ԱՄՆ-ում փոթորիկից հետո տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 5-ի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ Հյուսիսային Կարոլինա նահանգում տեղի ունեցած «Ֆրեդ» արևադարձային փոթորկի հետևանքով առաջացած ջրհեղեղից զոհվերի թիվը հասել է 5-ի:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այդ մասին հայտնել են տեղի իշխանությունները:
«Այժմ մեր ջանքերը կենտրոնացած են փոթորկի պատճառով անհետ կորած համարվող վերջին զոհի որոնման վրա: Հաստատվել է 5 մարդու մահ, նրանք նույնականացվել են, ընտանիքներն էլ արդեն տեղեկացված են»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ, իշխանությունները հայտնել էին 4 նույնականացված զոհի մասին:
Ինչպես հաղորդում է The New York Times ամսագիրը, արևադարձային այդ փոթորիկը ավերել է ավելի քան 225 շենք՝ Կրուզո համայնքում և շուրջ 300 մլն ԱՄՆ դոլարի վնաս հասցրել:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
Մայրը թույլատրել է տղամարդուն բռնաբարել իր 11-ամյա աղջկան
3
Շուկայում վաճառվող ապրանքի փաթեթավորումից օձ է դուրս եկել և կծել 3-ամյա աղջկա
4
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
5
Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը



