Կալիֆորնիայում հայ հարևանները վիճել են երաժշտության պատճառով․ մեկ մարդ սպանվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Կալիֆորնիա նահանգում, Լոս Անջելեսի արվարձան Վելլի Գլեն քաղաքում բարձր երաժշտության հարցով վիճաբանությունը երկու հարեւանների միջեւ ավարտվել է սպանությամբ, երբ նրանցից մեկը մյուսին ստիպել է իջնել աստիճաններով, ապա կրակել թիկունքից։
Dailynews.com-ի փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը, Լոս Անջելեսի ոստիկանները գիշերը ահազանգով ժամանել են դեպքի վայր, և տուժածին հայտնաբերել են հրազենային բազմաթիվ վնասվածքներով։ Տուժածը՝ 35-ամյա Էդուարդ Ավետիսյանը մահացել է տեղում։
Կասկածյալը հենց իր տան մոտ հանձնվել է ոստիկաններին։ Նա 66-ամյա Օնիկ Տեր-Հովհաննիսյանն է։ Ըստ ոստիկանության, Տեր-Հովհաննիսյանը վիճել է հարևանի հետ, նրան վտարել աստիճաններից ցած եւ կրակ բացել։ Տեր-Հովհաննիսյանին ձերբակալել են, նրա համար 2 մլն դոլար գրավ է նշանակվել։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
4
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



