Այս փանջշերյան կերակուրը ինքնաձիգի գնդակի հետ միասին այժմ փանջշերցիների դիմադրության խորհրդանիշն է. Վարդան Ոսկանյան
ԲԼՈԳԻրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.
«Թալիբների դեմ պայքարող Փանջշերի լեռներում արդեն 5 օրից ավելի ապաստանած բնակչությունը, այդ թվում՝ կանայք և երեխաները, գրեթե մատնված են սովի, սակայն կռվում և չեն հանձնվում։
Հումանիզմ, 21-րդ դար և այլն. դատարկ խոսքեր են, քանզի թվում է, թե նույնիսկ Աստծո կողմից մոռացված այս մարդիկ, որոնք, ի դեպ, հնագույն քաղաքակրթություններից մեկի ժառանգորդներն են, երբեք չեն արժանանալու որևէ մեծ և «վեհ» տերության կարեկցանքին ու օգնությանը։

Տեղական պարսկերենով «թալխան» («թալխ» - «դառը» արմատից) կոչվող չորացրած թթի ալյուրից պատրաստված այս համեստ, փանջշերյան քարից քիչ կակուղ կերակուրը ինքնաձիգի գնդակի հետ միասին այժմ փանջշերցիների դիմադրության խորհրդանիշն է։
Լուսանկարում «թալխանն» է։
#մարդասեր_աշխարհը»:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



