Երեկ Պերմյակովը նույն անկենդան, ոչ ադեկվատ անասունն էր
ԲԼՈԳՄարտուն Գրիգորյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Երեկ 102-րդ ռազմաբազայում դատարանի դահլիճում գտնվելով՝ ունեցա էն զգացողությունը, ինչ որ հունվարի 15-ին եմ ունեցել, երբ ցուցարարների պահանջով գնացել էի հավաստիանալու, որ ոճրագործը տեղում է: Նույն անկենդան, ոչ ադեկվատ անասունն էր: Իսկ ինչ մնում է դատավարությանը, ապա ես համամիտ եմ գյումրեցիների հետ, որ դատական նիստը պետք է ընթանար ավելի հարմարավետ դահլիճում և ոչ ռազմաբազայում: Կազմակերպչական մի քանի ակնհայտ սխալների մասին եմ ուզում փաստել. նախ անհարմար պայմանները թե Ավետիսյանների իրավահաջորդների, թե փաստաբանների և թե զանգվածային լրատվամիջոցների աշխատանքի առումով: Դատական նիստը մեծ հնչողություն ունի և երկար ժամանակ պահանջող գործ է, ուստի այս հանգամանքները պետք է հաշվի առնել և շտկել: Մեկ այլ փաստ՝ ճի՞շտ էր ամբաստանյալին դատարանի դահլիճ բերել հիմնական մուտքից, անմիջապես ներկա գտնվողների միջով: Մինչդեռ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բոլոր պայմաններն ուներ այս դատավարությունը պատշաճ պայմաններում իրականացնելու համար: