Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ - ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում. Շարմազանով
ԲԼՈԳԷդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
Ադրբեջանի ղեկավարը ՄԱԿ - ում աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրեց Հայաստանին,իսկ «մերոնք» հնազանդ խաղաղասիրություն են քարոզում։
Ի՞նչ խաղաղասիրություն,դեմարկացիա ու դելիմիտացիա մի պետության հետ,որի ղեկավարը 44-օրյա պատերազմի սկսման ,«պատերազմական» եւ «մարդկության դեմ հանցագործությունների» մեջ մեղադրում է հայ ժողովրդին։
Նրա ելույթի իմաստը ՄԱԿ-ում մեկն էր՝ Լեռնային Ղարաբաղի խնդիր չկա ու Ադրբեջանը շարունակելու է իր այդ հակահայկական «գիծը»։
Պատրա՞ստ ենք մենք որպես «պետություն» պաշտպանել մեր պետական ու ազգային շահերը,թե՞ ջայլամի համառությամբ շարունակվելու ենք միակողմանի «թրքասիրական» զիջումներն ու հնազանդությունը։
Պանթուրքիզմը գլուխ է բարձրացրել եւ ուղիղ սպառնալիք է հայության կենսական շահերին։
Հ.Գ. Նժդեհի,Քոչարյանի ու Սարգսյանի անունները «քուն ու դադար» չեն տալիս Ադրբեջանի ղեկավարին։
Բայց կարծես թե նմանատիպ զգացումներ ունեն նաեւ որոշ հայկական ազգանուններով պարտության «սիմվոլներ»։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու
5
Պայմանագրային զինծառայող է մահացել



