Քաբուլում Թուրքմենստանի դեսպանատան մոտ պայթուցիկ սարքով պակիստանցիներ են ձերբակալվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում Թուրքմենիայի դեսպանատան մոտակայքում ձերբակալվել են Պակիստանի քաղաքացիներ, ում մոտ պայթուցիկ սարք է հայտնաբերվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է Hindustan Times-ը:
«Հավաստի տեղեկություններով՝ Քաբուլի օդանավակայանում օգոստոսի 26-ի ահաբեկչությունից հետո թալիբները Թուրքմենստանի դեսպանության մոտակայքում ձերբակալել են ինքնաշեն պայթուցիկ սարքով Պակիստանի երկու քաղաքացու»,- հայտնել է լրատվամիջոցը:
Միջադեպի վերաբերյալ այլ մանրամասներ չեն հաղորդվում:
1
500 դրամանոցի ճակատագիրը․ որ թղթադրամներն են դուրս գալիս շրջանառությունից
2
Խուճապահար վիճակ․ բնակիչները զանգվածաբար դիմում են շտապօգնություն
3
Խոշոր ավտովթար․ կան վիրավորներ
4
Բացահայտվել է 1958-ին անհետացած հինգ հոգանոց ընտանիքի առեղծվածը
5
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է Անահիտ Սարգսյանը



