Ղրղզստանի նախկին նախագահ Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂրղզստանի նախկին նախագահ Ասկար Ակաեւին տեղափոխել են Բիշքեկ: Նրա նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարվել «Կումտոր» ոսկու հանքի գործունեության մասին գործով: Այս մասին հայտնում է ղրղզական AKIpress գործակալությունը:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում նախկին նախագահը տեղափոխվել է Բիշքեկ, որտեղ քրեական պատասխանատվության կենթարկվի:
Ղրղզստանի իշխանությունը միջազգային հետախուզում էր հայտարարել նախկին նախագահներ Ասկար Ակաեւի եւ Կուրմանբեկ Բակիեւի նկատմամբ ենթադրյալ կոռուպցիայի մասին գործով՝ կապված վերոնշյալ հանքի գործունեության հետ:
Ակաեւը Ղրղզստանի նախագահն էր 1991-2005 թթ. եւ հեռացվել էր հեղաշրջման արդյունքում: Դրանից հետո նա մեկնել էր Մոսկվա, որտեղ բնակվում էր մինչ վերջերս:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են



