Շուշիի մոտակայքում հրաձգություն է եղել. Արցախի ՄԻՊ
ԲԼՈԳՇուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:
«Շուշիի մոտակայքում քիչ առաջ արձանագրված հրաձգության դեպքի առթիվ կապվել եմ լիազոր մարմինների հետ՝ ճշտելու համար եղելությունը:
Ինձ տեղեկացրեցին, որ արձանագրվել են հրաձգային միջոցներից դեպի օդ կրակոցներ, սակայն թիրախային կրակոցներ չեն եղել: Մեր զինված ուժերը ձեռնարկել են համապատասխան նախազգուշական քայլեր, ինչի արդյունքում ադրբեջանական կողմից կրակոցները դադարել են:
Այս պահին մեր ուսումնասիրության արդյունքներով որևէ հետևանք չի արձանագրվել»,- գրել է նա:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



