ԱՄՆ-ը խնդրել է Ֆինլանդիային փախստականներ ընդունել Աֆղանստանից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄիացյալ Նահանգները դիմել է Ֆինլանդիայի իշխանություններին՝ խնդրանքով Աֆղանստանից ընդունել տարբեր խմբեր ներկայացնող փախստականների: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Պեկկա Հավիստոն:
«Ամերիկացիները դիմել են Ֆինլանդիային՝ կոչ անելով ընդունել տարբեր ոլորտների մասնագետների: Խմբերից մեկում նախկին կառավարության առանցքային դեմքեր են և իրավապաշտպաններ, որոնց կյանքին վտանգ է սպառնում: Մյուս խումբը կրթված կանայք են, որոնք կորցնում են աշխատանքը: Հաղորդվում է, որ երկրում կա շուրջ 250 կին դատավոր»,- հայտնել է ԱԳ նախարարը:
Ֆինլանդիայի ԱԳ նախարարությունն ավելի վաղ հայտնել էր, որ երկիր է ժամանել շուրջ 500 աֆղանցի, որոնք աշխատել են այդ երկրի, Եվրամիության, խաղաղապահ առաքելությունների համար:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



