Երևան, 18.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հետևողականորեն շարունակում են «ծնկի բերել» կրթական և գիտական համակարգը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է

Հզոր և զարգացած պետություն ունենալու գրավականներից մեկը կրթության և գիտության զարգացումն է։ Այսինքն՝ երկրի վաղվա ապագան մեծապես կապված է նրա հետ, թե ինչպիսի կրթական համակարգ ունենք այսօր։ Եվ պատահական չէ, որ Հայաստանում մշտապես խոսվել է գիտելիքահեն տնտեսություն ունենալու մասին, սակայն այդ հայտարարություններն այդպես էլ գործնական հետևանքներ չեն ունեցել ու մնացել են ընդամենը խոսակցությունների մակարդակում։ Հետաքրքրական է, որ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին իշխանափոխության հայտ ներկայացնելուց ի վեր խոսում է կրթական համակարգի կատարելագործման ու բարեփոխումների անհրաժեշտության մասին։

Հատկապես մեծ ուշադրության է արժանի նրա ելույթն այն մասին, որ բոլոր բուհերը պետք է ապաքաղաքականացվեն, որևէ կուսակցական չպետք է իրավունք ունենա որևէ բուհի ռեկտորի պաշտոնին հավակնելու, իսկ բոլոր բուհերը պետք է անցնեն 100 տոկոս ինքնակառավարման։ Դե, բայց Նիկոլը Նիկոլ չէր լինի, եթե, ինչպես անխտիր բոլոր հարցերում, այս դեպքում էլ չաներ իր իսկ հայտարարությունների կամ խոստումների ճիշտ հակառակը։ Եվ միայն նրա համար, որ ռեկտորի իրենց թեկնածուին նշանակեն ԵՊՀ-ում, արդեն ավելի քան երկու տարի է՝ մայր բուհը մնացել է առանց ռեկտորի։ Այսպիսի իրավիճակը իրարանցման ու թերի կառավարման պատճառ է դարձել, որի արդյունքում համալսարանի հետագա ճակատագրի հետ կապված անորոշ կացություն է ստեղծվել, և բուհական կրթությունը մեծապես տուժել է։

Բայց իշխանությունների համար կրթության որակը ոչ այնքան կարևոր է, ինչքան կրթական ոլորտն իրենցից ամբողջական կախվածության մեջ գցելը։ Դրա համար էլ իշխանությունները շարունակաբար մտածում են այն մասին, թե ինչպես կարող են ԵՊՀ (և ընդհանրապես՝ բուհերի) հոգաբարձուների խորհրդի անդամների թվում մեծացնել կառավարության մասնաբաժինը, որպեսզի ռեկտոր ընտրելու և կառավարման մյուս հարցերը որոշի գործադիրը, թեպետ դա արդեն ՍԴ-ն հակասահմանադրական է ճանաչել: Վերջերս էլ ԿԳՄՍՆ-ն նախաձեռնել է կառավարության մի շարք որոշումներում փոփոխությունների նախագիծ, որով առաջարկվում է փոխել բուհերի ռեկտորներին ներկայացվող պահանջները և այժմ գործող կարգավորումները, որոնց համաձայն՝ տարբեր բուհերում ռեկտորի պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ է դոկտորի կամ պրոֆեսորի գիտական կոչումը փոխարինել ընդամենը գիտական աստիճանի առկայությամբ ու ակադեմիական կամ գիտական ոլորտում առնվազն 5 տարվա ստաժով: Բնականաբար, այս փոփոխությունն արվում է իշխանության թեկնածուներին ռեկտորների պաշտոններում նշանակելու համար: Եվ այս հանգամանքը նաև որոշակի պատկերացում է տալիս, թե ինչպիսի կադրերով են իշխանությունները համալրելու բուհերի ղեկավարությունը։

Ուստի, այս համատեքստում պատահական չէ, որ ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց կարկառուն ՔՊ-ական, զուգահեռ՝ կարկառուն «սորոսական» Հովհաննես Հովհաննիսյանը, որի մասին շատ վաղուց խոսակցություններ էին շրջանառվում, թե աչք ունի ԵՊՀ ռեկտորի աթոռի վրա։ Ի դեպ, նրա անունը, որպես ռեկտորի ամենահավանական թեկնածուի, ժամանակին առաջիններից մեկը նշել էր հենց «Փաստը», սակայն այն ժամանակ իշխանավորները ինտենսիվ հերքում էին: Բայց, ինչպես ցույց է տալիս այս երեք տարին, այն, ինչ ակտիվորեն հերքում են «քայլողները», հարյուր տոկոսանոց ճշմարտություն է: Բայց այստեղ ոչ պակաս կարևոր հանգամանք է, թե այս գործիչն ինչպիսի՞ ներդրում կարող է ունենալ բուհական կրթության զարգացման բնագավառում։ Չէ՞ որ հենց վերջինս հատուկ ներդրում ունի իշխանությունների՝ հայագիտության դերը նվազեցնելու և հակազգային կրթական համակարգ ստեղծելու ջանքերում։

