Որպեսզի «թեժ» տեսք ունենա․ Քիմ Քարդաշյանը մեծ տեմպերով նիհարում է
ԼԱՅՖԱմերիկյան շոուների աստղ Քիմ Քարդաշյանը դեկտեմբերի 5-ին լույս աշխարհ բերեց երկրորդ երեխային։ Քիմը հղիության ընթացքում շատ էր գիրացել եւ հիմա ամեն ինչ անում է՝ մինչեւ Ամանոր «թեժ» տեսք ունենալու համար։ Նա մեծ տեմպերով նիհարում է, որպեսզի վերադարձնի նախկին արտաքինը։
Քիմը հղիության ընթացքում 30 կիլոգրամով գիրացել էր ու այժմ մարզասրահներից տուն չի գալիս։ Նրա մարզիչն ասել է, որ Քիմը մի քանի օրում 8 կիլոգրամ նիհարել է, ակտիվ կերպով երեխային կրծքով կերակրում է, ինչը նույնպես այրում է ճարպերը։ Լուրեր են պտտվում նաեւ, որ Քիմը պատրաստվում է պլաստիկ վիրահատության դիմել, թեեւ նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի համար սա խիստ ցավոտ թեմա է։ Քանյեի մայրը մահացել է կրծքի մեծացման անհաջող վիրահատության արդյունքում։



