Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների երկխոսությունը տևել է մեկ ժամից ավելի. Ուորլիք
ԲԼՈԳԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ժամացույցի լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում՝ գրելով, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի:
«Այո՛, Հայաստան-Ադրբեջան գագաթաժողովում նախագահների երկխոսությունը շարունակվում է մեկ ժամից ավելի»,- գրել է ամերիկացի համանախագահը:
Ավելի վաղ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը լուսանկար է հրապարակել Twitter-ի իր էջում, որտեղ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հետ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցությունների ավարտին:
1
Կյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը
2
Տղամարդը փորձել է ածելիով կտրել կնոջ սեռական օրգանները
3
Հուլիսի 1-ից ջրամատակարարման գրաֆիկները փոփոխվում են․ մանրամասներ
4
Վերջին անգամ նման երևույթ Հայաստանում գրանցվել է 2009թ-ին. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
5
14-ամյա աղջիկը սեփական կյանքի գնով փրկել է իր կրտսեր եղբորը