Ու անգամ զավեշտի ժանրից կարող է թվալ, երբ Հովհաննիսյանը հայտարարում է, թե ինքն ապաքաղաքական է, և ԵՊՀ-ն պետք է զերծ մնա քաղաքական որևէ երանգից։ Թերևս այսպիսի նշանակումներով իշխանություններն առանց այն էլ համավարակի, պատերազմի ու հատկապես իրենց գործունեության (հենց գործունեության) արդյունքում տուժած կրթական համակարգը նոր դեպրեսիայի են ենթարկում ու առավել կախյալ վիճակի մեջ գցում։ Եվ ԵՊՀ-ի հարցերը լուծելուց հետո կանցնեն նաև մյուս բուհերին ու այլ կրթական կառույցներին։ Նույնպիսի իրավիճակ է նաև գիտության ոլորտում։ Իսկ գիտության նկատմամբ իշխանությունների դիրքորոշումը հայտնի է։ Պատահական չէ, որ Փաշինյանը գիտնականներին անվանում էր «սուրճ խմողներ» և «թամադաներ»։ Միևնույն ժամանակ, «քայլող» իշխանությունը գիտնականներից շատ մեծ արդյունքներ է պահանջում, սակայն չի ցանկանում ավելացնել գիտության նկատմամբ պետական հոգածությունն այն մակարդակի, ինչպիսին անհրաժեշտ է գիտական առաջընթաց ունենալու համար։

Կառավարությունը ժլատ է գիտության ու կրթության ֆինանսավորման հարցում, բայց երբ խոսքը վերաբերում է սեփական թիմին միլիոններով պարգևավճարներ բաժանելուն, իշխանությունները միանգամից առատաձեռն են դառնում։ Սա քիչ չէ, հիմա էլ իշխանությունները ցանկանում են, որ գիտությունը օտար լեզվով զարգանա։ Առաջին հայացքից կարող է նույնիսկ այս նախաձեռնությունը դրական թվալ, թե ի՞նչ վատ է, որ Հայաստանի գիտական արդյունքները կարող են այլ լեզուներով ներկայացվել, բայց այս ամենի նրբությունն այն է, որ այն կատարվելու է հայերենի հաշվին։ Փորձ է արվում անցնել այնպիսի գիտական համակարգի, որի դեպքում ատենախոսությունները և մյուս գիտական աշխատությունները կգրվեն օտար լեզուներով՝ մասնավորապես անգլերենով։ Իսկ սա հայոց լեզվի դերակատարությունը նվազեցնելու հերթական քայլն է, քանի որ գիտության մեջ ներգրավված մարդիկ կարող են մտածել, թե հայերենն իրենց պետք չէ ու կորցնեն սեփական լեզուն զարգացնելու նկատմամբ հետաքրքրությունը։ Իսկ այսպիսի միտումը շատ վտանգավոր է, քանի որ կարող է տարածվել նաև այլ ոլորտներում։

