NASA-ի գիտնականները Մարսի վրա ապրելու համար տուն են նախագծել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄասնագետնները տան նախագիծ են մշակել, որը կարելի է օգտագործել Մարսի վրա ապրելու համար: NASA-ի գիտնականների ներկայացրած կառույցի չափը 6x3 մետր է, քաշը՝ 6 տոննա, այդ պատճառով դրա փոխադրման համար հատուկ տրանսպորտ է անհրաժեշտ: Ապագայում այն կօգտագործեն Կարմիր մոլորակի վրա գործունեություն ծավալող տիեզերագնացները:
Նախագծի հեղինակների խոսքով, տունը բազմաֆունկցիոնալ է եւ հագեցած է Մարսի վրա երկու տիեզերագնացի երկու շաբաթվա կյանքի համար անհրաժեշտ ամեն ինչով: Այն ստեղծել են Ավստրիայից, Ֆրանսիայից, Չեխիայից, Բելգիայից եւ Էստոնիայից մասնագետներ:
Informing-ի փոխանցմամբ, տան մոդելը մշակվել է SHEE նախագծի շրջանակում, որը նախատեսում է տիեզերք թռչող տիեզերագնացների ինքնավար բնակավայրի ստեղծում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Հարսանիքն ավարտվել է զանգվածային կռվով և կրակոցներով, որի հետևանքով վիրավորվել է հինգ մարդ
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



