«Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողով․ Հ․ Մամիջանյան
ԲԼՈԳՀայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Պատերազմի օրերին ամբողջ աշխարհից և Հայաստանից մարդիկ իրենց խնայողություններից, իսկ շատերը նույնիսկ օրվա հացի փողից գումար էին փոխանցում «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Հետագայում այդ փողի մի մասը անհասկանալի կերպով փոխանցվեց պետական բյուջե, իսկ թե ինչի վրա ծախսվեցին այդ գումարները՝ անհայտ մնաց:
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնելու է 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո ողջ հայ ժողովրդի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամին հանգանակված գումարների հնարավոր վատնման, ծախսման արդյունավետության և հիմնադրամի գործունեությանը առնչվող այլ հարցերի վերաբերյալ խորհրդարանական քննիչ հանձնաժողով:
1
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
2
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
3
Երբ կբարձրանա ռուբլու կուրսը
4
Լավ նորություն թոշակառուների համար
5
Վարորդների ուշադրությանը․ մինչև դեկտեմբերի 1-ը պարտադիր վճարում կա․ ով որքան պետք է վճարի