ԱՐՏԱԿ ԳԱԼՍՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի սկզբանե ձախողման դատապարտված նախաձեռնություն. ի՞նչ կապ ունեն չորս երկրներն իրար հետ. «Փաստ»Երկրում փոփոխություններ պահանջող ցանկացած անձ անմիջապես հայտնվում է իշխանության տեսադաշտում․ Աբրահամյան Շուտով այս օդը մեզ կկործանիԿվճարի՞, արդյոք, Հայաստանն իր ունեցած պարտքը. «Փաստ»ԻՀՊԿ-ն հայտարարել է Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտների վրա հարձակման մասին Թուրքիայում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել«Մա՛մ, միշտ կհիշես, որ Արամի մաման ես, քեզ ձիգ կպահես». Արամ Խաչատրյանն անմահացել է հոկտեմբերի 15-ին, տուն «վերադարձել»... երկու ամիս անց. «Փաստ»Լարսը բաց է Տարադրամի փոխարժեքները հուլիսի 18-ին Եղել են նաև երեխաների մահվան դեպքեր. ի՞նչ գործնական, կիրառական նշանակություն կարող է ունենալ ատենախոսությունը. «Փաստ»Մահացել է փոքրիկ Ռուզաննան«Այսօրվանից պետք է պատրաստվեն հնարավոր զարգացումներին». «Փաստ»Որոնք են ուտելուց հետո սուրճ խմելու վտանգները Wildberries-ի պահեստն է այրվել, Նոգինսկի նավթամբարում հրդեհ է բռնկվել (տեսանյութ)Սեփականության իրավունքի «ռեքվիեմը»՝ կանխատեսելի ծանր հետևանքներով. «Փաստ»Մոտ 3000 քմ վարչական տարածք կազատվի արխիվային փաստաթղթերից. էլեկտրոնային համակարգ մուտքագրելուց հետո դրանք կոչնչացվեն. «Փաստ»Ազգային ինքնության հետևողական ջնջումը շարունակվում է. «Փաստ»Մինչ Բաքուն փորձում է «մաքրել արյան հետքերը», Երևանը լռում է. «Փաստ»Կոտրելով «ընտրական սինդրոմը». երբ քաղաքացուն չեն մոռանում քվեարկությունից հետո. «Փաստ»Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքըՀուլիսի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելու հարյուրավոր հասցեներումՔամու ուժգնացում, կարկուտ․ ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայումԹրամփը ներկա կլինի ԱԱ եզրափակչինՈւժեղ կարկուտ է տեղացել Շիրակի մարզում․ նախրապանը սարերում է եղել և բավականին ծանր վնաuվածքներ է ստացել7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել Մեքսիկայի ափերի մոտՎարկային և քրեական համաներում՝ հանուն սոցիալական արդարության․ Հրայր ԿամենդատյանՀայտնի է՝ երբ կհրապարակվեն բուհերի ընդունելության արդյունքներըԿենտրոնական Ասիան բացառիկ ուժեղ շոգի ազդեցության տակ է. ջերմաստիճանը հասել է մինչև +49°CՈւժեղ կարկուտ է տեղում ԼանջիկումՁկան և ձկնամթերքի արտահանման նպատակով «TRACES» համակարգում գրանցումն անժամկետ է․ ՍԱՏՄՀրանտ-Լեոն Ռանոսը կարիերան կշարունակի իսպանական ակումբումԽոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW» բեռնատարըԱբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինիԱդրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի հետ ուղիղ չվերթները վերսկսելու ծրագրերի մասինՀայտնաբերվել է որպես անհետ կորած որոնվող 74-ամյա կնոջ մարմինըԿորսված հնարավորություններ. Ինչու՞ Գյուլագարակը դեռևս չի դարձել զբոսաշրջային կենտրոն. Ուժեղ ՀայաստանԿյանքից հեռացել է իռլանդացի դերասանուհի Բրենդա Ֆրիքերը, ով նկարահանվել էր «Տանը մենակ 2» ֆիլմում Եվրոպական կառույցների և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների լռության ներքո ՀՀ-ում քաղբանտարկյալների թիվն աճում է. Աբրահամյան Թուրքիան աշխարհում ամենաշատ թվով ԱԹՍ ունեցող 2-րդ երկիրն է Աբովյան-Արզնի-Նոր Գեղի ավտոճանապարհի մի հատվածը ժամանակավորապես փակ կլինի Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծել ցանկացողների դեմ. Աննա ԿոստանյանԿանխատեսում․ ինչպիսին կլինի կյանքը 2030 թվականինԵրևանում բախվել են ուսումնական «Toyota Corolla»-ն, «Nissan»-ը, «Լադա»-ն և «FAW»-ը. կան տուժածներ ԵՄ-ն պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի դեմ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Սպասվում են մեծ փոփոխություններ․ ինչ պետք է իմանան բոլոր ընտանիքներըԵրիտասարդ ծնողները չեն համաձայնի իրենց երեխաներին ուղարկել դպրոց հարևան բնակավայրերում. Ատոմ ՄխիթարյանԴե-ֆակտո խաղաղությունն այսօր Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի. Բայրամով Մեր երկրի պատմությունը շատ դաժան է եղել, բայց շնորհիվ մեր ամուր գենետիկ կոդի` մենք ունենալու ենք լավ սերունդներ. Լիլիթ ԱրզումանյանՌԴ-ն հետևողականորեն աջակցում է Ադրբեջանին և Հայաստանին հարաբերությունների կարգավորման գործում. Լավրով