Աֆղանստանում մեկ օրում «Թալիբան» շարժման մոտ 400 գրոհային է ոչնչացվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի բանակի զինծառայողներն մեկ օրվա ընթացքում «Թալիբան» շարժման 385 գրոհային են ոչնչացրել:
Ինչպես տեղեկացնում է Ria.ru-ն, այս մասին ասված է Աֆղանստանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրության մեջ։
«Աֆղանական բանակի ռազմական գործողությունների արդյունքում ոչնչացվել է «Թալիբան» շարժման 385 ահաբեկիչ, ևս 210-ը վիրավորվել են»,-ասված է Աֆղանստանի պաշտպանական գերատեսչության Twitter-ի միկրոբլոգում։
Աֆղանստանի զինված ուժերը գործողություններ են իրականացրել 14 նահանգներում։
Աֆղանստանում թալիբների ու կառավարական ուժերի հակամարտությունը շարունակվում է երկար տարիներ։ Վերջին ամսիներին թալիբները Աֆղանստանում զգալի տարածքներ վերահսկողության տակ են վերցրել և գյուղական ու սահմանամերձ շրջաններից հարձակումներ են սկսել խոշոր քաղաքների ուղղությամբ։
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Կյանքից հեռացած զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, շատ խելացի, համեստ տղա էր



