Թուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիան օդային հարված է հասցրել Իրաքի հյուսիսում գտնվող Սինջարի հիվանդանոցին, որի հետեւանքով զոհվել են տասնյակից ավելի աշխատակիցներ ու խաղաղ բնակիչներ, հայտնել է Fırat News Agency-ն:
Հաղորդվում է, որ երեքշաբթի թուրքական կործանիչները հարված են հասցրել եզդիական Շենգալ (Սինջար) քաղաքի մերձակայքում գտնվող Սիկենիե գյուղի հիվանդանոցի վրա:
Հարձակման հետեւանքով կան զոհեր, սակայն ավելի մանրամասն տեղեկություններ դեռեւս հայտնի չեն:
Թուրքական ինքնաթիռների թիրախ են դարձել նաեւ մարդիկ, ովքեր հիվանդանոց են գնացել` ներսում գտնվողներին տարհանելու համար:
Երկուշաբթի թուրքական ավիացիան Սինջարի կենտրոնում մեքենայի է հարվածել, որի հետեւանքով սպանվել է «Սինջարի դիմադրության ջոկատների» հրամանատարը, երեք մարդ վիրավորվել է:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



