հրթիռներով համալրված նոր ավիակիր նավով: Դա տեղի կունենա այս տարվա նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին:
Իսկ մյուս նավերը՝ ականակիրն ու ռազմանավը, ռազմածովային ուժերի կազմը կհամալրեն ավելի շուտ՝ աշնան ամիսներին:
Ընդգծելով Իրանի մեծացող ներկայությունն Ատլանտյան օվկիանոսում և աֆրիկյան ափերին՝ Խանզադին նշել է, որ Իրանի ներկայությունն այդ տարածքներում հատուկ ուղերձ ունի:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



